https://arm.sputniknews.ru/20220221/rusastany-dem-che-ukrainaji-harcvov-tarber-dzevachapervov-handipumnerin-lavrvov-38929665.html
Ռուսաստանը դեմ չէ Ուկրաինայի հարցով տարբեր ձևաչափերով հանդիպումներին. Լավրով
Ռուսաստանը դեմ չէ Ուկրաինայի հարցով տարբեր ձևաչափերով հանդիպումներին. Լավրով
Sputnik Արմենիա
Դոնբասում իրադրությունը սրվել է վերջին օրերին, ինքնահռչակ ԴԺՀ-ն և ԼԺՀ-ն հայտարարում են ուկրաինացի ուժայինների կողմից բազմաթիվ գնդակոծությունների մասին: 21.02.2022, Sputnik Արմենիա
2022-02-21T18:12+0400
2022-02-21T18:12+0400
2022-02-21T18:13+0400
սերգեյ լավրով
ռուսաստան
ուկրաինա
վլադիմիր պուտին
էմանուել մակրոն
արևմուտք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/0e/38678655_0:325:3063:2048_1920x0_80_0_0_f49b46908833ef65db6990fc532f41e8.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի – Sputnik. Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցի ընթացքում պայմանավորվել են, որ Արևմուտքը կներկայացնի Ուկրաինայի վերաբերյալ գագաթնաժողովների հնարավոր արդյունքների իր տեսլականը: Այդ մասին լրագրողներին ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ ամփոփելով Սիրիայի Արաբական Հանրապետության արտաքին գործերի և արտերկրի հայրենակիցների գործերի նախարար Ֆեյսալ Միկդադի հետ բանակցությունների արդյունքները:Նա հավելել է, որ Ռուսաստանը դեմ չէ տարբեր ձևաչափերով Ուկրաինայի վերաբերյալ հանդիպումներին, բայց հանդիպելուց առաջ պետք է հասկանալ, թե ինչ արդյունք կլինի»Դոնբասում իրադրությունը սրվել է վերջին օրերին, ինքնահռչակ ԴԺՀ-ն և ԼԺՀ-ն հայտարարում են ուկրաինացի ուժայինների կողմից բազմաթիվ գնդակոծությունների մասին:ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի ղեկավարությունը հայտնել է քաղաքացիներին Ռոստովի մարզ ժամանակավոր տարհանման մասին՝ կապված Ուկրաինայի ներխուժման սպառնալիքի հետ։ Առաջին հերթին այն վերաբերում է կանանց, երեխաներին և տարեցներին։Ինչպես հայտարարել է ԴԺՀ-ի ղեկավար Դենիս Պուշիլինը` Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին վերջերս զինվորականներին կարգադրել է Դոնբասում հարձակման անցնել:Փետրվարի 19–ին ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի ղեկավարները համընդհանուր մոբիլիզացիայի մասին հրամանագրեր են ստորագրել:Արևմուտքից շարունակում են հայտարարություններ հնչել այն մասին, թե իբր Ռուսաստանը սադրանքներ է պատրաստում Ուկրաինայում, չնայած զորավարժություններից հետո ռուսական զորքերը վերադարձել են մշտական տեղակայման վայրեր։ Փետրվարի 14–ին ՌԴ նախագահը հանդիպում է ունեցել արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ։ ՌԴ պաշտպանության նախարարը Պուտինի հետ հանդիպման ժամանակ զեկուցել է, որ «զորավարժությունների մի մասը մոտենում է ավարտին, մի մասն էլ կավարտվի մոտ ժամանակներս»: ՌԴ Հարավային և Արևմտյան ռազմական շրջանները սկսել են զորքերի վերադարձը տեղակայման վայրեր։Ուկրաինայի համաձայնությամբ հնարավոր կլինի ՀԱՊԿ խաղաղապահներ տեղակայել. ԶասԱվելի ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը վաղ լրագրողներին ասել էր, որ զորավարժություններից հետո զինվորականների վերադարձը տեղակայման վայրեր սովորական պրակտիկա է, ոչ մի նորություն չկա, պատասխանելով այն հարցին, թե արդյոք զորքերի հեռացումը նշանակում է Ուկրաինայի շուրջ իրադրության ապաէսկալացիա:
ուկրաինա
արևմուտք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/0e/38678655_0:0:2731:2048_1920x0_80_0_0_2904d2e60f08e42222170a24f983b47e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սերգեյ լավրով, ռուսաստան, ուկրաինա, վլադիմիր պուտին, էմանուել մակրոն, արևմուտք
սերգեյ լավրով, ռուսաստան, ուկրաինա, վլադիմիր պուտին, էմանուել մակրոն, արևմուտք
Ռուսաստանը դեմ չէ Ուկրաինայի հարցով տարբեր ձևաչափերով հանդիպումներին. Լավրով
18:12 21.02.2022 (Թարմացված է: 18:13 21.02.2022) Դոնբասում իրադրությունը սրվել է վերջին օրերին, ինքնահռչակ ԴԺՀ-ն և ԼԺՀ-ն հայտարարում են ուկրաինացի ուժայինների կողմից բազմաթիվ գնդակոծությունների մասին:
ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի – Sputnik. Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցի ընթացքում պայմանավորվել են, որ Արևմուտքը կներկայացնի Ուկրաինայի վերաբերյալ գագաթնաժողովների հնարավոր արդյունքների իր տեսլականը: Այդ մասին լրագրողներին ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ ամփոփելով Սիրիայի Արաբական Հանրապետության արտաքին գործերի և արտերկրի հայրենակիցների գործերի նախարար Ֆեյսալ Միկդադի հետ բանակցությունների արդյունքները:
Նա հավելել է, որ Ռուսաստանը դեմ չէ տարբեր ձևաչափերով Ուկրաինայի վերաբերյալ հանդիպումներին, բայց հանդիպելուց առաջ պետք է հասկանալ, թե ինչ արդյունք կլինի»
«Նախագահ Մակրոնը նախագահ Պուտինի հետ երեկվա երկու զրույցներում իսկապես արտահայտվել է այդ թեմաներով։ Բայց նախագահ Պուտինը շատ հստակ բացատրել է և մի քանի անգամ է բացատրել, որ մենք դեմ չենք գագաթնաժողովներին, դեմ չենք հանդիպումներին, բայց հանդիպելուց առաջ, հատկապես` այսքան լարված մթնոլորտում, կարևոր է հասկանալ, թե ինչով են վերջանալու այդ գագաթնաժողովները, այդ հանդիպումները, թե ինչպիսին է լինելու արդյունքը»,–ասել է Լավրովը։
Դոնբասում իրադրությունը սրվել է վերջին օրերին, ինքնահռչակ ԴԺՀ-ն և ԼԺՀ-ն հայտարարում են ուկրաինացի ուժայինների կողմից բազմաթիվ գնդակոծությունների մասին:
ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի ղեկավարությունը հայտնել է քաղաքացիներին Ռոստովի մարզ ժամանակավոր տարհանման մասին՝ կապված Ուկրաինայի ներխուժման սպառնալիքի հետ։ Առաջին հերթին այն վերաբերում է կանանց, երեխաներին և տարեցներին։
Ինչպես հայտարարել է ԴԺՀ-ի ղեկավար Դենիս Պուշիլինը` Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին վերջերս զինվորականներին կարգադրել է Դոնբասում հարձակման անցնել:
Փետրվարի 19–ին ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի ղեկավարները համընդհանուր մոբիլիզացիայի մասին հրամանագրեր են ստորագրել:
Արևմուտքից շարունակում են հայտարարություններ հնչել այն մասին, թե իբր Ռուսաստանը սադրանքներ է պատրաստում Ուկրաինայում, չնայած զորավարժություններից հետո ռուսական զորքերը վերադարձել են մշտական տեղակայման վայրեր։ Փետրվարի 14–ին ՌԴ նախագահը հանդիպում է ունեցել արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ։ ՌԴ պաշտպանության նախարարը Պուտինի հետ հանդիպման ժամանակ զեկուցել է, որ «զորավարժությունների մի մասը մոտենում է ավարտին, մի մասն էլ կավարտվի մոտ ժամանակներս»: ՌԴ Հարավային և Արևմտյան ռազմական շրջանները սկսել են զորքերի վերադարձը տեղակայման վայրեր։
Ավելի ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը վաղ լրագրողներին ասել էր, որ զորավարժություններից հետո զինվորականների վերադարձը տեղակայման վայրեր սովորական պրակտիկա է, ոչ մի նորություն չկա, պատասխանելով այն հարցին, թե արդյոք զորքերի հեռացումը նշանակում է Ուկրաինայի շուրջ իրադրության ապաէսկալացիա: