https://arm.sputniknews.ru/20220301/kasecvel-e-20-zvorakvochiki-zvorakvochy-pnn-nerkajacrel-e-zvorakvochi-dimumbvoghvoqneri-yntacqy-39267065.html
Կասեցվել է 20 զորակոչիկի զորակոչը. ՊՆ–ն ներկայացրել է դիմում–բողոքների ընթացքը
Կասեցվել է 20 զորակոչիկի զորակոչը. ՊՆ–ն ներկայացրել է դիմում–բողոքների ընթացքը
Sputnik Արմենիա
Պաշտպանության նախարարությունը հայտնել է, թե ՀՀ ՊՆ հասարակական խորհրդի նիստում ինչ որոշումներ են կայացվել։ 01.03.2022, Sputnik Արմենիա
2022-03-01T18:41+0400
2022-03-01T18:41+0400
2022-03-01T19:32+0400
զորակոչ
հհ պաշտպանության նախարարություն (պն)
զորակոչիկ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/06/16/28034537_0:0:1601:901_1920x0_80_0_0_fe1af96cf641eebc9eab9700152a74ce.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 մարտի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի նիստում 2021 թվականի ձմեռային զորակոչին վերաբերող դիմումների ու բողոքների քննարկման արդյունքում ավելի քան 30 զորակոչիկ ուղեգրվել է լրահետազոտման, մի քանիսը` ճանաչվել ոչ պիտանի, մի մասին էլ բուժման նպատակով տրվել է տարկետում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։Հանձնաժողովի ստացած 126 դիմում-բողոքից 122-ը վերաբերել են զորակոչիկների առողջական վիճակի հետազոտման և գնահատման, 4-ը` ընտանեկան պայմաններից ելնելով տարկետում տալու խնդիրներին: Ընթացք է տրվել 70 դիմում-բողոքի:Ընդգծվել է նաև քաղաքացիների՝ մասնավոր կարգով կատարած բժշկական հետազոտությունների արդյունքների զգալի ազդեցությունը հիմնավորված որոշումների կայացման վրա: Այդ կապակցությամբ առաջարկվել է օրենսդրորեն ամրագրել քաղաքացիների կատարած ֆինանսական ծախսերի փոխհատուցումը պետության կողմից, եթե տվյալ բժշկական հետազոտությունը կամ խորհրդատվությունը հիմք են հանդիսացել զորակոչիկին զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչելու կամ բուժման նպատակով տարկետում տալու համար:Զորակոչիկի հիվանդությունները պետք է գնահատվեն առողջության վրա ընդհանուր ազդեցությամբ. ՄԻՊՆիստի ընթացքում լսվել են նաև հասարակական խորհրդի անդամների հաղորդումները ՀՀ զինված ուժերին առնչվող աշխատանքների և ծրագրերի իրականացման վերաբերյալ, քննարկվել խորհրդի կողմից այդ աշխատանքների համակարգման և օժանդակման հարցեր:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/06/16/28034537_50:0:1473:1067_1920x0_80_0_0_bd7ff4873e29e67c7e6825dac050e183.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
զորակոչ, հհ պաշտպանության նախարարություն (պն), զորակոչիկ
զորակոչ, հհ պաշտպանության նախարարություն (պն), զորակոչիկ
Կասեցվել է 20 զորակոչիկի զորակոչը. ՊՆ–ն ներկայացրել է դիմում–բողոքների ընթացքը
18:41 01.03.2022 (Թարմացված է: 19:32 01.03.2022) Պաշտպանության նախարարությունը հայտնել է, թե ՀՀ ՊՆ հասարակական խորհրդի նիստում ինչ որոշումներ են կայացվել։
ԵՐԵՎԱՆ, 1 մարտի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի նիստում 2021 թվականի ձմեռային զորակոչին վերաբերող դիմումների ու բողոքների քննարկման արդյունքում ավելի քան 30 զորակոչիկ ուղեգրվել է լրահետազոտման, մի քանիսը` ճանաչվել ոչ պիտանի, մի մասին էլ բուժման նպատակով տրվել է տարկետում։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
Հանձնաժողովի ստացած 126 դիմում-բողոքից 122-ը վերաբերել են զորակոչիկների առողջական վիճակի հետազոտման և գնահատման, 4-ը` ընտանեկան պայմաններից ելնելով տարկետում տալու խնդիրներին: Ընթացք է տրվել 70 դիմում-բողոքի:
«Արդյունքում 33 զորակոչիկ ուղեգրվել է լրահետազոտման, 7 զորակոչիկ ճանաչվել ոչ պիտանի, 2-ը՝ ժամանակավորապես ոչ պիտանի զինվորական ծառայության համար: 12 զորակոչիկի տրվել է տարկետում բուժման նպատակով, 1 զորակոչիկի` ընտանեկան պայմաններից ելնելով: Բացի այդ, կասեցվել է 20 զորակոչիկի զորակոչը` նրանց լրահետազոտման և վերափորձաքննման նկատառումով: Այդ գործընթացը կավարտվի հաջորդ զորակոչի ընթացքում»,– նշված է հաղորդագրությունում:
Ընդգծվել է նաև քաղաքացիների՝ մասնավոր կարգով կատարած բժշկական հետազոտությունների արդյունքների զգալի ազդեցությունը հիմնավորված որոշումների կայացման վրա: Այդ կապակցությամբ առաջարկվել է օրենսդրորեն ամրագրել քաղաքացիների կատարած ֆինանսական ծախսերի փոխհատուցումը պետության կողմից, եթե տվյալ բժշկական հետազոտությունը կամ խորհրդատվությունը հիմք են հանդիսացել զորակոչիկին զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչելու կամ բուժման նպատակով տարկետում տալու համար:
Նիստի ընթացքում լսվել են նաև հասարակական խորհրդի անդամների հաղորդումները ՀՀ զինված ուժերին առնչվող աշխատանքների և ծրագրերի իրականացման վերաբերյալ, քննարկվել խորհրդի կողմից այդ աշխատանքների համակարգման և օժանդակման հարցեր: