https://arm.sputniknews.ru/20220228/139-nvor-depq-12-mah-mek-orum-kvorvonavirusajin-hivandutjan-yntacqy-hajastanum-39181530.html
139 նոր դեպք, 12 մահ` մեկ օրում. կորոնավիրուսային հիվանդության ընթացքը Հայաստանում
139 նոր դեպք, 12 մահ` մեկ օրում. կորոնավիրուսային հիվանդության ընթացքը Հայաստանում
Sputnik Արմենիա
ՀՀ առողջապահության նախարարությունը հրապարակել է Հայաստանում կորոնավիրուսային վարակի վերաբերյալ վերջին մեկ օրվա տվյալները: 28.02.2022, Sputnik Արմենիա
2022-02-28T11:09+0400
2022-02-28T11:09+0400
2022-02-28T11:20+0400
կորոնավիրուս
կորոնավիրուսը հայաստանում և արցախում
հայաստան
թեստ
մահ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/04/38299477_0:149:1600:1049_1920x0_80_0_0_a8558c70ac60b3a013bd61fc88f1e753.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի - Sputnik. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 139-ով և դարձել 419 832: Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։Հիշեցնենք` 2020թ.-ի մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն էր սահմանված, որը մի քանի անգամ երկարաձգվեց և տևեց մինչև սեպտեմբերի 11-ը։ Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների ենթարկվեցին։Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվեցին, բայց սահմանվեցին պարտադիր պահանջներ։ Հանրային բաց տարածքներում դիմակ դնելը պարտադիր էր։ Դիմակ կարող էին չդնել միայն մինչև 6 տարեկան երեխաները, հեծանիվ վարողները, ֆիզիկական վարժություններ անողները և խրոնիկ շնչառական հիվանդություններ ու սրտային անբավարարություն ունեցողները։Վիրուսաբանները խոսել են կորոնավիրուսի ևս մեկ հետևանքի մասին2021-ի հունիսի 1-ից բաց տարածքներում դիմակ դնելու պահանջը վերացվեց, իսկ պատվաստված քաղաքացիների համար փակ տարածքներում դիմակ դնելը պարտադիր չէր հուլիսի 1-ից։Հոկտեմբերի 30–ին ՀՀ առողջապահության նախարարությունը կրկին խստացրեց կորոնավիրուսի կանխարգելման միջոցառումները` նոյեմբերի 1–ից դիմակ դնելը պարտադիր դարձնելով նաև հանրային բաց տարածքներում։2020թ.-ի սեպտեմբերի 11-ին ՀՀ կառավարությունը որոշեց, որ երկրում սեպտեմբերի 12-ից մինչև 2021թ.-ի հունվարի 11-ը կգործի կարանտինի ռեժիմ։ Այն երկարաձգվել էր մինչև 2021թ.-ի հուլիսի 11-ը։ Հուլիսի 9-ին որոշում կայացվեց կարանտինը երկարաձգել մինչև 2021թ.-ի դեկտեմբերի 20-ը։ Նոյեմբերի 11-ի որոշմամբ էլ կարանտինը երկարաձգվեց մինչև 2022-ի հունիսի 20-ը։Դեկտեմբերի 17-ին հայտարարվեց, որ հանրային բաց տարածքներում դիմակ դնելու պահանջը կրկին վերացվում է։2022 թվականի հունվարի 22-ից էլ, ՀՀ առողջապահության նախարարության որոշմամբ, հանրային սննդի օբյեկտներ, հյուրանոցներ, մարզադահլիճներ, գրադարաններ, թանգարաններ, թատրոններ, ինչպես նաև մշակութային գործունեություն իրականացնող այլ կազմակերպություններ մուտքը կթույլատրվի միայն ամբողջությամբ պատվաստված քաղաքացիներին կամ նրանց, ովքեր 72 ժամից ոչ ավելի կատարված ՊՇՌ-թեստի բացասական արդյունքների մասին տեղեկանք կտրամադրեն:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/04/38299477_67:0:1527:1095_1920x0_80_0_0_ce22b39444eb65c0d021c23a506914aa.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
կորոնավիրուս, կորոնավիրուսը հայաստանում և արցախում, հայաստան, թեստ, մահ
կորոնավիրուս, կորոնավիրուսը հայաստանում և արցախում, հայաստան, թեստ, մահ
139 նոր դեպք, 12 մահ` մեկ օրում. կորոնավիրուսային հիվանդության ընթացքը Հայաստանում
11:09 28.02.2022 (Թարմացված է: 11:20 28.02.2022) ՀՀ առողջապահության նախարարությունը հրապարակել է Հայաստանում կորոնավիրուսային վարակի վերաբերյալ վերջին մեկ օրվա տվյալները:
ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի - Sputnik. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 139-ով և դարձել 419 832: Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
Այս պահին փաստացի բուժում է ստանում 8088 մարդ, կատարվել է 2 894 588 թեստավորում (+2804), առողջացել են վարակվածներից 401 677-ը (+837): Վարակի զոհ դարձածների ընդհանուր թիվը վերջին մեկ օրում ավելացել է 12-ով և դարձել 8461։
Հիշեցնենք` 2020թ.-ի մարտի 16–ից
Հայաստանում արտակարգ դրություն էր սահմանված, որը մի քանի անգամ երկարաձգվեց և տևեց մինչև սեպտեմբերի 11-ը։ Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների ենթարկվեցին։
Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվեցին, բայց սահմանվեցին պարտադիր պահանջներ։ Հանրային բաց տարածքներում դիմակ դնելը պարտադիր էր։ Դիմակ կարող էին չդնել միայն մինչև 6 տարեկան երեխաները, հեծանիվ վարողները, ֆիզիկական վարժություններ անողները և խրոնիկ շնչառական հիվանդություններ ու սրտային անբավարարություն ունեցողները։
2021-ի հունիսի 1-ից բաց տարածքներում դիմակ դնելու պահանջը վերացվեց, իսկ պատվաստված քաղաքացիների համար փակ տարածքներում դիմակ դնելը պարտադիր չէր հուլիսի 1-ից։
Հոկտեմբերի 30–ին ՀՀ առողջապահության նախարարությունը կրկին խստացրեց կորոնավիրուսի կանխարգելման միջոցառումները`
նոյեմբերի 1–ից դիմակ դնելը պարտադիր դարձնելով նաև հանրային բաց տարածքներում։2020թ.-ի սեպտեմբերի 11-ին ՀՀ կառավարությունը որոշեց, որ երկրում սեպտեմբերի 12-ից մինչև 2021թ.-ի հունվարի 11-ը կգործի կարանտինի ռեժիմ։ Այն երկարաձգվել էր մինչև 2021թ.-ի հուլիսի 11-ը։ Հուլիսի 9-ին որոշում կայացվեց կարանտինը երկարաձգել մինչև 2021թ.-ի դեկտեմբերի 20-ը։
Նոյեմբերի 11-ի որոշմամբ էլ կարանտինը երկարաձգվեց մինչև 2022-ի հունիսի 20-ը։
Դեկտեմբերի 17-ին
հայտարարվեց, որ հանրային բաց տարածքներում դիմակ դնելու պահանջը կրկին վերացվում է։
2022 թվականի հունվարի 22-ից էլ,
ՀՀ առողջապահության նախարարության որոշմամբ, հանրային սննդի օբյեկտներ, հյուրանոցներ, մարզադահլիճներ, գրադարաններ, թանգարաններ, թատրոններ, ինչպես նաև մշակութային գործունեություն իրականացնող այլ կազմակերպություններ մուտքը կթույլատրվի միայն ամբողջությամբ պատվաստված քաղաքացիներին կամ նրանց, ովքեր 72 ժամից ոչ ավելի կատարված ՊՇՌ-թեստի բացասական արդյունքների մասին տեղեկանք կտրամադրեն: