https://arm.sputniknews.ru/20220309/hnaravvor-e-rus-ukrainakan-banakcutjunneri-hertakan-puly-krkin-ancni-belarusum-39550948.html
Հնարավոր է` ռուս-ուկրաինական բանակցությունների հերթական փուլը կրկին Բելառուսում անցկացվի
Հնարավոր է` ռուս-ուկրաինական բանակցությունների հերթական փուլը կրկին Բելառուսում անցկացվի
Sputnik Արմենիա
ԵՐԵՎԱՆ, 9 մարտի – Sputnik. Ռուս-ուկրաինական բանակցությունների հերթական փուլը կարող է կրկին Բելառուսի տարածքում անցկացվել։ Տեղեկությունը հայտնում է Sputnik... 09.03.2022, Sputnik Արմենիա
2022-03-09T14:20+0400
2022-03-09T14:20+0400
2022-03-09T14:23+0400
բելառուս
ուկրաինա
ռուսաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/1c/39188656_50:280:1258:960_1920x0_80_0_0_f33fedcc8038c23e09229f8d9b55ccb1.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 մարտի – Sputnik. Ռուս-ուկրաինական բանակցությունների հերթական փուլը կարող է կրկին Բելառուսի տարածքում անցկացվել։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Բելառուսը` հղում անելով քաղաքագետ Յուրի Վոսկրեսենսկիին, որը կապի մեջ է կազմակերպիչների հետ։Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Լավրովն ու Կուլեբան եռակողմ հանդիպում կանցկացնեն Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի մասնակցությամբ։ Բանակցությունները նախատեսված են մարտի 10-ին Անթալիայում միջազգային դիվանագիտական ֆորումի շրջանակում։Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել։ Առիթ է դարձել այն, որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն օգնության խնդրանքով դիմել են ՌԴ-ին։Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունների առաջին փուլը կայացավ փետրվարի 28-ին Բելառուսի Գոմելի մարզում, երկրորդ փուլը` մարտի 3-ին Բրեստի շրջանում:Բանակցությունների 2–րդ փուլի ընթացքում պայմանավորվածություն էր ձեռք բերվել հումանիտար միջանցքներ բացելու և խաղաղ բնակչությանը տարհանելու մասին։Բանակցությունների երրորդ փուլը կայացավ մարտի 7-ին։ Հանդիպումից հետո ռուսական պատվիրակության ղեկավար, ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին հայտարարեց, որ ռուսական կողմի սպասելիքները չարդարացան։
բելառուս
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/1c/39188656_65:83:1234:960_1920x0_80_0_0_0bb5cd8d0e7f0bef0eccd749266b0691.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
բելառուս, ուկրաինա, ռուսաստան
բելառուս, ուկրաինա, ռուսաստան
Հնարավոր է` ռուս-ուկրաինական բանակցությունների հերթական փուլը կրկին Բելառուսում անցկացվի
14:20 09.03.2022 (Թարմացված է: 14:23 09.03.2022) ԵՐԵՎԱՆ, 9 մարտի – Sputnik. Ռուս-ուկրաինական բանակցությունների հերթական փուլը կարող է կրկին Բելառուսի տարածքում անցկացվել։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Բելառուսը` հղում անելով քաղաքագետ Յուրի Վոսկրեսենսկիին, որը կապի մեջ է կազմակերպիչների հետ։
Նա նշել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունները կարող են տեղի ունենալ երկու երկրների արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովի և Դմիտրի Կուլեբայի վաղվա հանդիպումից հետո՝ ի կատարումն քննարկված պայմանավորվածությունների:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ
Լավրովն ու Կուլեբան եռակողմ հանդիպում կանցկացնեն Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի մասնակցությամբ։ Բանակցությունները նախատեսված են մարտի 10-ին Անթալիայում միջազգային դիվանագիտական ֆորումի շրջանակում։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել։ Առիթ է դարձել այն, որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն օգնության խնդրանքով դիմել են ՌԴ-ին։
Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունների առաջին փուլը
կայացավ փետրվարի 28-ին Բելառուսի Գոմելի մարզում,
երկրորդ փուլը` մարտի 3-ին Բրեստի շրջանում:
Բանակցությունների 2–րդ փուլի ընթացքում պայմանավորվածություն էր ձեռք բերվել հումանիտար միջանցքներ բացելու և խաղաղ բնակչությանը տարհանելու մասին։
Բանակցությունների երրորդ փուլը կայացավ մարտի 7-ին։ Հանդիպումից հետո ռուսական պատվիրակության ղեկավար, ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին
հայտարարեց, որ ռուսական կողմի սպասելիքները չարդարացան։