00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
23 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:07
40 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռուսական որոշ ընկերություններ հնարավոր է՝ իրենց բիզնեսը ՀՀ–ում կազմակերպեն. Խաչատրյան

© Sputnik / Andranik GhazaryanՀՀ Կենտրոնական բանկ
ՀՀ Կենտրոնական բանկ - Sputnik Արմենիա, 1920, 01.03.2022
ՀՀ Կենտրոնական բանկ. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
ԿԲ նախագահի տեղակալը կարծում է, որ որոշ ռուսական ընկերությունների և ֆիզիկական անձանց մոտ հնարավոր է անհրաժեշտություն առաջանա իրենց ֆինանսական միջոցները ՀՀ տեղափոխելու։
ԵՐԵՎԱՆ, 1 մարտի – Sputnik. Ռուսական որոշ` ոչ շատ մեծ ընկերություններ, խնդիրներ ունենալով ՌԴ–ում իրենց բիզնեսը կազմակերպելու հարցում, հարմար են գտնելու ՀՀ–ն` որպես ԵԱՏՄ երկիր, իր թափանցիկ ֆինանսական համակարգով։ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ նման կարծիք է հայտնել Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանը` պատասխանելով հարցին, թե ՀՀ-ն կարո՞ղ է արևմտյան կառույցների և ՌԴ–ի միջև միջնորդի դեր խաղալ։
«Հայկական և ռուսական ֆինանսական համակարգերի մեջ, ինչպես նաև երրորդ երկրների միջև փոխգործակցությունը միշտ էլ եղել է ու կա։ Այս պահին հնարավոր է նաև ակտիվանան։ Կարևոր դիտարկում պետք է անել` հաճախորդների պատշաճ ուսումնասիրության, փողերի օրինակության տեսանկյունից ՀՀ–ն միջինից խիստ երկիր է։ Այս իմաստով ՀՀ-ն և ԿԲ-ն կոմպրոմիսների չի գնալու, որպեսզի ռիսկի չենթարկենք մեր ֆինանսական կազմակերպություններին»,–ասաց Խաչատրյանը։
Հայաստանի բանկերը ռուբլով գործարքները չեն սահմանափակում. ՀՀ ԿԲ
Նրա խոսքով` պատժամիջոցների հեռահար ազդեցությունը կարող է տարածվել նաև գործընկեր կազմակերպությունների վրա։ Խաչատրյանը նշում է` այդ իմաստով ՀՀ–ն խիստ է լինելու։
Անդրադառնալով ՌԴ դեմ կիրառվող տնտեսական սանկցիաներին` ԿԲ նախագահի տեղակալը նշել է, որ ռուսական ընկերությունների վրա կիրառվող պատժամիջոցները, անկախ այն հանգամանքից, թե հայկական ընկերություններում մասնակցություն ունեն, թե ոչ, պարտադիր չէ, որ ազդեն հայկական ընկերությունների վրա։
«Հայաստանից կապիտալի արտահոսքի տենդեցներ չենք տեսնում, ինչ–որ առումով նաև հակառակն է սպասվում` որոշ ռուսական ընկերությունների և ֆիզիկական անձանց մոտ հնարավոր է անհրաժեշտություն լինի իրենց ֆինանսական միջոցները տեղափոխեն ՀՀ կամ ԵԱՏՄ երկրներ։ Այս իմաստով ֆինանսական հոսքերը հնարավոր է հավասարակշռվեն, և պարտադիր չէ, որ մենք միջազգային շուկաներում ֆունդամենտալ փոփոխությունների գնանք»,–ասել է Խաչատրյանը։
Նա հավելել է, որ արտարժույթի շուկայում փոքր տատանումներին ԿԲ-ն հանգիստ է նայում։ Խաչատրյանի խոսքով` ռուբլու արժեզրկումը, մեծ առումով, գնաճային երևույթ է, սակայն ռուբլով մի շարք ապրանքների` ՀՀ ներմուծման առումով գները կիջնեն։ ԿԲ բանկի նախագահի տեղակալը վստահեցնում է` հայաստանյան ֆինանսական համակարգը ցնցումներից զերծ կպահեն, քանի որ ԿԲ-ն մեծ արսենալ ունի։
Լրահոս
0