https://arm.sputniknews.ru/20220310/rd-karavarutjuny-hstakecrel-e-artahanman-hamar-zhamanakavvorapes-argelvats-apranqneri-canky-39609505.html
ՌԴ կառավարությունը հստակեցրել է արտահանման համար ժամանակավորապես արգելված ապրանքների ցանկը
ՌԴ կառավարությունը հստակեցրել է արտահանման համար ժամանակավորապես արգելված ապրանքների ցանկը
Sputnik Արմենիա
Ապրանքների արտահանման ժամանակավոր արգելքը չի տարածվում ԵԱՏՄ անդամ երկրների, Աբխազիայի և Հարավային Օսեթիայի վրա։ 10.03.2022, Sputnik Արմենիա
2022-03-10T17:15+0400
2022-03-10T17:15+0400
2022-03-10T17:19+0400
ռուսաստան
արտահանում
արգելք
https://cdn.am.sputniknews.ru/img/549/22/5492240_0:188:2972:1860_1920x0_80_0_0_0d88a786cfaed3fef5dfe4dd2c079ab9.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 մարտի – Sputnik. ՌԴ կառավարությունը հստակեցրել է նախկինում արտասահմանից Ռուսաստան ներմուծված այն ապրանքների և սարքավորումների ցանկը, որոնց արտահանումը երկրից ժամանակավորապես արգելված է, որոշումը ուժի մեջ կլինի մինչև այս տարեվերջ։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ կառավարության մամուլի ծառայությունը։«Ցուցակում են ներառվել տեխնոլոգիական, հեռահաղորդակցության, բժշկական սարքավորումները, տրանսպորտային միջոցները, գյուղատնտեսական տեխնիկան, էլեկտրական սարքավորումները, ընդհանուր առմամբ` ավելի քան 200 ապրանք, այդ թվում՝ երկաթուղային վագոններ և լոկոմոտիվներ, բեռնարկղեր, տուրբիններ, մետաղի և քարի մշակման մեքենաներ, մոնիտորներ, պրոյեկտորներ, վահանակներ»,- նշված է հաղորդագրության մեջ։Շեշտվում է, որ այս միջոցառումն անհրաժեշտ է ռուսական շուկայում կայունություն ապահովելու համար։Այդ ապրանքների արտահանումը ժամանակավորապես սահմանափակված է բոլոր արտասահմանյան երկրներ, բացառությամբ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ երկրների, Աբխազիայի և Հարավային Օսեթիայի։ Այս երկրների առնչությամբ կգործի կառավարության առանձին որոշմամբ հաստատված արտահանման թույլտվության կարգը։Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունն այսօր է հայտարարել, որ մտադիր է դադարեցնել ԵԽ անդամակցությունը։Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։Փետրվարի 21–ից սկսած, երբ Վլադիմիր Պուտինը հայտարարեց ԼԺՀ–ն ու ԴԺՀ–ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ–ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սկսեցին Ռուսաստանի դեմ։Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/549/22/5492240_122:0:2851:2047_1920x0_80_0_0_a16367cd59574437d2c2c7ce20c25634.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, արտահանում, արգելք
ռուսաստան, արտահանում, արգելք
ՌԴ կառավարությունը հստակեցրել է արտահանման համար ժամանակավորապես արգելված ապրանքների ցանկը
17:15 10.03.2022 (Թարմացված է: 17:19 10.03.2022) Ապրանքների արտահանման ժամանակավոր արգելքը չի տարածվում ԵԱՏՄ անդամ երկրների, Աբխազիայի և Հարավային Օսեթիայի վրա։
ԵՐԵՎԱՆ, 10 մարտի – Sputnik. ՌԴ կառավարությունը հստակեցրել է նախկինում արտասահմանից Ռուսաստան ներմուծված այն ապրանքների և սարքավորումների ցանկը, որոնց արտահանումը երկրից ժամանակավորապես արգելված է, որոշումը ուժի մեջ կլինի մինչև այս տարեվերջ։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ կառավարության մամուլի ծառայությունը։
«Ցուցակում են ներառվել տեխնոլոգիական, հեռահաղորդակցության, բժշկական սարքավորումները, տրանսպորտային միջոցները, գյուղատնտեսական տեխնիկան, էլեկտրական սարքավորումները, ընդհանուր առմամբ` ավելի քան 200 ապրանք, այդ թվում՝ երկաթուղային վագոններ և լոկոմոտիվներ, բեռնարկղեր, տուրբիններ, մետաղի և քարի մշակման մեքենաներ, մոնիտորներ, պրոյեկտորներ, վահանակներ»,- նշված է հաղորդագրության մեջ։
Շեշտվում է, որ այս միջոցառումն անհրաժեշտ է ռուսական շուկայում կայունություն ապահովելու համար։
Այդ ապրանքների արտահանումը ժամանակավորապես սահմանափակված է բոլոր արտասահմանյան երկրներ, բացառությամբ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ երկրների, Աբխազիայի և Հարավային Օսեթիայի։ Այս երկրների առնչությամբ կգործի կառավարության առանձին որոշմամբ հաստատված արտահանման թույլտվության կարգը։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունն այսօր է
հայտարարել, որ մտադիր է դադարեցնել ԵԽ անդամակցությունը։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Փետրվարի 21–ից սկսած, երբ Վլադիմիր Պուտինը
հայտարարեց ԼԺՀ–ն ու ԴԺՀ–ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ–ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սկսեցին Ռուսաստանի դեմ։
Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։