00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:26
4 ր
Ուղիղ եթեր
09:31
29 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
42 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:33
6 ր
Ուղիղ եթեր
12:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Исторический ликбез
Точка в русско-турецкой войне: Кючук - Кайнарджийский мир
15:04
24 ր
Исторический ликбез
Кючук-Кайнарджийский мир: когда Крым стал ближе к России
15:33
25 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Էրդողանը փորձելու է օգուտ քաղել իրավիճակից, կամ ինչ տվեց Պուտինի հետ հեռախոսազրույցը

Բանակցությունների ձգձգումն ըստ էության ոչինչ չի տա Ուկրաինայի նախագահ Զելենսկիին․ Բալասանյան
Բաժանորդագրվել
ԵՊՀ միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի դոցենտ, միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ուկրաինական ճգնաժամին և այդ համատեքստում Պուտին–Էրդողան հեռախոսազրույցին։
Թուրքիայի երկդիմի քաղաքականությունը չի օգնի ուկրաինական ճգնաժամի հանգուցալուծմանը։ Այս տեսակետը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը` անդրադառնալով` ՌԴ–ի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի` ավելի քան 1 ժամ տևած հեռախոսազրույցին։

«Երեկվա հեռախոսազրույցը նոր բան չտվեց, պարզապես Պուտինը ևս մեկ անգամ նշեց, որ Ուկրաինայում իրականացվող հատուկ ռազմական գործողությունը կավարտվի այն ժամանակ, երբ պաշտոնական Կիևը կկատարի ռուսական կողմի բոլոր պայմանները»,– ասաց նա։

Բալասանյանի խոսքով` Թուրքիայի երկդիմի քաղաքականությունը նորություն չէ, ուստի Էրդողանը փորձելու է ստեղծված իրավիճակից օգուտ քաղել` ցույց տալով, որ ՌԴ–ն իր համար ևս կարևոր գործընկեր է, ինքն էլ ամեն ինչ անում է, որպեսզի Ուկրաինայում պատերազմը դադարի։
«Բայց իրականում Թուրքիայի երկդիմի քաղաքականությունն ուկրաինական ճգնաժամի հանգուցալուծմանը որևէ կերպ չի օգնելու»,– շեշտեց միջազգայնագետը։
Նրա խոսքով` ուկրաինական կողմին ձեռնտու է բանակցությունների ձգձգումը, որովհետև հույս ունի, որ պատժամիջոցները Ռուսաստանի ներսում կհանգեցնեն հուզումների և Մոսկվան ստիպված կգնա զիջումների, սակայն փետրվարի 24-ից հետո ստեղծված իրավիճակը ցույց է տալիս, որ պատժամիջոցները ՌԴ–ի համար ունեն երկրորդական նշանակություն, քանի որ այդ երկիրը նախապես պատրաստվել է պատերազմին, հետևաբար բանակցությունների ձգձգումը ոչինչ չի տա Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին։
Ըստ Բալասանյանի` ՌԴ–ն չի համաձայնի բանակցությունների հաջորդ փուլն անցկացնել Թուրքիայում, որովհետև դա կնշանակի ռազմական գործողությունների որոշակի դադար` հաշվի առնելով այն հանգամանքը, որ ուկրաինական կողմը պետք է բավականին երկար լոգիստիկ ճանապարհ անցնի, իսկ այդ մի քանի օրում ուկրաինական բանակն ու նրա դոնորները կփորձեն ամեն ինչ անել ռազմաճակատում իրավիճակը շտկելու համար։
«Գուցե ռուս–ուկրաինական վերջնական բանակցությունների հնարավոր վայրերից մեկը լինի Ստամբուլը կամ Անկարան, բայց ներկա կարճաժամկետ բանակցություններում բելառուսական տարածքը ռուսական կողմի համար ամենաձեռնտու տարբերակն է»,– եզրափակեց միջազգայնագետը։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Փետրվարի 21–ից սկսած, երբ Վլադիմիր Պուտինը հայտարարեց ԼԺՀ–ն ու ԴԺՀ–ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ–ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սկսեցին Ռուսաստանի դեմ։
Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։
Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունների առաջին փուլը կայացավ փետրվարի 28-ին Բելառուսի Գոմելի մարզում, երկրորդ փուլը` մարտի 3-ին Բրեստի շրջանում: Բանակցություններից հետո Պետդումայի միջազգային կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին, որն ընդգրկված է ռուսական պատվիրակության կազմում, հայտարարեց, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն առաջիկայում կամրագրվեն բարձր մակարդակով։
Լրահոս
0