https://arm.sputniknews.ru/20220310/avtvomeqenaneri-grancumy-kirakanacvi-onlajn-tarberakvov--teghekanq-ajlevs-chi-pahanjvi-39589701.html
Ավտոմեքենաների գրանցումը կիրականացվի օնլայն տարբերակով. տեղեկանք այլևս չի պահանջվի
Ավտոմեքենաների գրանցումը կիրականացվի օնլայն տարբերակով. տեղեկանք այլևս չի պահանջվի
Sputnik Արմենիա
Նախարարը պարզաբանեց, որ համակարգի տեղեկատվությունը բաց ու տեսանելի է լինելու ոստիկանության համար, ինչը նշանակում է, որ ոստիկանության աշխատակիցները տեսնելու են... 10.03.2022, Sputnik Արմենիա
2022-03-10T12:01+0400
2022-03-10T12:01+0400
2022-03-10T12:04+0400
ավտոմեքենա
հայաստան
գնել սանոսյան
ճանապարհային ոստիկանություն(ճո)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/17/39022586_0:168:1600:1068_1920x0_80_0_0_1dff0283e3e77b97a7ec41832e190ce1.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 մարտի – Sputnik. Շարժական գույքի նկատմամբ իրավունքների գրանցումը ՀՀ քաղաքացիներն այսուհետ կկարողանան իրականացնել առանց պատկան կառույցներ այցելելու, բացառապես առցանց էլեկտրոնային տարբերակով։Համապատասխան որոշումն այսօր ընդունվեց ՀՀ կառավարության նիստում։ Ինչպես որոշման նախագծի ներկայացման ժամանակ հայտնեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, քաղաքացիներն այլևս ստիպված չեն լինի այսպես կոչված «զրոյական» տեղեկանքի համար գնալ մարզպետարան կամ թաղապետարան։Նախարարը պարզաբանեց, որ համակարգի տեղեկատվությունը բաց ու տեսանելի է լինելու ոստիկանության համար, ինչը նշանակում է, որ ոստիկանության աշխատակիցները տեսնելու են, որ քաղաքացին որևէ պարտավորություն գույքի նկատմամբ չունի, որի հիման վրա կատարելու են գրանցումը` առանց հավելյալ փաստաթղթեր պահանջելու։Սանոսյանը նաև հայտնեց, որ նույն համակարգն առաջիկայում նախատեսվում է կիրառել նաև բնակարանների` անշարժ գույքի առք ու վաճառքի գրանցումների դեպքում։Անփող երկրում բնակարանային բում է. անշարժ գույքի շուկան ռեկորդներ է գրանցում
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/17/39022586_0:0:1424:1068_1920x0_80_0_0_191fd751314931f8e6d45607fb2a0b78.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ավտոմեքենա, հայաստան, գնել սանոսյան , ճանապարհային ոստիկանություն(ճո)
ավտոմեքենա, հայաստան, գնել սանոսյան , ճանապարհային ոստիկանություն(ճո)
Ավտոմեքենաների գրանցումը կիրականացվի օնլայն տարբերակով. տեղեկանք այլևս չի պահանջվի
12:01 10.03.2022 (Թարմացված է: 12:04 10.03.2022) Նախարարը պարզաբանեց, որ համակարգի տեղեկատվությունը բաց ու տեսանելի է լինելու ոստիկանության համար, ինչը նշանակում է, որ ոստիկանության աշխատակիցները տեսնելու են, որ քաղաքացին որևէ պարտավորություն գույքի նկատմամբ չունի։
ԵՐԵՎԱՆ, 10 մարտի – Sputnik. Շարժական գույքի նկատմամբ իրավունքների գրանցումը ՀՀ քաղաքացիներն այսուհետ կկարողանան իրականացնել առանց պատկան կառույցներ այցելելու, բացառապես առցանց էլեկտրոնային տարբերակով։
Համապատասխան որոշումն այսօր ընդունվեց ՀՀ կառավարության նիստում։ Ինչպես որոշման նախագծի ներկայացման ժամանակ հայտնեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, քաղաքացիներն այլևս ստիպված չեն լինի այսպես կոչված «զրոյական» տեղեկանքի համար գնալ մարզպետարան կամ թաղապետարան։
«Այլևս անհրաժեշտ չի լինի այդ տեղեկանքը թղթային տարբերակով ներկայացնելու։ Անցյալ տարվանից ստեղծվել է էլեկտրոնային համակարգ, որով քաղաքացիները կարողանում են գույքահարկի վճարում իրականացնել առցանց էլեկտրոնային տարբերակով։ Հիմա մենք այս համակարգի մեջ կատարում ենք լրացում և շարժական գույքն էլ ենք այդ ծրագրի մեջ մտցնում։ Անգամ եթե գնան հասնեն ոստիկանություն ու պարզվի, որ իրենց գույքահարկը չեն վարել, մի քանի րոպեում տեղում իրենց հեռախոսով կարող են մտնել համակարգ, վճարումն անել, որից հետո ոստիկանությունում գրանցման գործընթացն արագ կանեն, կավարտեն»,– ասաց Սանոսյանը։
Նախարարը պարզաբանեց, որ համակարգի տեղեկատվությունը բաց ու տեսանելի է լինելու ոստիկանության համար, ինչը նշանակում է, որ ոստիկանության աշխատակիցները տեսնելու են, որ քաղաքացին որևէ պարտավորություն գույքի նկատմամբ չունի, որի հիման վրա կատարելու են գրանցումը` առանց հավելյալ փաստաթղթեր պահանջելու։
Սանոսյանը նաև հայտնեց, որ նույն համակարգն առաջիկայում նախատեսվում է կիրառել նաև բնակարանների` անշարժ գույքի առք ու վաճառքի գրանցումների դեպքում։