00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:27
5 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Եվրոպայում մնացած ռուսաստանցիներին կտեղափոխեն Մերձավոր Արևելքի ու Թուրքիայի տարածքով

© Sputnik / Наталья Селиверстова / Անցնել մեդիապահոցԶբոսաշրջիկներ
Զբոսաշրջիկներ - Sputnik Արմենիա, 1920, 28.02.2022
Զբոսաշրջիկներ
Բաժանորդագրվել
Զբոսաշրջության ոլորտի ռուսական միության փոխնախագահը խոսել է Եվրոպայում մնացած ռուսաստանցիներին տեղափոխելու մասին։
ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի - Sputnik. Ռուսական ինքնաթիռների համար օդային տարածքը փակած եվրոպական պետություններում գտնվող զբոսաշրջիկներին նախատեսվում է տարանցիկ ճանապարհով տուն վերադարձնել երրորդ երկրների միջոցով։ Այդ երկրներից են Թուրքիան, ԱՄԷ-ն ու Եգիպտոսը։ ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում տեղեկությունը հայտնել է Զբոսաշրջության ոլորտի ռուսական միության փոխնախագահ Դմիտրի Գորինը:
Ավելի վաղ Եվրամիության երկրների արտգործնախարարները Ուկրաինայում ռազմական հատուկ գործողության պատճառով հաստատել էին Մոսկվայի դեմ պատժամիջոցների հերթական փաթեթը՝ ռուսական ինքնաթիռներին արգելելով ԵՄ օդային տարածք մտնել:

«Ավիահաղորդակցության փակման պատճառով տուրօպերատորներն այժմ Ռոստուրիզմի հետ լուծում են Բուդապեշտից 400, Բուլղարիայից 500 և պորտուգալական Մադեյրայից շուրջ 200 զբոսաշրջիկի տեղափոխման հարցը: Այժմ ռուս զբոսաշրջիկներ կան նաև Մեծ Բրիտանիայում, Սլովենիայում և Ավստրիայում: Դիտարկվում են երրորդ երկրների տարածքով տարանցիկ թռիչքներ, այդ թվում՝ Ստամբուլ, Դուբայ, Աբու Դաբի, Դոհա ու Կահիրե քաղաքներով, ինչպես նաև այլ բաց երկրների տարածքով», - հայտնել է Գորինը։

Նա նշել է, որ անկայուն իրավիճակի պատճառով ռուս զբոսաշրջիկները անորոշության մեջ են։
«Զբոսաշրջիկները բազում հարցեր են տալիս զբոսաշրջային ընկերություններին։ Վաճառքները զգալիորեն նվազել են։ Միջազգային ուղևորությունների վրա էական ազդեցություն է թողնում նաև փոխարժեքի փոփոխականությունը, որը ռուբլով վերահաշվարկելու դեպքում ուղեգրերի թանկացման է հանգեցնում»,– նշել է Գորինը։
Միաժամանակ նա հիշեցրել է, որ ռուսաստանցիների համար բաց են մի քանի ուղղություններ` Թուրքիան, Եգիպտոսը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Մալդիվներն ու Թաիլանդը:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Ավելի ուշ ՌԴ ՊՆ-ն ընդգծեց, որ Ռուսաստանի զինված ուժերը ոչ մի հրթիռային, ավիացիոն կամ հրետանային հարված չեն հասցնում Ուկրաինայի քաղաքներին. խոցման բարձր ճշգրտության միջոցներով շարքից դուրս են բերվում ռազմական ենթակառուցվածքները, ՀՕՊ օբյեկտները, ռազմական օդանավակայանները և ավիացիան:
Լրահոս
0