https://arm.sputniknews.ru/20220309/zelenskin-hajtnel-e-vor-patvirakutjuny-patrastvum-e-banakcutjunneri-hajvord-pulin-39554519.html
Զելենսկին հայտնել է, որ պատվիրակությունը պատրաստվում է բանակցությունների հաջորդ փուլին
Զելենսկին հայտնել է, որ պատվիրակությունը պատրաստվում է բանակցությունների հաջորդ փուլին
Sputnik Արմենիա
Ուկրաինայի նախագահը պատրաստվում է լսել բանակցողների զեկույցը։ 09.03.2022, Sputnik Արմենիա
2022-03-09T15:26+0400
2022-03-09T15:26+0400
2022-03-09T15:28+0400
վլադիմիր զելենսկի
ուկրաինա
ռուսաստան
բանակցություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/19/39106233_0:0:1601:901_1920x0_80_0_0_f0744c727b373d85048bfc8f9238b87e.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 մարտի – Sputnik. Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ուկրաինական պատվիրակությունը պատրաստվելու է բանակցությունների հաջորդ փուլերին:«Մեր պատվիրակությունը բանակցություններից վերադարձել է գիշերը, կլսեմ նրանց զեկույցը։ Պատրաստվելու ենք բանակցությունների հաջորդ փուլերին։ Հանուն Ուկրաինայի, հանուն խաղաղության», - ասել է նա տեսաուղերձում։Նշենք, որ Բելառուսի տարածքում ռուս-ուկրաինական բանակցությունների երեք փուլ է անցկացվել, որոնց ընթացքում քննարկվել են Ուկրաինայի իրադրության կարգավորման քաղաքական, հումանիտար և ռազմական ասպեկտները: Կողմերը հայտարարել են, որ բանակցությունները կշարունակվեն։Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել։ Առիթ է դարձել այն, որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն օգնության խնդրանքով դիմել են ՌԴ-ին։Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունների առաջին փուլը կայացավ փետրվարի 28-ին Բելառուսի Գոմելի մարզում, երկրորդ փուլը` մարտի 3-ին Բրեստի շրջանում:Բանակցությունների 2–րդ փուլի ընթացքում պայմանավորվածություն էր ձեռք բերվել հումանիտար միջանցքներ բացելու և խաղաղ բնակչությանը տարհանելու մասին։Բանակցությունների երրորդ փուլը կայացավ մարտի 7-ին։ Հանդիպումից հետո ռուսական պատվիրակության ղեկավար, ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին հայտարարեց, որ ռուսական կողմի սպասելիքները չարդարացան։
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/19/39106233_79:0:1502:1067_1920x0_80_0_0_471a06bb804d902fe5d7090f667a96bf.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վլադիմիր զելենսկի, ուկրաինա, ռուսաստան, բանակցություն
վլադիմիր զելենսկի, ուկրաինա, ռուսաստան, բանակցություն
Զելենսկին հայտնել է, որ պատվիրակությունը պատրաստվում է բանակցությունների հաջորդ փուլին
15:26 09.03.2022 (Թարմացված է: 15:28 09.03.2022) Ուկրաինայի նախագահը պատրաստվում է լսել բանակցողների զեկույցը։
ԵՐԵՎԱՆ, 9 մարտի – Sputnik. Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ուկրաինական պատվիրակությունը պատրաստվելու է բանակցությունների հաջորդ փուլերին:
«Մեր պատվիրակությունը բանակցություններից վերադարձել է գիշերը, կլսեմ նրանց զեկույցը։ Պատրաստվելու ենք բանակցությունների հաջորդ փուլերին։ Հանուն Ուկրաինայի, հանուն խաղաղության», - ասել է նա տեսաուղերձում։
Նշենք, որ Բելառուսի տարածքում ռուս-ուկրաինական բանակցությունների երեք փուլ է անցկացվել, որոնց ընթացքում քննարկվել են Ուկրաինայի իրադրության կարգավորման քաղաքական, հումանիտար և ռազմական ասպեկտները: Կողմերը հայտարարել են, որ բանակցությունները կշարունակվեն։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել։ Առիթ է դարձել այն, որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն օգնության խնդրանքով դիմել են ՌԴ-ին։
Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունների առաջին փուլը
կայացավ փետրվարի 28-ին Բելառուսի Գոմելի մարզում,
երկրորդ փուլը` մարտի 3-ին Բրեստի շրջանում:
Բանակցությունների 2–րդ փուլի ընթացքում պայմանավորվածություն էր ձեռք բերվել հումանիտար միջանցքներ բացելու և խաղաղ բնակչությանը տարհանելու մասին։
Բանակցությունների երրորդ փուլը կայացավ մարտի 7-ին։ Հանդիպումից հետո ռուսական պատվիրակության ղեկավար, ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին
հայտարարեց, որ ռուսական կողմի սպասելիքները չարդարացան։