https://arm.sputniknews.ru/20220317/hima-rusastani-u-amn-i-mijev-aktiv-banakcutjunner-chkan-rd-agn-39852061.html
Հիմա Ռուսաստանի ու ԱՄՆ-ի միջև ակտիվ բանակցություններ չկան. ՌԴ ԱԳՆ
Հիմա Ռուսաստանի ու ԱՄՆ-ի միջև ակտիվ բանակցություններ չկան. ՌԴ ԱԳՆ
Sputnik Արմենիա
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նշել է, որ Մոսկվայի և Վաշինգտոնի միջև առանձին շփումներ կան ի հայտ եկող խնդիրների շուրջ: 17.03.2022, Sputnik Արմենիա
2022-03-17T10:09+0400
2022-03-17T10:09+0400
2022-03-17T10:11+0400
ռուսաստան
ամն
բանակցություն
մարիա զախարովա
https://cdn.am.sputniknews.ru/img/838/14/8381454_0:0:2979:1677_1920x0_80_0_0_86925ccb751bc9f7556177b96d118ab7.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 մարտի - Sputnik. Այժմ Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև ակտիվ բանակցային գործընթաց չկա, շփումները կետային են, ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:Նրա խոսքով՝ Ռուսաստանը մինչև վերջին պահը Եվրոպայում սպասում էր, որ ԱՄՆ-ն կգա բանակցությունների, սակայն ամերիկյան կողմը չեկավ։Ավելի վաղ Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը նշել էր, որ Մոսկվան պատրաստ է Վաշինգտոնի հետ վերսկսել անվտանգության հարցերի շուրջ երկխոսությունը, եթե ամերիկացիները պատրաստ են դրան:ՄԻԵԴ-ը կասեցրել է Ռուսաստանի դեմ բոլոր բողոքների քննությունըԱնցյալ տարվա վերջին Մոսկվան անվտանգության երաշխիքների մասին փաստաթղթերի նախագծեր փոխանցեց Բրյուսելին և Վաշինգտոնին, գլխավոր պահանջը մեկն էր, որ ՆԱՏՕ-ն չընդլայնվի արևելքի ուղղությամբ, մասնավորապես Ուկրաինայի հաշվին: Սակայն արևմտյան գործընկերները, ռուսական ղեկավարության կարծիքով, անտեսեցին այդ պահանջը։Աններելի է նման հռետորաբանությունը. Պեսկովը` Պուտինի հասցեին Բայդենի ասածի մասին
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/838/14/8381454_240:0:2971:2048_1920x0_80_0_0_ef436c3f34643296f0881a13eb1cdbde.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, ամն, բանակցություն, մարիա զախարովա
ռուսաստան, ամն, բանակցություն, մարիա զախարովա
Հիմա Ռուսաստանի ու ԱՄՆ-ի միջև ակտիվ բանակցություններ չկան. ՌԴ ԱԳՆ
10:09 17.03.2022 (Թարմացված է: 10:11 17.03.2022) Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նշել է, որ Մոսկվայի և Վաշինգտոնի միջև առանձին շփումներ կան ի հայտ եկող խնդիրների շուրջ:
ԵՐԵՎԱՆ, 15 մարտի - Sputnik. Այժմ Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև ակտիվ բանակցային գործընթաց չկա, շփումները կետային են, ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Նրա խոսքով՝ Ռուսաստանը մինչև վերջին պահը Եվրոպայում սպասում էր, որ ԱՄՆ-ն կգա բանակցությունների, սակայն ամերիկյան կողմը չեկավ։
«Հիմա ոչ մի ակտիվ բանակցային գործընթաց, բնականաբար, ինչպես տեսնում եք, չկա։ Մենք առանձին շփումներ ունենք առանձին ծագող խնդիրների շուրջ։ Նույնիսկ ոչ թե խնդրահարույց հարցերի, այլ խնդիրների, կետային շփումներ են։ Այդքան բան»,-ասել է Զախարովան «Սոլովյով Live» YouTube-յան ալիքի եթերում։
Ավելի վաղ Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը նշել էր, որ Մոսկվան պատրաստ է Վաշինգտոնի հետ վերսկսել անվտանգության հարցերի շուրջ երկխոսությունը, եթե ամերիկացիները պատրաստ են դրան:
Անցյալ տարվա վերջին Մոսկվան անվտանգության երաշխիքների մասին փաստաթղթերի նախագծեր փոխանցեց Բրյուսելին և Վաշինգտոնին, գլխավոր պահանջը մեկն էր, որ ՆԱՏՕ-ն չընդլայնվի արևելքի ուղղությամբ, մասնավորապես Ուկրաինայի հաշվին: Սակայն արևմտյան գործընկերները, ռուսական ղեկավարության կարծիքով, անտեսեցին այդ պահանջը։