00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:28
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Անկարան չի ցանկանում մասնակցել ՌԴ–ի դեմ պատժամիջոցներին. Թուրքիայի էներգետիկայի նախարար

© AFP 2024 / ADEM ALTANԹուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դոնմեզը Թուրքիա-Ադրբեջան գազատարի նախագծի ստորագրման արարողության ժամանակ (15 դեկտեմբերի, 2020թ). Անկարա
Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դոնմեզը Թուրքիա-Ադրբեջան գազատարի նախագծի ստորագրման արարողության ժամանակ (15 դեկտեմբերի, 2020թ). Անկարա - Sputnik Արմենիա, 1920, 12.03.2022
Բաժանորդագրվել
Թուրք նախարարը հայտնել է, որ իրենց Ռուսաստանի հետ լավ առևտրային կապեր ունեն։
ԵՐԵՎԱՆ, 12 մարտի – Sputnik. Թուրքիայի էներգետիայի և բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դոնմեզը հայտարարել է, որ Անկարան չի ցանկանում պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, նրանք դիվանագիտության կողմնակից են։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Հայտնել էինք, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է` դաշինքը Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ է ակնկալում բոլոր դաշնակիցներից, ազդանշանը փոխանցվել է նաև Թուրքիային: Ստոլտենբերգը չէր թաքցրել, որ Թուրքիան այս հարցում առանցքային դեր է խաղում։
«Մեր նախագահը (Ռեջեփ Թայիփ Էրդողանը, – խմբ.) նույնպես ասել է այդ մասին։ Մենք չենք ցանկանում մասնակից լինել այդ պատժամիջոցներին։ Մենք լավ առևտրային կապեր ունենք։ Հայտարարելենք, որ մեր երկիրը հարցը դիվանագիտական ճանապարհով լուծելու կողմնակից է»,– Դոնմեզի խոսքը մեջբերել է CNN Turk–ը։
Նա նաև հայտնել է, որ Անկարան հույս ունի, որ ՌԴ–ի դեմ պատժամիջոցները չեն անդրադառնա իրենց երկիր ռուսական գազի մատակարարմանը։
«Նման հարցի շուրջ խոսակցություն չի եղել։ Մենք հաճախ ենք երկխոսություններ ունենում։ Թուրքիան բնական գազի մատակարարման խնդիր չունի»,– ասել է թուրք նախարարը։
Հիշեցնենք` ավելի վաղ Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալընն էր հայտարարել, որ այս պահին չեն ծրագրում պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ։ Անկարան ցանկանում է բաց պահել վստահության խողովակը և չի ուզում, որ իր տնտեսությունը տուժի։
Հիշեցնենք նաև, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Մարտական գործողություններն ընթանում են արդեն 16–րդ օրը։
Փետրվարի 21–ից սկսած, երբ Վլադիմիր Պուտինը հայտարարեց ԼԺՀ–ն ու ԴԺՀ–ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ–ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սկսեցին Ռուսաստանի դեմ։
Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։
Լրահոս
0