https://arm.sputniknews.ru/20220303/hajastann-amni-het-razmavarakan-erkkhvosutjun-e-sksel-pashinjan-39325125.html
Հայաստանն ԱՄՆ–ի հետ ռազմավարական երկխոսություն է սկսել. Նիկոլ Փաշինյան
Հայաստանն ԱՄՆ–ի հետ ռազմավարական երկխոսություն է սկսել. Նիկոլ Փաշինյան
Sputnik Արմենիա
Արտաքին քաղաքական օրակարգի բազմաթիվ հարցերի վերաբերյալ Հայաստանն այսօր ակտիվ երկխոսության մեջ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների հետ: 03.03.2022, Sputnik Արմենիա
2022-03-03T09:49+0400
2022-03-03T09:49+0400
2022-03-03T10:16+0400
տեսանյութեր
տեսանյութ
հայաստան
արցախ
ամն
ռուսաստան
ֆրանսիա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/03/39325083_0:174:1670:1113_1920x0_80_0_0_3f32be251673fced29f69ca34096a4ff.jpg
Հայաստանն ԱՄՆ–ի հետ ռազմավարական երկխոսություն է սկսել և ՀՀ իշխանությունը համոզված է, որ այն բնականոն կերպով կշարունակվի:ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս մասին ասել է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում Միավորված ազգերի կազմակերպությանը Հայաստանի անդամակցության և Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության 30-ամյակին նվիրված միջոցառմանը, հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։Մեր հույսն է, որ դիվանագիտությունը կլռեցնի թնդանոթները. Փաշինյանը՝ Ուկրաինայի մասինՆա նշել է նաև, որ հատուկ ներկայացուցիչների մակարդակով մեկնարկել է Հայաստան-Թուրքիա խոսակցություն, օրակարգում է տարածաշրջանային կոմունիկացիաների բացման, Հայաստան-Ադրբեջան սահմանների դեմարկացիայի և դելիմիտացիայի հարցը, Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի բանակցությունների մեկնարկի հարցը:Նա նշել է, որ Արցախի հայության իրավունքների լիարժեք և ամբողջական պաշտպանությունը մեր արտաքին քաղաքական օրակարգի կարևորագույն հարցերից է:Այս և արտաքին քաղաքական օրակարգի բազմաթիվ հարցերի վերաբերյալ Հայաստանն այսօր ակտիվ երկխոսության մեջ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների հետ:Նա ասել է, որ Ֆրանսիայի հետ Հայաստանը շարունակում է ունենալ առանձնաշնորհյալ հարաբերություններ և մեր խնդիրն է՝ այդ հարաբերություններն ավելի հարստացնել տնտեսական օրակարգերով:Նշենք, որ Միավորված ազգերի կազմակերպությանը Հայաստանի անդամակցության և Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության 30-ամյակին նվիրված միջոցառմանը ներկա են եղել նաև Հանրապետության նախագահի լիազորություններն իրականացնող Ալեն Սիմոնյանը, Ազգային ժողովի նախագահի պարտականությունները ժամանակավորապես կատարող Հակոբ Արշակյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, պետական կառավարման համակարգի, խորհրդարանի, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ծառայությունների ներկայացուցիչներ:
ամն
ֆրանսիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/03/39325083_0:0:1484:1113_1920x0_80_0_0_c3689d8ae478fc483c280e2b769f058b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տեսանյութեր, տեսանյութ, видео, հայաստան, արցախ, ամն, ռուսաստան, ֆրանսիա
տեսանյութեր, տեսանյութ, видео, հայաստան, արցախ, ամն, ռուսաստան, ֆրանսիա
Հայաստանն ԱՄՆ–ի հետ ռազմավարական երկխոսություն է սկսել. Նիկոլ Փաշինյան
09:49 03.03.2022 (Թարմացված է: 10:16 03.03.2022) Արտաքին քաղաքական օրակարգի բազմաթիվ հարցերի վերաբերյալ Հայաստանն այսօր ակտիվ երկխոսության մեջ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների հետ:
Հայաստանն ԱՄՆ–ի հետ ռազմավարական երկխոսություն է սկսել և ՀՀ իշխանությունը համոզված է, որ այն բնականոն կերպով կշարունակվի:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս մասին ասել է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում Միավորված ազգերի կազմակերպությանը Հայաստանի անդամակցության և Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության 30-ամյակին նվիրված միջոցառմանը, հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։
Նա նշել է նաև, որ հատուկ ներկայացուցիչների մակարդակով մեկնարկել է Հայաստան-Թուրքիա խոսակցություն, օրակարգում է տարածաշրջանային կոմունիկացիաների բացման, Հայաստան-Ադրբեջան սահմանների դեմարկացիայի և դելիմիտացիայի հարցը, Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի բանակցությունների մեկնարկի հարցը:
«Այս համատեքստում մեզ համար մեծագույն խնդիր և առաջնահերթություն է մնում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորումը և բազմիցս ենք ասել, որ հարցի կարգավորումը պատկերացնում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության կողմից առաջ քաշված սկզբունքների և տարրերի հիման վրա»,–ասել է Փաշինյանը:
Նա նշել է, որ Արցախի հայության իրավունքների լիարժեք և ամբողջական պաշտպանությունը մեր արտաքին քաղաքական օրակարգի կարևորագույն հարցերից է:
Այս և արտաքին քաղաքական օրակարգի բազմաթիվ հարցերի վերաբերյալ Հայաստանն այսօր ակտիվ երկխոսության մեջ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների հետ:
«Ռուսաստանը շարունակում է մնալ մեր ռազմավարական գործընկերն ու դաշնակիցը, որի հետ հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա, բնականոն զարգացում են ապրում, ինչն ամրապնդվում է ԵԱՏՄ-ում, ՀԱՊԿ-ում և ԱՊՀ-ում մեր համատեղ մասնակցությամբ»,–նշել է ՀՀ վարչապետը:
Նա ասել է, որ Ֆրանսիայի հետ
Հայաստանը շարունակում է ունենալ առանձնաշնորհյալ հարաբերություններ և մեր խնդիրն է՝ այդ հարաբերություններն ավելի հարստացնել տնտեսական օրակարգերով:
Նշենք, որ Միավորված ազգերի կազմակերպությանը Հայաստանի անդամակցության և Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության 30-ամյակին նվիրված միջոցառմանը ներկա են եղել նաև Հանրապետության նախագահի լիազորություններն իրականացնող Ալեն Սիմոնյանը, Ազգային ժողովի նախագահի պարտականությունները ժամանակավորապես կատարող Հակոբ Արշակյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, պետական կառավարման համակարգի, խորհրդարանի, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ծառայությունների ներկայացուցիչներ: