00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայ և իրանցի նախարարները քննարկել են բեռնափոխադրումների ընթացակարգերի պարզեցման հարցը

© Photo : ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն / Ministry of Territorial Administration and Infrastructure of Armenia Գնել Սանոսյանն ընդունել է Իրանի Իսլամական հանրապետության արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Սեյեդ Ռեզա ֆաթեմի Ամինի գլխավորած պատվիրակությանը
Գնել Սանոսյանն ընդունել է Իրանի Իսլամական հանրապետության արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Սեյեդ Ռեզա ֆաթեմի Ամինի գլխավորած պատվիրակությանը - Sputnik Արմենիա, 1920, 04.03.2022
Գնել Սանոսյանն ընդունել է Իրանի Իսլամական հանրապետության արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Սեյեդ Ռեզա ֆաթեմի Ամինի գլխավորած պատվիրակությանը
Բաժանորդագրվել
Սանոսյանի հետ հանդիպման ժամանակ իրանական կողմը հետաքրքրություն է ցուցաբերել Հայաստանում ճանապարհների, ջրամբարների կառուցման հարցի շուրջ։
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի – Sputnik. Իրանի արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Սեյեդ Ռեզա ֆաթեմի Ամինը կարևորում է հյուսիս-հարավ ճանապարհի կառուցումը, որը երկու երկրների միջև առկա առևտրային հարաբերությունները զարգացնելու խթան կդառնա։ Նա այդ մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի հետ հանդիպման ժամանակ։ Տեղեկությունը հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։
Ըստ հաղորդագրության` իրանական կողմը հետաքրքրություն է ցուցաբերել Հայաստանում ճանապարհների, ջրամբարների կառուցման հարցի շուրջ։ Քննարկվել է նաև Մեղրիի ՀԷԿ-ի կառուցման հարցը, ինչպես նաև կարևորվել է էներգետիկ ոլորտում առկա համագործակցությունը խորացնելու հեռանկարները։
Կողմերը քննարկել են նաև տարանցիկ բեռնափոխադրումների ընթացակարգերի պարզեցմանն ուղղված հարցեր։
Սանոսյանն ընդգծել է Հայաստանի՝ որպես ԵԱՏՄ անդամ երկրի հնարավորությունները և նշել, որ Իրանը կարող է Հայաստանի միջոցով դուրս գալ դեպի ԵԱՏՄ մեծ շուկա։
Նախարարը բարձր է գնահատել Իրանի հետ բարեկամական հարաբերությունները և ընդգծել, որ երկու երկրները շատ մեծ ներուժ ունեն, որի փոքր մասն է իրացվում. պետք է մի շարք ոլորտներում առկա համագործակցությունը խորացնել։
Հիշեցնենք, որ 2021-ի սեպտեմբերի 12-ին հայտնի դարձավ, որ ադրբեջանցի ոստիկանները Սյունիքի մարզի Գորիս-Կապան ճանապարհին կանգնեցնում են իրանական բեռնատարները՝ փաստաթղթերն ու բեռները ստուգելու համար և պահանջում են վճարել անցնելու համար։ Ադրբեջանցի մաքսավորներն իրանցի վարորդներից 130-300 դոլար էին վերցնում՝ կախված բեռից։ Բեռնատարի երկու վարորդի նույնիսկ ձերբակալել էին (հոկտեմբերին ազատ արձակեցին)։
Լրահոս
0