00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փրկարարները դեռ չեն հայտնաբերել Չինաստանի հարավում կործանված Boeing–ի ուղևորներին

Boeing 737 - Sputnik Արմենիա, 1920, 22.03.2022
Boeing 737. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Փրկարարաորոնողական աշխատանքները շարունակվում են։ Նշվում է, որ լեռնային տեղանքը մեծ դժվարություններ է առաջացնում որոնողական աշխատանքների համար։
ԵՐԵՎԱՆ, 22 մարտի – Sputnik. Փրկարարները դեռ չեն հայտնաբերել Չինաստանի հարավում վթարի ենթարկված Boeing 737–ի կենդանի մնացած կամ զոհված ուղևորներին և անձնակազմի անդամներին, փոխանցում է Չինաստանի կենտրոնական հեռուստաընկերությունը` հղում անելով փրկարար ծառայությանը։
«Ներկա պահին դեպքի վայրում հայտնաբերվել են աղետի ենթարկված ինքնաթիռի բեկորները, սակայն ուղևորներին կամ անձնակազմի անդամների գտնել դեռ չի հաջողվել», – հայտնել է հեռուստաալիքը։
Global Times պարբերականը հայտնել է, որ ինքնաթիռի վթարման վայրում հայտնաբերվել են անձը հաստատող այրված փաստաթղթեր, դրամապանակներ և ուղևորների այլ իրեր։
China Eastern Airlines ավիաընկերության Boeing 737 ինքնաթիռը երեկ վթարի է ենթարկվել Չինաստանի հարավի Գուանսի-Չժուանի ինքնավար շրջանում։ Քաղավիացիայի վարչությունը հաստատել է Boeing 737–ի կործանման տեղեկությունը, օդանավում 132 մարդ է եղել` 123 ուղևոր և անձնակազմի 9 անդամ։
Լրահոս
0