00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
4 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:29
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:55
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռուս–ուկրաինական բանակցություններում 6 կետ է քննարկվում. Չավուշօղլու

© AP Photo / Darko VojinovicՄևլութ Չավուշօղլու
Մևլութ Չավուշօղլու - Sputnik Արմենիա, 1920, 22.03.2022
Մևլութ Չավուշօղլու. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Թուրքիայի արտգործնախարարը խոսել է ռուս-ուկրաինական բանակցությունների մասին։
ԵՐԵՎԱՆ, 22 մարտի - Sputnik. Թուրք պաշտոնյաները երեկ երեկոյան զրույց են ունեցել Բելառուսում Ռուսաստանի և Ուկրաինայի կողմից բանակցող պատվիրակությունների անդամների հետ։ Ըստ Թուրքիայի ԱԳՆ Մևլութ Չավուշօղլուի, թուրքական կողմը փորձում է վերջին զարգացումների մասին թարմ տեղեկություններ ստանալ։ Այս մասին Չավուշօղլուն հայտարարել է լրագրողների հետ զրույցում, փոխանցում են թուրքական լրատվամիջոցները։
Թուրք պաշտոնյան նշել է, որ թուրքական կողմը մտածում է նաև, թե ինչ կարելի է անել կողմերի միջև քննարկվող 6 կետի շուրջ, որպեսզի դրանք երկու կողմերի համար էլ ընդունելի լինեն։
«Պետք է որոշ հստակ զարգացումներ լինեն, երկու կողմերի համար նորից հանդիպում կազմակերպելու պլաններ ունենք»,-հայտարարել է Չավուշօղլուն։
Նշենք, որ Թուրքիայի նախագահի խոսնակ և խորհրդական Իբրահիմ Քալընը թուրքական Hürriyet թերթին ռուս-ուկրաինական բանակցությունների որոշ մանրամասներ էր հայտնել`նշելով՝ կողմերի միջև քննարկվում է 6 կետ։ Դրանք, ըստ Քալընի, ենթադրում են`
1․ Ուկրաինայի չեզոքությունը, այսինքն` նա չպետք է հավակնի ՆԱՏՕ-ի անդամակցության,
2․ Ավստրիայի մոդելով զինաթափումը և փոխադարձ անվտանգության երաշխիքներ,
3․ Ռուսական կողմի հայտարարած «դենացիֆիկացիայի» պրոցեսը,
4․ Ուկրաինայում ռուսերենի ավելի լայն օգտագործման դեմ սահմանափակումների վերացումը,
5-րդ ու 6-րդ կետերով նախատեսվում է Ուկրաինայի կողմից Ղրիմը Ռուսաստանի կազմում ճանաչելը և Դոնբասի երկու հանրապետությունների ճանաչումը։
Ըստ Քալընի՝ առաջին 4 կետերի շուրջ կողմերը կարող են համաձայնության գալ, սակայն վերջին 2 կետն Ուկրաինայի համար անընդունելի է, ու խնդիրը հենց այդ կետերով երկկողմ բանակցություններն են տարբեր ձևաչափերով։
Հիշեցնենք՝ Թուրքիան անընդհատ փորձում է միջնորդ դառնալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև։ Այդ փորձերից էր մարտի 10-ին Սերգեյ Լավրովի և Դմիտրի Կուլեբայի` Անթալիայում կայացած հանդիպումը։ Այժմ էլ թուրքական կողմը փորձում է Թուրքիայի տարածքում կազմակերպել ՌԴ և Ուկրաինայի նախագահների հանդիպումը։
Լրահոս
0