https://arm.sputniknews.ru/20220311/erdvoghann-anynduneli-e-hamarum-rusakan-mshakujti-dem-gvortsvoghutjunnery-39653966.html
Էրդողանն անընդունելի է համարում ռուսական մշակույթի դեմ գործողությունները
Էրդողանն անընդունելի է համարում ռուսական մշակույթի դեմ գործողությունները
Sputnik Արմենիա
Թուրքիայի նախագահի խոսքով՝ ռուսական մշակույթի, ռուսների և նույնիսկ արևմտյան երկրներում ապրող էթնիկ ռուսների դեմ ֆաշիստական գործողություններն անընդունելի են։ 11.03.2022, Sputnik Արմենիա
2022-03-11T17:02+0400
2022-03-11T17:02+0400
2022-03-11T17:06+0400
ռուսաստան
ուկրաինա
մշակույթ
ռեջեփ թայիփ էրդողան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/03/38276941_0:0:3073:1728_1920x0_80_0_0_f93da1b369bb9db05685857eac73a9d1.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 մարտի – Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Անթալիայի միջազգային ֆորումի բացման ժամանակ ռուսական մշակույթի դեմ սահմանափակումները համեմատել է կրակի վրա բենզին լցնելու հետ։ Տեղեկությունը հայտնում է milliyet.com–ը։Էրդողանն ասել է, որ արևմտյան երկրներում ապրող էթնիկ ռուսների, ռուսական մշակույթի դեմ սահմանափակումները, ինչպիսիք են Դոստաևսկու ստեղծագործությունների արգելքը կամ Գերմանիայի նվագախմբի գլխավոր դիրիժորին աշխատանքից հեռացնելը, անընդունելի են։Ռուսատյացության արշավի աճը կարող է պատասխան միջոցների հանգեցնել. ՊեսկովՆա կրկին ներկայացրել է Թուրքիայի դիրքորոշումն Ուկրաինայի իրադարձությունների վերաբերյալ` նշելով, որ ավելի քան 25-30 երկրների ղեկավարների հետ հանդիպումներ կամ հեռախոսազրույցներ է ունեցել այս հարցով։«Մենք մերժում ենք Ուկրաինայի տարածքային ամբողջականությունն անտեսող ցանկացած քայլ։ Թե՛ Ուկրաինայի, թե՛ Ռուսաստանի մեր գործընկերների հետ զրույցներում ասել ենք սա։ Եթե 2014թ․ Ղրիմի օկուպացիայի ժամանակ ամբողջ Արևմուտքը դեմ դուրս գար, այսօր կունենայի՞նք այն, ինչ ունենք։ Սակայն Ղրիմի օկուպացիայի ժամանակ լռողներն այսօր ինչ-որ բաներ են խոսում։ Ի՞նչ է, արդարությունն այս մոլորակի մի կետում անցնում է, մյուսում՝ ո՞չ»,-հայտարարել է Էրդողանը։Նա նշել է, որ Թուրքիան ամեն ինչ անելու է խաղաղության համար, այդ թվում՝ օգտվելով Մոնտրյոյի կոնվենցիայից։ Այս համատեքստում Էրդողանը բողոքել է ՄԱԿ ԱԽ կառույցի աշխատանքից ու հայտարարել, որ այդ համակարգը պետք է բարեփոխման ենթարկվի։Հիշեցնենք՝ Թուրքիան անընդհատ փորձում է չեզոք դիրքորոշում ունենալ և առաջարկում է միջնորդի դեր ստանձնել Ուկրաինայի և Ռուսաստանի միջև։Զավեշտ ու անհեթեթություն․ հայերը՝ ՌԴ արվեստագետների դեմ ուղղված պատժամիջոցների մասին
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/03/38276941_0:0:2731:2048_1920x0_80_0_0_bd5e74186bb48f7b47b29e1c1bdb57fe.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, ուկրաինա, մշակույթ , ռեջեփ թայիփ էրդողան
ռուսաստան, ուկրաինա, մշակույթ , ռեջեփ թայիփ էրդողան
Էրդողանն անընդունելի է համարում ռուսական մշակույթի դեմ գործողությունները
17:02 11.03.2022 (Թարմացված է: 17:06 11.03.2022) Թուրքիայի նախագահի խոսքով՝ ռուսական մշակույթի, ռուսների և նույնիսկ արևմտյան երկրներում ապրող էթնիկ ռուսների դեմ ֆաշիստական գործողություններն անընդունելի են։
ԵՐԵՎԱՆ, 11 մարտի – Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Անթալիայի միջազգային ֆորումի բացման ժամանակ ռուսական մշակույթի դեմ սահմանափակումները համեմատել է կրակի վրա բենզին լցնելու հետ։ Տեղեկությունը հայտնում է
milliyet.com–ը։
Էրդողանն ասել է, որ արևմտյան երկրներում ապրող էթնիկ ռուսների, ռուսական մշակույթի դեմ սահմանափակումները, ինչպիսիք են Դոստաևսկու ստեղծագործությունների արգելքը կամ Գերմանիայի նվագախմբի գլխավոր դիրիժորին աշխատանքից հեռացնելը, անընդունելի են։
Նա կրկին ներկայացրել է Թուրքիայի դիրքորոշումն Ուկրաինայի իրադարձությունների վերաբերյալ` նշելով, որ ավելի քան 25-30 երկրների ղեկավարների հետ հանդիպումներ կամ հեռախոսազրույցներ է ունեցել այս հարցով։
«Մենք մերժում ենք Ուկրաինայի տարածքային ամբողջականությունն անտեսող ցանկացած քայլ։ Թե՛ Ուկրաինայի, թե՛ Ռուսաստանի մեր գործընկերների հետ զրույցներում ասել ենք սա։ Եթե 2014թ․ Ղրիմի օկուպացիայի ժամանակ ամբողջ Արևմուտքը դեմ դուրս գար, այսօր կունենայի՞նք այն, ինչ ունենք։ Սակայն Ղրիմի օկուպացիայի ժամանակ լռողներն այսօր ինչ-որ բաներ են խոսում։ Ի՞նչ է, արդարությունն այս մոլորակի մի կետում անցնում է, մյուսում՝ ո՞չ»,-հայտարարել է Էրդողանը։
Նա նշել է, որ Թուրքիան ամեն ինչ անելու է խաղաղության համար, այդ թվում՝ օգտվելով Մոնտրյոյի կոնվենցիայից։ Այս համատեքստում Էրդողանը բողոքել է ՄԱԿ ԱԽ կառույցի աշխատանքից ու հայտարարել, որ այդ համակարգը պետք է բարեփոխման ենթարկվի։
Հիշեցնենք՝ Թուրքիան անընդհատ փորձում է չեզոք դիրքորոշում ունենալ և առաջարկում է միջնորդի դեր ստանձնել Ուկրաինայի և Ռուսաստանի միջև։