00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:26
4 ր
Ուղիղ եթեր
09:31
29 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
37 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
46 ր
Թաթուլ Մանասերյան
Իրենց չի հետաքրքրում, թե Հայաստանը վաղը ինչ կլինի. Թաթուլ Մանասերյան
09:48
8 ր
Հակոբ Բադալյան
Հայաստանը պետք է առավելագույնս զերծ մնա որևէ մարտական տրամաբանությունից. Հակոբ Բադալյան
09:58
4 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:29
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Դադարեցրեք սպիտակ ցեղասպանությունը. ՀՅԴ երիտասարդները ՄԱԿ–ի մոտ բողոքի ակցիա իրականացրին

© Sputnik / Aram NersesyanԱրցախում հայկական ժառանգության պահպանման պահանջով բողոքի ակցիա Երևանում ՄԱԿ-ի գրասենյակի առջև (16 փետրվարի, 2022թ). Երևան
Արցախում հայկական ժառանգության պահպանման պահանջով բողոքի ակցիա Երևանում ՄԱԿ-ի գրասենյակի առջև (16 փետրվարի, 2022թ). Երևան - Sputnik Արմենիա, 1920, 25.02.2022
Արցախում հայկական ժառանգության պահպանման պահանջով բողոքի ակցիա Երևանում ՄԱԿ-ի գրասենյակի առջև (16 փետրվարի, 2022թ). Երևան. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
ՀՅԴ–ականները նաև նամակ են հղել ՀՀ–ում ՅՈւՆԵՍԿՕ–ի գրասենյակին` իրենց մտահոգության վերաբերյալ։
ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի – Sputnik. ՀՅԴ երիտասարդները Հայաստանում ՄԱԿ–ի շենքի մոտ այսօր բողոքի ակցիա են իրականացրել։
Նրանք միջազգային կառույցներից պահանջում են արձագանքել Ադրբեջանի կողմից իրականացվող մշակութային ցեղասպանությանը և դադարեցնել այն։
Երիտասարդները բերել էին «Պատմությունն անջնջելի է», «Արցախը հայկական մշակույթի գանձարանն է», «Դադարեցրեք սպիտակ ցեղասպանությունը» և այլ գրություններով պաստառներ։

«Օրեր առաջ Ադրբեջանի Հանրապետություն անվամբ արհեստածին կազմակերպության Մշակույթի նախարարի կողմից հնչել է մի հայտարարություն, որին որևէ միջազգային կազմակերպություն, ոչ էլ գործող իշխանությունները լրջագույն արձագանք չեն տվել։ Այդ անձը նշել է, որ Ադրբեջանի մշակույթի նախարարությունը ձևավորել է հատուկ մասնագետների հանձնախումբ, որը զբաղվելու է Արցախի օկուպացված տարածքներում գտնվող այսպես կոչված ալբանական պատմամշակութային կոթողների վերականգնմամբ»,– նշեց ակցիայի մասնակիցներից մեկը։

Նա ընդգծեց, որ այսօր նամակ են հղել ՀՀ–ում ՅՈւՆԵՍԿՕ–ի գրասենյակին` իրենց մտահոգության վերաբերյալ։
Ակցիայի մասնակիցը շեշտեց, որ այս միջազգային կազմակերպություններն ունեն միջազգային օրենքներով սահմանված պարտավորություններ, հետևաբար նրանցից պահանջում են պատշաճ և տրամաբանական պատասխան տիրող իրավիճակի վերաբերյալ։
Ելնելով նրանից, թե ինչպիսի արձագանք կլինի ՄԱԿ–ի և ՅՈՒՆԵՍԿՕ–ի կողմից` ՀՅԴ երիտասարդները կորոշեն իրենց հետագա քայլերը։
Նշենք, որ փետրվարի 3-ին Ադրբեջանի մշակույթի նախարար Անար Քերիմովը հայտարարել է, որ Ադրբեջանում ձևավորվել է «տեղի և արտերկրյա մասնագետներից» կազմված «աղվանական պատմության և ճարտարապետության մասնագետների աշխատանքային խումբ», որի նպատակն է այսպես կոչված «աղվանական տաճարներից» հեռացնել «հայերի թողած կեղծ հետքերը»:
Պատմամշակութային ժառանգությունը չպետք է քաղաքական գործիք դառնա. ՅՈւՆԵՍԿՕ
Լրահոս
0