00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:28
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:04
8 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:26
4 ր
Ուղիղ եթեր
09:34
26 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
26 ր
Ուղիղ եթեր
11:01
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՌԴ օդատիեզերական ուժերը 1 գիշերվա ընթացքում 44 ուկրաինական ռազմական օբյեկտ են խոցել. ՌԴ ՊՆ

© Sputnik / Наталья СеливерстоваՌուսաստանի Դաշնության Պաշտպանության նախարարության շենքը Մոսկվայում
Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության նախարարության շենքը Մոսկվայում - Sputnik Արմենիա, 1920, 21.03.2022
Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության նախարարության շենքը Մոսկվայում
Բաժանորդագրվել
Օդային բազավորման բարձր ճշգրտությամբ թևավոր հրթիռներով ոչնչացվել է զինամթերքի պահեստը և մեխանիզացված բրիգադի շտաբը Սելեց բնակավայրի շրջանում:
ԵՐԵՎԱՆ, 21 մարտի — Sputnik. Ռուսական ավիացիան անցած գիշեր խոցել է Ուկրաինայի 44 ռազմական օբյեկտ` ներառյալ 4 հրամանատարական կետ, 6 «Բուկ Մ-1» համալիրներ, 4 սպառազինության պահեստ։ Տեղեկությունն այսօր հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը:
«Գիշերվա ընթացքում օպերատիվ-մարտավարական և բանակային ավիացիայով խոցվել են Ուկրաինայի 44 ռազմական օբյեկտ։ Դրանց թվում են չորս հրամանատարական կետ, երկու համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր Նալիվայկովկա ու Զոլոչևա բնակավայրերի շրջաններում, «Բուկ Մ-1» վեց զենիթային հրթիռային համալիրներ, Վիշգորոդ շրջանում երեք «Մստա-Բ» հրետանային զենքեր, չորս հրթիռահրետանային պահեստներ՝ Վիշգորոդ շրջանում, հրթիռահրետանային սպառազինության ու զինամթերքի չորս պահեստներ, ինչպես նաև մարտական տեխնիկայի կուտակման 23 վայրեր», - ասել է նա:
«Գիշերային որսորդներ» խումբը, որը բաղկացած է Կա-52 ու Մի-28Ն ուղղաթիռներից, գիշերային հարվածների ընթացքում ոչնչացրել է 8 տանկ, 4 զրահամեքենա ու 3 զրահամեքենա:
Բացի այդ, ռուսական ՀՕՊ-ը ևս երկու ուկրաինական անօդաչու թռչող սարք է խոցել Չեռնոբաևկա և Ցիրկունի բնակավայրերի օդային տարածքում:
Ռուսական ԶՈւ-ն լիակատար վերահսկողության տակ է վերցրել Սլադկոյե բնակավայրը, ներկայումս ոչնչացվում են «Դոնբաս» գումարտակի ազգայնականների մասնատված խմբերը:
Մարտի 21-ի գիշերը բարձր ճշգրտությամբ թևավոր հրթիռներով հարված է հասցվել օտարերկրյա վարձկանների և ուկրաինացի ազգայնականների պատրաստման կենտրոնին Ռովենի մարզի Նովայա Լյուբոմիրկա համազորային հրաձգարանին: Գեներալը նշել է, որ ոչնչացվել են ավելի քան 80 վարձկաններ ու ազգայնականներ։
Նրա խոսքով՝ հատուկ գործողության սկզբից ոչնչացվել են 216 անօդաչու թռչող սարքեր, 180 զենիթային հրթիռային համալիրներ, 1506 տանկ և այլ մարտական զրահապատ մեքենաներ, համազարկային կրակի ռեակտիվ համակարգի 152 կայանքներ, դաշտային հրետանու 592 զենք և ականանետ, հատուկ ռազմական ավտոմոբիլային տեխնիկայի 1284 միավոր:
Ուկրաինան մարդասիրական միջանցքների հարցերով ոչինչ չի անում. Բասուրին
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 26–րդ օրը։
Լրահոս
0