https://arm.sputniknews.ru/20220319/ukrainakan-zvorqi-gndakvotsutjunic-hetvo-dzhh-um-aveli-qan-130-hanqapvor-e-getni-tak-mnacel-39948404.html
Ուկրաինական զորքի գնդակոծությունից հետո ԴԺՀ-ում ավելի քան 130 հանքափոր է գետնի տակ մնացել
Ուկրաինական զորքի գնդակոծությունից հետո ԴԺՀ-ում ավելի քան 130 հանքափոր է գետնի տակ մնացել
Sputnik Արմենիա
Հանքերից մեկում 47 մարդ կա, մյուսում` 85: 19.03.2022, Sputnik Արմենիա
2022-03-19T15:59+0400
2022-03-19T15:59+0400
2022-03-19T16:19+0400
դոնեցկ
հանք
ուկրաինա
կրակոց
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0b/07/35069363_0:0:963:541_1920x0_80_0_0_86c4eb819c0249062440d9058d45a2c6.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 մարտի - Sputnik. Դոնեցկում ավելի քան 130 հանքափոր է գետնի տակ մնացել ուկրաինական զորքերի գնդակոծությունից հետո։ Հանքերը հոսանքազրկվել են: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ԴԺՀ էներգետիկայի նախարարությանը։Գերատեսչության տվյալներով՝ Չելուսկինցևի անվան հանքում 47 մարդ է գտնվում, իսկ Սկոչինսկու անվան հանքում՝ 85:ԴԺՀ արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ ուկրաինական զորքերի գնդակոծության հետևանքով ևս 18 հանքափորներ շրջափակման մեջ են հայտնվել ԴԺՀ-ի «Հանք 4-21» հանքահորում, փրկարարները փորձում են դուրս բերել նրանց։«Շուտով փրկարարները կմիացնեն գեներատորը, որպեսզի դուրս բերեն հանքափորներին»,- նշված է գերատեսչության հաղորդագրության մեջ:Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։Փետրվարի 21–ից սկսած, երբ Վլադիմիր Պուտինը հայտարարեց ԼԺՀ–ն ու ԴԺՀ–ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ–ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սկսեցին Ռուսաստանի դեմ։Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 24–րդ օրը։
դոնեցկ
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0b/07/35069363_108:0:829:541_1920x0_80_0_0_a27dd3945d52ab4b10c27d5ab53b43eb.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
դոնեցկ, հանք, ուկրաինա, կրակոց
դոնեցկ, հանք, ուկրաինա, կրակոց
Ուկրաինական զորքի գնդակոծությունից հետո ԴԺՀ-ում ավելի քան 130 հանքափոր է գետնի տակ մնացել
15:59 19.03.2022 (Թարմացված է: 16:19 19.03.2022) Հանքերից մեկում 47 մարդ կա, մյուսում` 85:
ԵՐԵՎԱՆ, 19 մարտի - Sputnik. Դոնեցկում ավելի քան 130 հանքափոր է գետնի տակ մնացել ուկրաինական զորքերի գնդակոծությունից հետո։ Հանքերը հոսանքազրկվել են: Տեղեկությունը հայտնում է
ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ԴԺՀ էներգետիկայի նախարարությանը։
«Մարտի 19-ին Ուկրաինայի զինված խմբավորումների հերթական գնդակոծությունների հետևանքով ժամը 12:40-ին Չելյուսկինցևի անվան հանքը (բացառությամբ գլխավոր օդորակիչի) ու «Դոնեցկի ածխային էներգետիկ ընկերության» Սկոչինսկի անվան հանքի երկրորդ արևմտյան օդափոխիչ խողովակը հոսանքազրկվել են», - նշված է հաղորդագրության մեջ։
Գերատեսչության տվյալներով՝ Չելուսկինցևի անվան հանքում 47 մարդ է գտնվում, իսկ Սկոչինսկու անվան հանքում՝ 85:
ԴԺՀ արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ ուկրաինական զորքերի գնդակոծության հետևանքով ևս 18 հանքափորներ շրջափակման մեջ են հայտնվել ԴԺՀ-ի «Հանք 4-21» հանքահորում, փրկարարները փորձում են դուրս բերել նրանց։
«Շուտով փրկարարները կմիացնեն գեներատորը, որպեսզի դուրս բերեն հանքափորներին»,- նշված է գերատեսչության հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Փետրվարի 21–ից սկսած, երբ Վլադիմիր Պուտինը
հայտարարեց ԼԺՀ–ն ու ԴԺՀ–ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ–ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սկսեցին Ռուսաստանի դեմ։
Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 24–րդ օրը։