https://arm.sputniknews.ru/20220318/hajastany-karogh-e-aranc-maqsaturqi-elektrakan-meqenaner-nerkrel-u-artahanel-rd-39924066.html
Հայաստանը կարող է առանց մաքսատուրքի 7-8 հազար էլեկտրական մեքենա ներկրել ու արտահանել ՌԴ
Հայաստանը կարող է առանց մաքսատուրքի 7-8 հազար էլեկտրական մեքենա ներկրել ու արտահանել ՌԴ
Sputnik Արմենիա
Ուկրաինայում հատուկ ռազմական գործողությունների հետևանքով ՌԴ–ի դեմ կիրառված տնտեսական սահմանափակումների թվում ԱՄՆ-ը, Ավստրիան ու Գերմանիան դադարեցրել են ՌԴ... 18.03.2022, Sputnik Արմենիա
2022-03-18T18:02+0400
2022-03-18T18:02+0400
2022-03-18T18:12+0400
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
պետական եկամուտների կոմիտե (պեկ)
էլեկտրամոբիլ
մաքսատուրք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0b/13/35549966_0:0:1600:900_1920x0_80_0_0_2c14f709ce418f134cb615884c62e360.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 մարտի – Sputnik. Մոսկվայում մարտի 17-ին կայացած Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստում որոշում է ընդունվել երկարացնելու Էլեկտրական շարժիչով մեքենաների ներկրումը Հայաստան` առանց ներմուծման մաքսատուրքերի վճարման։Ինչպես հայտնում է ՀՀ ՊԵԿ–ը, սակագնային արտոնությունը կգործի մինչև 2023թ. դեկտեմբերի 31-ը։ Ընդ որում, յուրաքանչյուր տարվա համար սահմանվել է ներկրվող էլեկտրական ավտոմեքենաների առավելագույն թույլատրելի քանակ` 2022 թվականի համար՝ 7000, 2023 թվականի համար՝ 8000 հատ:Հիշեցնենք` Հայաստանին արտոնյալ ներկրման իրավունք էր տրվել ԵՏՀ խորհրդի 2020թ–ի մարտին ընդունած որոշմամբ, որով վերջնաժամկետ էր սահմանվել 2021 թվականի դեկտեմբերի 31-ը։Նշենք, որ ԵՏՀ-ի վիճակագրության վարչության տվյալներով՝ 2019 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին ԵԱՏՄ-ի երկրներ է ներկրվել ընդհանուր 292 էլեկտրամոբիլ, որից Հայաստանի ներմուծման մասնաբաժինը կազմել է 0,7%, Բելառուսինը՝ 30,8%, Ղազախստանինը՝ 7,2%, Ռուսաստանինը՝ 61,3%։Էլեկտրամոբիլները հիմնականում ներկրվում են ԱՄՆ-ից, Չինաստանից, Ավստրիայից, Գերմանիայից։Ուկրաինայում հատուկ ռազմական գործողությունների հետևանքով ՌԴ–ի դեմ կիրառված տնտեսական սահմանափակումների թվում ԱՄՆ-ը, Ավստրիան ու Գերմանիան դադարեցրել են ՌԴ ավտոմեքենաների մատակարարումը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0b/13/35549966_320:0:1600:960_1920x0_80_0_0_f8e59d2a0a6a9263eab18884af37e131.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
եվրասիական տնտեսական միություն (եատմ), պետական եկամուտների կոմիտե (պեկ), էլեկտրամոբիլ, մաքսատուրք
եվրասիական տնտեսական միություն (եատմ), պետական եկամուտների կոմիտե (պեկ), էլեկտրամոբիլ, մաքսատուրք
Հայաստանը կարող է առանց մաքսատուրքի 7-8 հազար էլեկտրական մեքենա ներկրել ու արտահանել ՌԴ
18:02 18.03.2022 (Թարմացված է: 18:12 18.03.2022) Ուկրաինայում հատուկ ռազմական գործողությունների հետևանքով ՌԴ–ի դեմ կիրառված տնտեսական սահմանափակումների թվում ԱՄՆ-ը, Ավստրիան ու Գերմանիան դադարեցրել են ՌԴ ավտոմեքենաների մատակարարումը։
ԵՐԵՎԱՆ, 18 մարտի – Sputnik. Մոսկվայում մարտի 17-ին կայացած Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստում որոշում է ընդունվել երկարացնելու Էլեկտրական շարժիչով մեքենաների ներկրումը Հայաստան` առանց ներմուծման մաքսատուրքերի վճարման։
Ինչպես հայտնում է ՀՀ ՊԵԿ–ը, սակագնային արտոնությունը կգործի մինչև 2023թ. դեկտեմբերի 31-ը։ Ընդ որում, յուրաքանչյուր տարվա համար սահմանվել է ներկրվող էլեկտրական ավտոմեքենաների առավելագույն թույլատրելի քանակ` 2022 թվականի համար՝ 7000, 2023 թվականի համար՝ 8000 հատ:
ԵՏՀ նիստում որոշվել է նաև, որ Հայաստան ներկված էլեկտրամեքենաների արտահանումը Ռուսաստան կիրականացվի ԵԱՏՄ միասնական մաքսային սակագնի դրույքաչափերով հաշվարկված ներմուծման մաքսատուրքերի վճարման դեպքում:
Հիշեցնենք` Հայաստանին արտոնյալ ներկրման իրավունք էր տրվել ԵՏՀ խորհրդի 2020թ–ի մարտին ընդունած որոշմամբ, որով վերջնաժամկետ էր սահմանվել 2021 թվականի դեկտեմբերի 31-ը։
Նշենք, որ ԵՏՀ-ի վիճակագրության վարչության տվյալներով՝ 2019 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին ԵԱՏՄ-ի երկրներ է ներկրվել ընդհանուր 292 էլեկտրամոբիլ, որից Հայաստանի ներմուծման մասնաբաժինը կազմել է 0,7%, Բելառուսինը՝ 30,8%, Ղազախստանինը՝ 7,2%, Ռուսաստանինը՝ 61,3%։
Էլեկտրամոբիլները հիմնականում ներկրվում են ԱՄՆ-ից, Չինաստանից, Ավստրիայից, Գերմանիայից։
Ուկրաինայում հատուկ ռազմական գործողությունների հետևանքով ՌԴ–ի դեմ կիրառված տնտեսական սահմանափակումների թվում ԱՄՆ-ը, Ավստրիան ու Գերմանիան դադարեցրել են ՌԴ ավտոմեքենաների մատակարարումը։