https://arm.sputniknews.ru/20220308/kievy-chi-verahskum-iravitshakn-ukrainajum-amen-inch-vorvoshum-en-azgajnakannery-rd-pn-39524300.html
Կիևը չի վերահսկում իրավիճակն Ուկրաինայում, ամեն ինչ որոշում են ազգայնականները. ՌԴ ՊՆ
Կիևը չի վերահսկում իրավիճակն Ուկրաինայում, ամեն ինչ որոշում են ազգայնականները. ՌԴ ՊՆ
Sputnik Արմենիա
Կիևի ռեժիմը գործնականում աջակցում է ավազակախմբերի վերահսկողության տակ գտնվող տարածքներում ստեղծված քաոսին։ 08.03.2022, Sputnik Արմենիա
2022-03-08T19:14+0400
2022-03-08T19:14+0400
2022-04-14T11:50+0400
կիև
ուկրաինա
ռուսաստան
պատերազմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/18/39038394_0:0:3601:2026_1920x0_80_0_0_aab6ae6e5eb0394f14108a691a3c40c0.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 մարտի – Sputnik․ Պաշտոնական Կիևը չի վերահսկում իրադրությունն Ուկրաինայում և չի կարող ապահովել ստանձնած պարտավորությունների կատարումը։ Բոլոր հիմնարար որոշումները, ըստ էության, ընդունվում են ազգայնականների և նրանց աջակիցների կողմից։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության կառավարման ազգային կենտրոնի ղեկավար, գեներալ-գնդապետ Միխայիլ Միզինցևը:Նրա խոսքով՝ ծայրահեղական ավազակախմբերը շարունակում են վախեցնել քաղաքներում մնացած խաղաղ բնակիչներին՝ նրանց սպառնալով սպանել Ռուսաստանի ուղղությամբ տարհանման փորձերի ժամանակ։Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել։ Առիթ է դարձել այն, որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն օգնության խնդրանքով դիմել են ՌԴ-ին։Դրանից հետո Արևմուտքը ՌԴ–ի նկատմամբ պատժամիջոցներ է սահմանել տարբեր ոլորտներում։
կիև
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/18/39038394_470:0:3199:2047_1920x0_80_0_0_3b7f78886853ca49badc9236769cf36e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
կիև, ուկրաինա, ռուսաստան, պատերազմ
կիև, ուկրաինա, ռուսաստան, պատերազմ
Կիևը չի վերահսկում իրավիճակն Ուկրաինայում, ամեն ինչ որոշում են ազգայնականները. ՌԴ ՊՆ
19:14 08.03.2022 (Թարմացված է: 11:50 14.04.2022) Կիևի ռեժիմը գործնականում աջակցում է ավազակախմբերի վերահսկողության տակ գտնվող տարածքներում ստեղծված քաոսին։
ԵՐԵՎԱՆ, 8 մարտի – Sputnik․ Պաշտոնական Կիևը չի վերահսկում իրադրությունն Ուկրաինայում և չի կարող ապահովել ստանձնած պարտավորությունների կատարումը։ Բոլոր հիմնարար որոշումները, ըստ էության, ընդունվում են ազգայնականների և նրանց աջակիցների կողմից։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության կառավարման ազգային կենտրոնի ղեկավար, գեներալ-գնդապետ Միխայիլ Միզինցևը:
«Կիևի ռեժիմը քաղաքներում և ավաններում քաղաքացիաիրավական կառավարումը կորցնելու հետևանքով իր անօգնական գործողություններով գործնականում աջակցում է բանդերական ավազակախմբերի վերահսկողության տակ գտնվող տարածքներում տիրող քաոսին, չի նկատում ավազակության բազմաթիվ փաստեր, որոնք արդեն աղետալի մասշտաբների են հասել»,- նշել է Միզինցևը:
Նրա խոսքով՝ ծայրահեղական ավազակախմբերը շարունակում են վախեցնել քաղաքներում մնացած խաղաղ բնակիչներին՝ նրանց սպառնալով սպանել Ռուսաստանի ուղղությամբ տարհանման փորձերի ժամանակ։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել։ Առիթ է դարձել այն, որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն օգնության խնդրանքով դիմել են ՌԴ-ին։
Դրանից հետո Արևմուտքը ՌԴ–ի նկատմամբ պատժամիջոցներ է սահմանել տարբեր ոլորտներում։