https://arm.sputniknews.ru/20220228/despanatuny-hajtararutjun-e-taratsel-kharkvovic-turqiaji-qaghaqacineri-tarhanman-masin-39207140.html
Դեսպանատունը հայտարարություն է տարածել Խարկովից Թուրքիայի քաղաքացիների տարհանման մասին
Դեսպանատունը հայտարարություն է տարածել Խարկովից Թուրքիայի քաղաքացիների տարհանման մասին
Sputnik Արմենիա
Թուրքիան իր քաղաքացիներին տարբեր ճանապարհներով սկսել է տարհանել փետրվարի 25-ի երեկոյան: 28.02.2022, Sputnik Արմենիա
2022-02-28T17:03+0400
2022-02-28T17:03+0400
2022-02-28T17:09+0400
ուկրաինա
թուրքիա
պատերազմ
ռուսաստան
դեսպանատուն
դոնբաս
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/19/39088070_0:0:1087:611_1920x0_80_0_0_bf3e88a15d2682d3c06790c5adcb1123.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի – Sputnik. Թուրքիան շարունակում է իր քաղաքացիների տարհանումն Ուկրաինայից։ Թուրքիայի քաղաքացիների համար այսօր ժամը 20։00-ին ուկրաինական Խարկովից դեպի Ռումինիայի սահմանին մոտ Չերնովցի քաղաք հատուկ Թուրքիայի քաղաքացիներին տարհանելու համար նախատեսված գնացք կլինի։ Այս մասին հայտնել է Ուկրաինայում Թուրքիայի դեսպանատունը։ Հայտարարությամբ դեսպանատունը քաղաքացիներին հորդորում է մի քանի ժամ առաջ ժամանել Խարկովի գնացքի կայարան։Նշենք, որ Թուրքիան իր քաղաքացիներին տարբեր ճանապարհներով սկսել է տարհանել փետրվարի 25-ի երեկոյան` սկզբում միայն ցամաքային ճանապարհով նրանց հասցնելով Թուրքիա։ Բացի այդ, թուրքական մամուլը փետրվարի 24-ին գրում էր, որ թուրքական երկու բեռնատար ինքնաթիռ Կիևի Բորիսպոլ շրջանի միջազգային օդանավակայանում են։ Իշխանամետ թուրքական լրատվամիջոցները նշում էին, որ այդ ինքնաթիռներն անհրաժեշտության դեպքում Թուրքիայի քաղաքացիներին տարհանելու համար են։Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ որոշում է կայացրել Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին, քանի որ ԼԺՀ-ի և ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռազմական գործողությունը շարունակվում է արդեն 5–րդ օրը։
ուկրաինա
թուրքիա
դոնբաս
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/19/39088070_0:0:815:611_1920x0_80_0_0_1d9706679d89dc189c15c2b5cc5051e5.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ուկրաինա, թուրքիա, պատերազմ, ռուսաստան, դեսպանատուն, դոնբաս
ուկրաինա, թուրքիա, պատերազմ, ռուսաստան, դեսպանատուն, դոնբաս
Դեսպանատունը հայտարարություն է տարածել Խարկովից Թուրքիայի քաղաքացիների տարհանման մասին
17:03 28.02.2022 (Թարմացված է: 17:09 28.02.2022) Թուրքիան իր քաղաքացիներին տարբեր ճանապարհներով սկսել է տարհանել փետրվարի 25-ի երեկոյան:
ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի – Sputnik. Թուրքիան շարունակում է իր քաղաքացիների տարհանումն Ուկրաինայից։ Թուրքիայի քաղաքացիների համար այսօր ժամը 20։00-ին ուկրաինական Խարկովից դեպի Ռումինիայի սահմանին մոտ Չերնովցի քաղաք հատուկ Թուրքիայի քաղաքացիներին տարհանելու համար նախատեսված գնացք կլինի։ Այս մասին հայտնել է
Ուկրաինայում Թուրքիայի դեսպանատունը։ Հայտարարությամբ դեսպանատունը քաղաքացիներին հորդորում է մի քանի ժամ առաջ ժամանել Խարկովի գնացքի կայարան։
Նշենք, որ Թուրքիան իր քաղաքացիներին տարբեր ճանապարհներով սկսել է տարհանել փետրվարի 25-ի երեկոյան` սկզբում միայն ցամաքային ճանապարհով նրանց հասցնելով Թուրքիա։ Բացի այդ, թուրքական մամուլը փետրվարի 24-ին գրում էր, որ թուրքական երկու բեռնատար ինքնաթիռ Կիևի Բորիսպոլ շրջանի միջազգային օդանավակայանում են։ Իշխանամետ թուրքական լրատվամիջոցները նշում էին, որ այդ ինքնաթիռներն անհրաժեշտության դեպքում Թուրքիայի քաղաքացիներին տարհանելու համար են։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ
Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ որոշում է կայացրել Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին, քանի որ ԼԺՀ-ի և ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռազմական գործողությունը շարունակվում է արդեն 5–րդ օրը։