https://arm.sputniknews.ru/20220302/nakhagahn-ajdtegh-shat-aneliqner-uni-vahagn-khachaturjany-gerineri-veradardzi-masin-39286471.html
Նախագահն այդտեղ շատ անելիքներ ունի. Վահագն Խաչատուրյանը` գերիների վերադարձի մասին
Նախագահն այդտեղ շատ անելիքներ ունի. Վահագն Խաչատուրյանը` գերիների վերադարձի մասին
Sputnik Արմենիա
Վահագն Խաչատուրյանը հայտնեց, թե ինչպես կարող է նպաստել նախագահի ինստիտուտը գերիների վերադարձին։ 02.03.2022, Sputnik Արմենիա
2022-03-02T11:28+0400
2022-03-02T11:28+0400
2022-03-02T11:31+0400
գերի
վահագն խաչատուրյան
հայաստան
ադրբեջան
արցախ
խաղաղապահներն արցախում
արցախյան պատերազմ
ադրբեջանական ագրեսիան արցախում - 2020
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/07/28925318_0:53:1600:953_1920x0_80_0_0_59c73e544833143351a949490b894a47.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 մարտի – Sputnik. Գերիների վերադարձի հարցով ՀՀ նախագահն անելիքներ ունի։ Ազգային ժողովում այս մասին հայտարարեց ՀՀ նախագահի թեկնածու Վահագն Խաչատուրյանը` պատասխանելով հարցին, թե արդյոք նախագահի ինստիտուտը կարող է նպաստել գերիների վերադարձին։Հայտնել էինք, որ ԱԺ–ում նախագահի ընտրության հարցն է քննարկվում. ընդդիմադիրները լքել են նիստերի դահլիճը։Նրա խոսքով` նախագահի ինստիտուտը գերիների վերադարձի հարցով կարող է օգտակար լինել, քանի որ մի շարք միջազգային հարթակներում ներկայանալի ինստիտուտ է։ Ուստի, առանձին պետությունների ղեկավարների հետ հանդիպումների ժամանակ պարտավոր է իր հնարավորությունն օգտագործել, բարձրաձայնել այդ մասին և մեկ օր առաջ գերիների վերադարձի խնդիրը լուծել։Գերիների և հանցագործությունների հարցը պետք է ներառվեր «Եվրանեսթի» օրակարգում. ԶոհրաբյանԽաչատուրյանը կարծում է, որ այս հարցում կարևոր է պետական ինստիտուտները համատեղ աշխատանքըԱԺ նախագահի թեկնածուն հավելեց, որ 1990-ականներին, օրինակ, գերիների վերադարձի հարցով ՀՀ–ն խնդիրներ ուներ պետական կառույցների համատեղ աշխատանքի առումով։ Բացի այդ, ըստ նրա, գերիների վերադարձի հարցը միշտ խնդրահարույց է եղել այն առումով, որ բանակցությունների արդյունքում չէ, որ որոշվում է ամեն ինչ։Հիշեցնենք, որ ՀՀ նախագահի ընտրության համար առաջին փուլում անհրաժեշտ է 81 ձայն, սակայն ՔՊ-ական պատգամավորների թիվը 71 է: Սահմանադրությամբ նախատեսվում է ևս 2 փուլ․ երկրորդ և երրորդ փուլերի համար անհրաժեշտ է համապատասխանաբար 65 և 54 ձայն։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/07/28925318_0:0:1424:1068_1920x0_80_0_0_de6636c0f47e21708cd7c5fa158e1a59.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
գերի, վահագն խաչատուրյան, հայաստան, ադրբեջան, արցախ, խաղաղապահներն արցախում, արցախյան պատերազմ, ադրբեջանական ագրեսիան արցախում - 2020
գերի, վահագն խաչատուրյան, հայաստան, ադրբեջան, արցախ, խաղաղապահներն արցախում, արցախյան պատերազմ, ադրբեջանական ագրեսիան արցախում - 2020
Նախագահն այդտեղ շատ անելիքներ ունի. Վահագն Խաչատուրյանը` գերիների վերադարձի մասին
11:28 02.03.2022 (Թարմացված է: 11:31 02.03.2022) Վահագն Խաչատուրյանը հայտնեց, թե ինչպես կարող է նպաստել նախագահի ինստիտուտը գերիների վերադարձին։
ԵՐԵՎԱՆ, 2 մարտի – Sputnik. Գերիների վերադարձի հարցով ՀՀ նախագահն անելիքներ ունի։ Ազգային ժողովում այս մասին հայտարարեց ՀՀ նախագահի թեկնածու Վահագն Խաչատուրյանը` պատասխանելով հարցին, թե արդյոք նախագահի ինստիտուտը կարող է նպաստել գերիների վերադարձին։
Հայտնել էինք, որ ԱԺ–ում նախագահի ընտրության հարցն է քննարկվում. ընդդիմադիրները լքել են նիստերի դահլիճը։
«Գիտեմ, որ գերիների և անհետ կորածների հայրենիք վերադարձի հարցը կառավարության ամենօրյա ուշադրության կենտրոնում է։ ՀՀ նախագահն այդտեղ իր անելիքն ունի և շատ անելիք ունի։ Եվ այդ անելիքը պետք է միացվի այն քայլերին, ինչ արվում է այսօր»,–ասաց Խաչատուրյանը։
Նրա խոսքով` նախագահի ինստիտուտը գերիների վերադարձի հարցով կարող է օգտակար լինել, քանի որ մի շարք միջազգային հարթակներում ներկայանալի ինստիտուտ է։ Ուստի, առանձին պետությունների ղեկավարների հետ հանդիպումների ժամանակ պարտավոր է իր հնարավորությունն օգտագործել, բարձրաձայնել այդ մասին և մեկ օր առաջ գերիների վերադարձի խնդիրը լուծել։
Խաչատուրյանը կարծում է, որ այս հարցում կարևոր է պետական ինստիտուտները համատեղ աշխատանքը
«Եթե այդ հարցի ուղղությամբ համատեղ աշխատեն նախագահը, կառավարությունը և ԱԺ-ն, դա իր արդյունքը կտա։ 1990-ականներին մենք համագործակցության խնդիր ունեինք։ Համագործակցությունը նպաստում է, որ ոչ պակաս, ոչ էլ ավելորդ քայլեր արվեն»,–ասաց նա։
ԱԺ նախագահի թեկնածուն հավելեց, որ 1990-ականներին, օրինակ, գերիների վերադարձի հարցով ՀՀ–ն խնդիրներ ուներ պետական կառույցների համատեղ աշխատանքի առումով։ Բացի այդ, ըստ նրա, գերիների վերադարձի հարցը միշտ խնդրահարույց է եղել այն առումով, որ բանակցությունների արդյունքում չէ, որ որոշվում է ամեն ինչ։
Հիշեցնենք, որ ՀՀ նախագահի ընտրության համար առաջին փուլում անհրաժեշտ է 81 ձայն, սակայն ՔՊ-ական պատգամավորների թիվը 71 է: Սահմանադրությամբ նախատեսվում է ևս 2 փուլ․ երկրորդ և երրորդ փուլերի համար անհրաժեշտ է համապատասխանաբար 65 և 54 ձայն։