00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
44 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Տրանսպորտի բարեփոխում․ հարցումներ
09:06
3 ր
Ուղիղ եթեր
09:25
7 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
12:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ուկրաինայի պատվիրակության այցը ՌԴ-ի հետ բանակցություններին սպասվում է առաջիկա 1,5-2 ժամում

© Sputnik / Belarus MFAՌուս-ուկրաինական բանակցությունների սրահը Բելառուսում հանդիպումից առաջ (28 փետրվարի, 2022թ)․ Բելառուս
Ռուս-ուկրաինական բանակցությունների սրահը Բելառուսում հանդիպումից առաջ (28 փետրվարի, 2022թ)․ Բելառուս - Sputnik Արմենիա, 1920, 28.02.2022
Ռուս-ուկրաինական բանակցությունների սրահը Բելառուսում հանդիպումից առաջ (28 փետրվարի, 2022թ)․ Բելառուս. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Դեռ երեկվանից բանակցությունների համար Բելառուսում սպասում են ուկրաինական պատվիրակության ժամանելուն։ Հանդիպման ժամանակը մի քանի անգամ փոխվել է։
ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի - Sputnik. Ուկրաինական պատվիրակությունը դեռ չի ժամանել Բելառուս՝ Ռուսաստանի հետ բանակցելու համար, իսկ ռուսական պատվիրակությունը սպասում է։ ՌԻԱ Նովոստիին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին:

«Ամբողջ գիշեր չենք քնել, սպասել ենք ուկրաինական պատվիրակության ժամանմանը, բայց, ցավոք, նրանք բարդ լոգիստիկա ունեն, և միայն հիմա մենք տեղեկություն ենք ստացել, որ նրանք կժամանեն մեկ ժամ անց և ժամը 12:00-ին կնստենք բանակցությունների սեղանի շուրջ»,- ասել է Մեդինսկին:

ՌԴ նախագահի օգնականը չի բացահայտել ուկրաինական պատվիրակության կազմը՝ նշելով, որ դա բավականին բարձր մակարդակ է։ Ռուսական պատվիրակությունը բանակցությունների վայր՝ Գոմելի մարզ է ժամանել փետրվարի 27-ի երեկոյան:
Ավելի վաղ բելառուս քաղաքագետ Յուրի Վոսկրեսենսկին, որը մոտ է բանակցությունների կազմակերպիչների հետ, ՌԻԱ Նովոստիին ասել էր, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ զրույցից հետո Վլադիմիր Զելենսկին հանձնարարել է պատվիրակություն ուղարկել Բելառուս՝ բանակցությունների համար: Մեդինսկին հայտարարել է, որ Ուկրաինան համաձայնել է բանակցություններ անցկացնել Գոմելի մարզում, Ռուսաստանի պատվիրակությունը մեկնել է այնտեղ:
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է, որ դրան նախորդել է Լուկաշենկոյի և Զելենսկու հեռախոսազրույցը: Ավելի ուշ Sputnik Բելառուսը հայտնել էր, որ Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունների վայրը կլինի Ալեքսանդրովկա-Վիլչա անցակետը։
Նշենք, որ երեկ` փետրվարի 27–ին, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հրաժարվել էր Բելառուսում բանակցել ռուսական կողմի հետ` ասելով, որ բանակցային հարթակ կարող են դառնալ Վարշավան, Բուդապեշտը, Ստամբուլը, Բաքուն, բայց ոչ Բելառուսի տարածքը։
Ուկրաինայի նախագահը նաև նշել է, որ Բելառուսի Գոմել քաղաքը` որպես բանակցային տարածք, ընտրել է ոչ թե բելառուս ժողովուրդը, այլ Ռուսաստանի ղեկավարությունը։
Լրահոս
0