https://arm.sputniknews.ru/20220310/ashkhatum-enq-iravitshaky-kajunacnelu-ev-kargavvorelu-ughghutjamb-pashinjany-arcakhi-masin-39585890.html
Աշխատում ենք իրավիճակը կայունացնելու և կարգավորելու ուղղությամբ. Փաշինյանը` Արցախի մասին
Աշխատում ենք իրավիճակը կայունացնելու և կարգավորելու ուղղությամբ. Փաշինյանը` Արցախի մասին
Sputnik Արմենիա
ՀՀ վարչապետը զերծ մնաց Արցախում առկա իրավիճակին գնահատական տալուց։ 10.03.2022, Sputnik Արմենիա
2022-03-10T11:17+0400
2022-03-10T11:17+0400
2022-03-10T11:21+0400
նիկոլ փաշինյան
արցախ
խրամորթ
կրակոց
հհ կառավարություն
գազատար
ադրբեջան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/08/28930813_0:0:1600:901_1920x0_80_0_0_cbcb6913d7f74df07824771370208eb1.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 մարտի – Sputnik. ՀՀ իշխանությունն Արցախի գործընկերների ու միջազգային կառույցների հետ աշխատում է Արցախում ստեղծված իրավիճակի ուղղությամբ։ Այսօր ՀՀ կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։«Ասեմ, որ մենք Արցախի իշխանությունների ու միջազգային կառույցների հետ աշխատում ենք իրավիճակը կայունացնելու ու կարգավորելու ուղղությամբ։ Այս պահին գնահատականներ չտանք։ Պարզապես արձանագրենք, որ կա այդպիսի իրավիճակ ու փորձենք կենտրոնանալ խնդիրների լուծման ուղղությամբ»,– ասաց նա։Փաշինյանը նաև շեշտեց , որ Արցախում գազատարի վնասման հետևանքով խափանվել էր գազամատակարարումը։Հիշեցնենք` երեկ գիշերը Արցախի Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքում իրավիճակը լարված էր։ Խրամորթի բնակիչներից մեկը Sputnik Արմենիային ասել էր, որ առավոտից մինչև գիշեր ադրբեջանական կողմը կրակում է գյուղի ուղղությամբ։ Բնակելի տներին և մարդկանց վնաս չի եղել, բայց մարդիկ վախեցել են։ՀՀ ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանն էլ այսօր հայտնեց, որ Խրամորթում խաղաղ բնակիչ է վիրավորվել, նրա կյանքին վտանգ չի սպառնում։Ադրբեջանական զինուժը ականանետից կրակել էր Խրամորթի ուղղությամբ նաև մարտի 7-ին ու 8-ին։Հավելենք, որ Խրամորթում 112 ընտանիք է ապրում, այդ թվում՝ Արցախի այլ վայրերից տեղահանվածներ։Հայտնել ենք նաև, որ Հայաստանի Հանրապետությունից Արցախ եկող գազատարի վնասման հետևանքով Արցախի ամբողջ տարածքը զրկված է գազամատակարարումից։ Գազատարի վնասված հատվածը գտնվում է ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ։
խրամորթ
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/08/28930813_179:0:1600:1066_1920x0_80_0_0_06dcfad557435ff4f500e2fec556c9b8.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նիկոլ փաշինյան, արցախ, խրամորթ, կրակոց, հհ կառավարություն, գազատար, ադրբեջան
նիկոլ փաշինյան, արցախ, խրամորթ, կրակոց, հհ կառավարություն, գազատար, ադրբեջան
Աշխատում ենք իրավիճակը կայունացնելու և կարգավորելու ուղղությամբ. Փաշինյանը` Արցախի մասին
11:17 10.03.2022 (Թարմացված է: 11:21 10.03.2022) ՀՀ վարչապետը զերծ մնաց Արցախում առկա իրավիճակին գնահատական տալուց։
ԵՐԵՎԱՆ, 10 մարտի – Sputnik. ՀՀ իշխանությունն Արցախի գործընկերների ու միջազգային կառույցների հետ աշխատում է Արցախում ստեղծված իրավիճակի ուղղությամբ։ Այսօր ՀՀ կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ասեմ, որ մենք Արցախի իշխանությունների ու միջազգային կառույցների հետ աշխատում ենք իրավիճակը կայունացնելու ու կարգավորելու ուղղությամբ։ Այս պահին գնահատականներ չտանք։ Պարզապես արձանագրենք, որ կա այդպիսի իրավիճակ ու փորձենք կենտրոնանալ խնդիրների լուծման ուղղությամբ»,– ասաց նա։
Փաշինյանը նաև շեշտեց , որ Արցախում գազատարի վնասման հետևանքով խափանվել էր գազամատակարարումը։
Հիշեցնենք` երեկ գիշերը Արցախի Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքում իրավիճակը լարված էր։ Խրամորթի բնակիչներից մեկը
Sputnik Արմենիային ասել էր, որ առավոտից մինչև գիշեր ադրբեջանական կողմը կրակում է գյուղի ուղղությամբ։ Բնակելի տներին և մարդկանց վնաս չի եղել, բայց մարդիկ վախեցել են։
ՀՀ ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանն էլ այսօր
հայտնեց, որ Խրամորթում խաղաղ բնակիչ է վիրավորվել, նրա կյանքին վ
տանգ չի սպառնում։
Ադրբեջանական զինուժը ականանետից կրակել էր Խրամորթի ուղղությամբ նաև
մարտի 7-ին ու
8-ին։
Հավելենք, որ Խրամորթում 112 ընտանիք է ապրում, այդ թվում՝ Արցախի այլ վայրերից տեղահանվածներ։
Հայտնել ենք նաև, որ Հայաստանի Հանրապետությունից Արցախ եկող գազատարի վնասման հետևանքով Արցախի ամբողջ տարածքը
զրկված է գազամատակարարումից։ Գազատարի վնասված հատվածը գտնվում է ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ։