https://arm.sputniknews.ru/20220307/erevani-metropolitenn-ajn-stvorgetnja-qaghaqn-e-vortegh-misht-aneliq-ka-gevvorg-avetisjan-39345967.html
Երևանի մետրոպոլիտենն այն ստորգետնյա «քաղաքն» է, որտեղ միշտ անելիք կա. Գևորգ Ավետիսյան
Երևանի մետրոպոլիտենն այն ստորգետնյա «քաղաքն» է, որտեղ միշտ անելիք կա. Գևորգ Ավետիսյան
Sputnik Արմենիա
1981թ․ մարտի 7-ին իր գործունեությունն սկսեց Կարեն Դեմիրճյանի անվան «Երևանի Մետրոպոլիտենը»։ 41 տարի անց մետրոյում եղած փոփոխությունների ու սպասվող զարգացումների... 07.03.2022, Sputnik Արմենիա
2022-03-07T08:40+0400
2022-03-07T08:40+0400
2022-03-07T08:57+0400
տեսանյութ
տեսանյութեր
մետրո
երևան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/04/39391330_0:0:1601:901_1920x0_80_0_0_19f96b652987e9a5d08d50868572a193.jpg
Երևանի մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցումը երկու փուլից է բաղկացած՝ նախագծման ու շինարարության, նախագծային աշխատանքներն արդեն սկսվել են։ Որպես սպասարկող ընկերություն պատրաստ ենք շահագործել թվով 11 և ավել կայարան։ Sputnik Արմենիայի եթերում Երևանի մետրոյի բացման 41-ամյակի առթիվ զրույցի ժամանակ ասաց մետրոպոլիտենի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գևորգ Ավետիսյանը։Մետրոյի ուղևորները ժամանակին ունեին վճարային քարտերից օգտվելու հնարավորություն, որը վերջին շրջանում չի գործում։ Ավետիսյանը հավաստիացրեց՝ սպասվող փոփոխությունների մեջ նաև կվերականգնվի քարտային համակարգը, որը կներառվի Երևանի հանրային տրանսպորտի ընդհանուր վճարային համակարգի մեջ։«Երևանի մետրոպոլիտենն այն ստորգետնյա «քաղաքն» է, որտեղ միշտ անելիք կա, դրանցից մենք չենք խուսափում»,- ասում է Ավետիսյանը։Հիշեցնենք՝ Երևանի մետրոն կառուցվել է Կարեն Դեմիրճյանի ջանքերով, ում անունն էլ այն այսօր կրում է։ Մետրոյի գործարկման պահին ոչ բոլոր կայարաններն էին կառուցվել․ նախ գործարկվել էր «Բարեկամություն» կայարանը, հետո՝ «Հանրապետության հրապարակը»։ Կայարանների ընդլայնումը շարունակվել է մինչև 1996թ․։
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/04/39391330_77:0:1464:1040_1920x0_80_0_0_1b052a783bd4fd7d2da791217de31ed9.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տեսանյութ, տեսանյութեր, մետրո, երևան, видео
տեսանյութ, տեսանյութեր, մետրո, երևան, видео
Երևանի մետրոպոլիտենն այն ստորգետնյա «քաղաքն» է, որտեղ միշտ անելիք կա. Գևորգ Ավետիսյան
08:40 07.03.2022 (Թարմացված է: 08:57 07.03.2022) 1981թ․ մարտի 7-ին իր գործունեությունն սկսեց Կարեն Դեմիրճյանի անվան «Երևանի Մետրոպոլիտենը»։ 41 տարի անց մետրոյում եղած փոփոխությունների ու սպասվող զարգացումների մասին «Sputnik զրույցի» եթերում խոսել է Երևանի Մետրոպոլիտենի տնօրենի ժ/պ Գևորգ Ավետիսյանը։
Երևանի մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցումը երկու փուլից է բաղկացած՝ նախագծման ու շինարարության, նախագծային աշխատանքներն արդեն սկսվել են։ Որպես սպասարկող ընկերություն պատրաստ ենք շահագործել թվով 11 և ավել կայարան։
Sputnik Արմենիայի եթերում Երևանի մետրոյի բացման 41-ամյակի առթիվ զրույցի ժամանակ ասաց մետրոպոլիտենի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գևորգ Ավետիսյանը։
Մետրոյի ուղևորները ժամանակին ունեին վճարային քարտերից օգտվելու հնարավորություն, որը վերջին շրջանում չի գործում։ Ավետիսյանը հավաստիացրեց՝ սպասվող փոփոխությունների մեջ նաև կվերականգնվի քարտային համակարգը, որը կներառվի Երևանի հանրային տրանսպորտի ընդհանուր վճարային համակարգի մեջ։
«Երևանի մետրոպոլիտենն այն ստորգետնյա «քաղաքն» է, որտեղ միշտ անելիք կա, դրանցից մենք չենք խուսափում»,- ասում է Ավետիսյանը։
Հիշեցնենք՝ Երևանի մետրոն կառուցվել է Կարեն Դեմիրճյանի ջանքերով, ում անունն էլ այն այսօր կրում է։ Մետրոյի գործարկման պահին ոչ բոլոր կայարաններն էին կառուցվել․ նախ գործարկվել էր «Բարեկամություն» կայարանը, հետո՝ «Հանրապետության հրապարակը»։ Կայարանների ընդլայնումը շարունակվել է մինչև 1996թ․։