00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:22
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:54
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կոչ եմ անում միջազգային կառույցներին ավելացնել ճնշումը Ադրբեջանի նկատմամբ. Գրիգորյան

© Photo : ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան - Human Rights Defender of Armenia Քրիստինե Գրիգորյանն աշխատանքային այց էր կատարել Արցախ
Քրիստինե Գրիգորյանն աշխատանքային այց էր կատարել Արցախ - Sputnik Արմենիա, 1920, 14.03.2022
Քրիստինե Գրիգորյանն աշխատանքային այց էր կատարել Արցախ. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն անդրադարձել է Արցախում տիրող իրավիճակին` հայտնելով, որ հաղորդագրություն է ուղարկել միջազգային կազմակերպություններին և դիվանագիտական առաքելություններին։
ԵՐԵՎԱՆ, 14 մարտի – Sputnik. ՀՀ–ում մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը խստորեն դատապարտում է ադրբեջանական պետության շարունակվող հանցավոր քաղաքականությունը։ Նա կոչ է անում միջազգային կազմակերպություններին հստակ արձագանքել իրավիճակին ու ավելացնել ճնշումը Ադրբեջանի նկատմամբ՝ այս հանցավոր վարքագիծը դադարեցնելու համար։ Գրիգորյանը նման հայտարարություն է տարածել ֆեյսբուքյան իր էջում` անդրադառնալով Արցախում տիրող իրավիճակին։
Նա հիշեցրել է, որ ադրբեջանական կողմն արդեն շուրջ մեկ շաբաթ է` թույլ չի տալիս Արցախի ներկայացուցիչներին վերականգնել գազատարի ենթադրյալ «խափանումը»։ Այդպիսով, ավելի քան 100 000 մարդ եղանակային ցուրտ պայմաններում զրկված է ջեռուցման հնարավորությունից։ Զուգահեռաբար, պարբերաբար անջատվում է էլեկտրականությունը։ Սա, ըստ Գրիգորյանի, էլ ավելի է խորացնում հումանիտար այն ծանր իրավիճակը, որը ստեղծվել է պատերազմի ընթացքում և դրանից հետո։
«Արդյունքում հիվանդանոցներ, դպրոցներ, մանկապարտեզներ, տեղահանվածների ժամանակավոր կացարաններ զրկված են ապրելու տարրական պայմաններից, հնարավոր չէ իրացնել անձանց առողջապահական, երեխաների կրթության իրավունքը»,–գրում է Գրիգորյանը։
Նա նշում է նաև, որ ադրբեջանական ԶՈւ-ն արդեն 1 շաբաթ է, ինչ շարունակում է ինտենսիվորեն կրակել Արցախի գյուղերի խաղաղ բնակչության ուղղությամբ. Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղ, Ասկերան քաղաք, Մարտունու շրջանի Կարմիր շուկա և Խնուշինակ գյուղեր։ Խրամորթում քաղաքացիական մեկ անձ վիրավորում է ստացել։
Այս ամենը, ըստ Գրիգորյանի, միտված է Արցախում ապրող մարդկանց շրջանում վախի, ահաբեկման մթնոլորտը պահպանելուն՝ նպատակ ունենալով հայաթափել ու էթնիկ զտման ենթարկել Արցախը իր բնիկ հայերից։
Մարդու իրավունքների պաշտպանը այս հաղորդագրությունն ուղարկվել է միջազգային կազմակերպություններին ու դիվանագիտական առաքելություններին։
Հիշեցնենք, որ մարտի 8-ից Հայաստանի Հանրապետությունից Արցախ եկող գազատարի վնասման հետևանքով Արցախի ամբողջ տարածքը զրկված է գազամատակարարումից։ Գազատարի վնասված հատվածը գտնվում է ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ։
Լրահոս
0