https://arm.sputniknews.ru/20220311/haj-zinvori-mahn-yndgtsum-e-zspvatsutjan-anhrazheshtutjuny-eahk-um-amn-araqelutjun-39659355.html
Հայ զինվորի մահն ընդգծում է զսպվածության անհրաժեշտությունը. ԵԱՀԿ-ում ԱՄՆ առաքելություն
Հայ զինվորի մահն ընդգծում է զսպվածության անհրաժեշտությունը. ԵԱՀԿ-ում ԱՄՆ առաքելություն
Sputnik Արմենիա
ԵԱՀԿ-ում ԱՄՆ-ի առաքելությունը հայտարարությւոն է տարածել` անդրադառնալով մարտի 7-ին ադրբեջանական ԶՈւ կրակոցների հետևանքով հայ զինվորի զոհվելուն։ 11.03.2022, Sputnik Արմենիա
2022-03-11T18:34+0400
2022-03-11T18:34+0400
2022-03-11T18:47+0400
ամն
եահկ
հայաստան
զինվոր
զոհ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0c/18/25878680_0:167:1601:1067_1920x0_80_0_0_7cac89ab9260f3f6fbbf74a9437ab301.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 մարտի – Sputnik. Միացյալ Նահանգները սգում է մարտի 7-ին հայ զինծառայող Հրաչ Մանասարյանի մահը։ Նման հաղորդագրություն է տարածել ԵԱՀԿ-ում ԱՄՆ-ի առաքելությունը։Հիշեցնենք, որ մարտի 7-ին Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումների արձակած կրակոցների հետևանքով Երասխում պայմանագրային զինծառայող Հրաչ Մանասարյանն էր զոհվել. ևս մեկ զինծառայող վիրավորվել էր։ԵԱՀԿ-ում ԱՄՆ-ի առաքելությունը նշում է, որ այդ ողբերգական մահն ընդգծում է զսպվածության, վիճելի սահմանամերձ տարածքներում ուժերի՝ միմյանցից հեռու մնալու և դիվանագիտական ակտիվ փոխգործակցությամբ բոլոր խնդիրների համար համապարփակ լուծումներ գտնելու անհրաժեշտությունը:Նշվում է նաև, որ ԱՄՆ-ն այս տարի 5 միլիոն դոլարի մարդասիրական օգնություն է հատկացրել Հայաստանում և Ադրբեջանում հակամարտություններից տուժած բնակչությանն աջակցելու համար: Բացի այդ, ԱՄՆ–ն վստահեցնում է, որ հավատարիմ է մնում Հարավային Կովկասի անվտանգ, կայուն, ժողովրդավարական, բարգավաճ և խաղաղ ապագայի խթանմանը։
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0c/18/25878680_0:0:1423:1067_1920x0_80_0_0_26e31ed0e8ecfdc901f3535c58a16e5a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ամն, եահկ, հայաստան, զինվոր, զոհ
ամն, եահկ, հայաստան, զինվոր, զոհ
Հայ զինվորի մահն ընդգծում է զսպվածության անհրաժեշտությունը. ԵԱՀԿ-ում ԱՄՆ առաքելություն
18:34 11.03.2022 (Թարմացված է: 18:47 11.03.2022) ԵԱՀԿ-ում ԱՄՆ-ի առաքելությունը հայտարարությւոն է տարածել` անդրադառնալով մարտի 7-ին ադրբեջանական ԶՈւ կրակոցների հետևանքով հայ զինվորի զոհվելուն։
ԵՐԵՎԱՆ, 11 մարտի – Sputnik. Միացյալ Նահանգները սգում է մարտի 7-ին հայ զինծառայող Հրաչ Մանասարյանի մահը։ Նման հաղորդագրություն է տարածել
ԵԱՀԿ-ում ԱՄՆ-ի առաքելությունը։ Հիշեցնենք, որ մարտի 7-ին Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումների արձակած կրակոցների հետևանքով Երասխում պայմանագրային զինծառայող Հրաչ Մանասարյանն էր զոհվել. ևս մեկ զինծառայող վիրավորվել էր։
ԵԱՀԿ-ում ԱՄՆ-ի առաքելությունը նշում է, որ այդ ողբերգական մահն ընդգծում է զսպվածության, վիճելի սահմանամերձ տարածքներում ուժերի՝ միմյանցից հեռու մնալու և դիվանագիտական ակտիվ փոխգործակցությամբ բոլոր խնդիրների համար համապարփակ լուծումներ գտնելու անհրաժեշտությունը:
«Կողմերին կոչ ենք անում հումանիտար հարցերում առաջընթացի քայլեր իրականացնել, ինչպիսիք են բոլոր գերիների ազատ արձակումը, տեղեկատվության փոխանակումն անհետ կորածների ճակատագիրը բացահայտելու համար, ականազերծումը և մարդու իրավունքների ենթադրյալ ոտնահարումների և միջազգային մարդասիրական իրավունքի խախտումների հետաքննության ուղղությամբ առաջ շարժվելը»,–ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է նաև, որ ԱՄՆ-ն այս տարի 5 միլիոն դոլարի մարդասիրական օգնություն է հատկացրել Հայաստանում և Ադրբեջանում հակամարտություններից տուժած բնակչությանն աջակցելու համար: Բացի այդ, ԱՄՆ–ն վստահեցնում է, որ հավատարիմ է մնում Հարավային Կովկասի անվտանգ, կայուն, ժողովրդավարական, բարգավաճ և խաղաղ ապագայի խթանմանը։