https://arm.sputniknews.ru/20220311/mir-vtsharajin-qarteri-gvortsarujtnery-dadarecnelu-veraberjal-hhn-der-vorvoshum-chuni-kb-39650496.html
«Միր» վճարային քարտերի գործառույթները դադարեցնելու վերաբերյալ ՀՀ–ն դեռ որոշում չունի. ԿԲ
«Միր» վճարային քարտերի գործառույթները դադարեցնելու վերաբերյալ ՀՀ–ն դեռ որոշում չունի. ԿԲ
Sputnik Արմենիա
Ուկրաինայի ազգային բանկը հայտարարել էր, որ դիմել է Վիետնամի, Թուրքիայի, Հայաստանի, Ղազախստանի, Տաջիկստանի, Ղրղզստանի բանկերին ռուսական «Միր» վճարային քարտերով... 11.03.2022, Sputnik Արմենիա
2022-03-11T15:58+0400
2022-03-11T15:58+0400
2022-03-11T16:42+0400
կենտրոնական բանկ (կբ)
հայաստան
ռուսաստան
պատժամիջոցներ
ուկրաինա
պատերազմ
https://cdn.am.sputniknews.ru/img/953/57/9535704_0:0:1600:901_1920x0_80_0_0_152f44483bb4d42246289ba2706caff4.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 մարտի – Sputnik. «Միր» վճարային քարտերի գործառնությունները ՀՀ տարածքում դադարեցնելու ուկրաինական կողմի առաջարկի վերաբերյալ ՀՀ Կենտրոնական բանկն այս պահին որոշում չի կայացրել։Ուկրաինայի ԿԲ–ի երեկվա հայտարարության վերաբերյալ Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան ՀՀ ԿԲ–ից հայտնեցին, որ որոշում ընունելու դեպքում հանրությունը դրա մասին տեղյակ կպահվի։Թե ինչ դիրքորոշում ունի հայաստանյան Կենտրոնական բանկը ուկրաինական գործընկեր կառույցի հայտարարության վերաբերյալ, ՀՀ ԿԲ–ն չի հստակեցնում։Ռուսական «Միր» համակարգի պլաստիկ քարտերը Հայաստանում սպասարկվում են թե՛ բանկոմատներում, թե՛ մանրածախ pos-տերմինալներով։ Փոխադարձաբար նույն ծառայությունները մատուցվում են ՌԴ–ում հայաստանյան «ԱրՔա» համակարգի քարտերի դեպքում։ՌԴ բոլոր այն բանկոմատներն ու pos-տերմինալները, որոնք ընդունում են «Мир» քարտեր, ընդունում են նաև «ԱրՔա»։Ի դեպ, նույն, նույն պայմաններով «ԱրՔա»–ն այս տարի պետք է ինտեգրվեր նաև բելառուսական «Белкарт» համակարգին։ Այս մասին 2021թ–ի դեկտեմբերին Sputnik Արմենիային հայտնել էր ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Վախթանգ Աբրահամյանը` հույս հայտնելով, որ այդ գործընթացը տեղի կունենա մոտ ապագայում։ Բայց ստեղծված իրավիճակն անորոշ ժամանակով հետաձգել է այդ պայմանավորվածությունը։Նշենք, որ բացի ռուսական ու բելառուսական համակարգերից, ազգային բանկային համակարգերի համընդհանուր ինտեգրում էր նախատեսվում նաև ԵԱՏՄ անդամ մյուս երկրների համակարգերի միջև։Սակայն ռուս–ուկրաինական հարաբերությունների սրման հետևանքով ստեղծված նոր տնտեսական իրավիճակը անորոշություն է առաջացրել նաև այս հարցում։Հիշեցնենք` փետրվարի24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։Մարտական գործողություններն ընթանում են արդեն 16–րդ օրը։Փետրվարի 21–ից սկսած, երբ Վլադիմիր Պուտինը հայտարարեց ԼԺՀ–ն ու ԴԺՀ–ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ–ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սկսեցին Ռուսաստանի դեմ։Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/953/57/9535704_43:0:1463:1065_1920x0_80_0_0_2542b5fc401bdbbe9e64ce3353f66193.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
կենտրոնական բանկ (կբ), հայաստան, ռուսաստան, պատժամիջոցներ, ուկրաինա, պատերազմ
կենտրոնական բանկ (կբ), հայաստան, ռուսաստան, պատժամիջոցներ, ուկրաինա, պատերազմ
«Միր» վճարային քարտերի գործառույթները դադարեցնելու վերաբերյալ ՀՀ–ն դեռ որոշում չունի. ԿԲ
15:58 11.03.2022 (Թարմացված է: 16:42 11.03.2022) Ուկրաինայի ազգային բանկը հայտարարել էր, որ դիմել է Վիետնամի, Թուրքիայի, Հայաստանի, Ղազախստանի, Տաջիկստանի, Ղրղզստանի բանկերին ռուսական «Միր» վճարային քարտերով ազգային համակարգերում գործառնությունները դադարեցնելու կոչով։
ԵՐԵՎԱՆ, 11 մարտի – Sputnik. «Միր» վճարային քարտերի գործառնությունները ՀՀ տարածքում դադարեցնելու ուկրաինական կողմի առաջարկի վերաբերյալ ՀՀ Կենտրոնական բանկն այս պահին որոշում չի կայացրել։
Ուկրաինայի ԿԲ–ի երեկվա հայտարարության վերաբերյալ
Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան ՀՀ ԿԲ–ից հայտնեցին, որ որոշում ընունելու դեպքում հանրությունը դրա մասին տեղյակ կպահվի։
«ՀՀ կենտրոնական բանկի որոշումները մշտապես եղել են թափանցիկ, և ցանկացած դեպքում հասարակությունը պատշաճ կծանուցվի որևէ գործողության վերաբերյալ»,– ասվում է մեր գրավոր հարցման պատասխանում։
Թե ինչ դիրքորոշում ունի հայաստանյան Կենտրոնական բանկը ուկրաինական գործընկեր կառույցի հայտարարության վերաբերյալ, ՀՀ ԿԲ–ն չի հստակեցնում։
Ռուսական «Միր» համակարգի պլաստիկ քարտերը
Հայաստանում սպասարկվում են թե՛ բանկոմատներում, թե՛ մանրածախ pos-տերմինալներով։ Փոխադարձաբար նույն ծառայությունները մատուցվում են ՌԴ–ում հայաստանյան «ԱրՔա» համակարգի քարտերի դեպքում։
ՌԴ բոլոր այն բանկոմատներն ու pos-տերմինալները, որոնք ընդունում են «Мир» քարտեր, ընդունում են նաև «ԱրՔա»։
Ի դեպ, նույն, նույն պայմաններով «ԱրՔա»–ն այս տարի պետք է ինտեգրվեր նաև բելառուսական «Белкарт» համակարգին։ Այս մասին 2021թ–ի դեկտեմբերին
Sputnik Արմենիային հայտնել էր ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Վախթանգ Աբրահամյանը` հույս հայտնելով, որ այդ գործընթացը տեղի կունենա մոտ ապագայում։ Բայց ստեղծված իրավիճակն անորոշ ժամանակով հետաձգել է այդ պայմանավորվածությունը։
Նշենք, որ բացի ռուսական ու բելառուսական համակարգերից, ազգային բանկային համակարգերի համընդհանուր ինտեգրում էր նախատեսվում նաև ԵԱՏՄ անդամ մյուս երկրների համակարգերի միջև։
Սակայն ռուս–ուկրաինական հարաբերությունների սրման հետևանքով ստեղծված նոր տնտեսական իրավիճակը անորոշություն է առաջացրել նաև այս հարցում։
Հիշեցնենք` փետրվարի24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Մարտական գործողություններն ընթանում են արդեն 16–րդ օրը։
Փետրվարի 21–ից սկսած, երբ Վլադիմիր Պուտինը
հայտարարեց ԼԺՀ–ն ու ԴԺՀ–ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ–ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սկսեցին Ռուսաստանի դեմ։
Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։