https://arm.sputniknews.ru/20220305/rvosaviacian-rusastancinerin-khvorhurd-e-talis-rusastan-veradarnal-naev-erevanvov-39425190.html
Ռոսավիացիան ռուսաստանցիներին խորհուրդ է տալիս Ռուսաստան վերադառնալ նաև Երևանով
Ռոսավիացիան ռուսաստանցիներին խորհուրդ է տալիս Ռուսաստան վերադառնալ նաև Երևանով
Sputnik Արմենիա
Ռոստուրիզմը և թվային զարգացման նախարարությունը գործարկել են հետադարձ կապի ձևաթուղթ այն զբոսաշրջիկների համար, որոնք օգնության կարիք ունեն: 05.03.2022, Sputnik Արմենիա
2022-03-05T15:42+0400
2022-03-05T15:42+0400
2022-03-05T15:47+0400
ռուսաստան
զբոսաշրջիկ
երևան
https://cdn.am.sputniknews.ru/img/1642/99/16429989_0:316:3079:2048_1920x0_80_0_0_422ad073c738132790a120b182af5e73.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik. Հայաստանը ներառվել է այն երկրների ցանկում, որտեղից հնարավոր է վերադառնալ Ռուսաստան։ Համապատասխան ձևաթուղթը Telegram-ում հրապարակել է Զբոսաշրջության դաշնային գործակալության ղեկավար Զարինա Դոգուզովան:Իսկ գնացքով վերադառնալու ցանկություն ունեցողները կարող են օգտվել Հելսինկիի, Կալինինգրադի, Մինսկի տարածքներից:Ավտոբուսով կարելի է վերադառնալ Վարշավայից, Հելսինկիից, Ռիգայից, Տալլինից։Միևնույն ժամանակ Դոգուզովան ասել է, որ Ռոստուրիզմը և թվային զարգացման նախարարությունը գործարկել են հետադարձ կապի ձևաթուղթ այն զբոսաշրջիկների համար, որոնք օգնության կարիք ունեն։ Ձևաթուղթը լրացնելուց հետո ռուս զբոսաշրջիկները կարող են փոխանցել իրենց գտնվելու վայրի տվյալները, և գերատեսչությունները կօգնեն նրանց վերադառնալ հայրենիք։Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։Փետրվարի 21–ից սկսած, երբ Վլադիմիր Պուտինը հայտարարեց ԼԺՀ–ն ու ԴԺՀ–ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ–ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սկսեցին Ռուսաստանի դեմ։Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունների առաջին փուլը կայացավ փետրվարի 28-ին Բելառուսի Գոմելի մարզում, երկրորդ փուլը` մարտի 3-ին Բրեստի շրջանում: Բանակցություններից հետո Պետդումայի միջազգային կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին, որն ընդգրկված է ռուսական պատվիրակության կազմում, հայտարարեց, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն առաջիկայում կամրագրվեն բարձր մակարդակով։
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1642/99/16429989_174:0:2905:2048_1920x0_80_0_0_f1e77c3b9815f5b3a519e02fb6eddd2d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, զբոսաշրջիկ, երևան
ռուսաստան, զբոսաշրջիկ, երևան
Ռոսավիացիան ռուսաստանցիներին խորհուրդ է տալիս Ռուսաստան վերադառնալ նաև Երևանով
15:42 05.03.2022 (Թարմացված է: 15:47 05.03.2022) Ռոստուրիզմը և թվային զարգացման նախարարությունը գործարկել են հետադարձ կապի ձևաթուղթ այն զբոսաշրջիկների համար, որոնք օգնության կարիք ունեն:
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik. Հայաստանը ներառվել է այն երկրների ցանկում, որտեղից հնարավոր է վերադառնալ Ռուսաստան։ Համապատասխան ձևաթուղթը Telegram-ում հրապարակել է
Զբոսաշրջության դաշնային գործակալության ղեկավար Զարինա Դոգուզովան:
Նշվում է, որ ՌԴ հնարավոր է վերադառնալ ուղիղ կամ տարանցիկ թռիչքներով, որոնք իրականացվում են Երևանի, Բաքվի, Ալժիրի, Կիպրոսի, Հուրգադայի, Շարմ էլ Շեյխի, Նուր-Սուլթանի, Դոհայի, Կասաբլանկայի, Աբու Դաբիի, Բելգրադի, Ստամբուլի և Անթալիայի, Տաշքենդի օդանավակայաններից:
Իսկ գնացքով վերադառնալու ցանկություն ունեցողները կարող են օգտվել Հելսինկիի, Կալինինգրադի, Մինսկի տարածքներից:
Ավտոբուսով կարելի է վերադառնալ Վարշավայից, Հելսինկիից, Ռիգայից, Տալլինից։
Միևնույն ժամանակ Դոգուզովան ասել է, որ Ռոստուրիզմը և թվային զարգացման նախարարությունը գործարկել են հետադարձ կապի ձևաթուղթ այն զբոսաշրջիկների համար, որոնք օգնության կարիք ունեն։ Ձևաթուղթը լրացնելուց հետո ռուս զբոսաշրջիկները կարող են փոխանցել իրենց գտնվելու վայրի տվյալները, և գերատեսչությունները կօգնեն նրանց վերադառնալ հայրենիք։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Փետրվարի 21–ից սկսած, երբ Վլադիմիր Պուտինը
հայտարարեց ԼԺՀ–ն ու ԴԺՀ–ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ–ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սկսեցին Ռուսաստանի դեմ։
Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։
Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունների առաջին փուլը
կայացավ փետրվարի 28-ին Բելառուսի Գոմելի մարզում,
երկրորդ փուլը` մարտի 3-ին Բրեստի շրջանում: Բանակցություններից հետո Պետդումայի միջազգային կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին, որն ընդգրկված է ռուսական պատվիրակության կազմում, հայտարարեց, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն առաջիկայում կամրագրվեն բարձր մակարդակով։