00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
23 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ուկրաինայի իրավիճակը խթան դարձավ ԱՄՆ–ում և ԵՄ–ում նավթից և գազից հրաժարվելու համար. Բայդեն

© REUTERS / KEVIN LAMARQUEՋո Բայդեն
Ջո Բայդեն - Sputnik Արմենիա, 1920, 15.03.2022
Բաժանորդագրվել
ԱՄՆ նախագահը նշել է, որ եթե Եվրոպան բրածո վառելիքից կախում չունենար, այն բացարձակ այլ աշխարհ կլիներ։
ԵՐԵՎԱՆ, 15 մարտի – Sputnik. ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակն ԱՄՆ–ի և Եվրոպայում նրա դաշնակիցների համար փաստարկ հանդիսացավ` հրաժարվելու բրածո վառելիքից իրենց կախվածությունից։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Ռուսաստանի և Ուկրաինայի հետ կապված իրավիճակը ևս մեկ պատճառ է, որ մենք պետք է զերբազատվենք նավթից ու գազից մեր ունեցած կախվածությունից։ Բրածո վառելիքից Եվրոպայի կախվածությունը գերազացնում է մեր ցանկացած կախվածություն», – հայտարարել է Բայդենը` ելույթ ունենալով Դեմոկրատական կուսակցության ազգային կոմիտեի կազմակերպած միջոցառման ժամանակ։
Նախորդ շաբաթ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգներն արգելում են ռուսական նավթի և այլ էներգակիրների ներմուծումը։ Այդ քայլն էլ ավելի սրեց նավթի գների հետ կապված ընթացիկ իրավիճակը, երբ գները վերջին մի քանի շաբաթ անդադար աճում էին և գերազանցել էին 1 բարելի դիմաց 100 դոլարը։
ԱՄՆ–ն պետք է չեղարկի Թուրքիայի դեմ կիրառած պատժամիջոցները. Էրդողանը զրուցել է Բայդենի հետ
Այն ժամանակ, երբ Վաշինգտոնը փորձում է տնտեսական պատժամիջոցներով հասնել նրան, որ Ռուսաստանը փոխի իր քաղաքականությունը, ԱՄՆ–ում մարդիկ իրենց գրպանի վրա զգացին հետևանքները. մարտի 8-ին բենզինի մանրածախ գինը հասել է պատմական առավելագույնին` գերազանցելով 1 գալոնի դիմաց 4,17 դոլարը։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Փետրվարի 21–ից սկսած, երբ Վլադիմիր Պուտինը հայտարարեց ԼԺՀ–ն ու ԴԺՀ–ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ–ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սկսեցին Ռուսաստանի դեմ։
Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 20–րդ օրը։
Լրահոս
0