https://arm.sputniknews.ru/20220221/mtahvogich-e-hh-ishkhanutjan-lrutjuny-sharmazanvovy-adrbejani-hajtararutjan-masin-38926258.html
Մտահոգիչ է ՀՀ իշխանության լռությունը. Շարմազանովը` Ադրբեջանի հայտարարության մասին
Մտահոգիչ է ՀՀ իշխանության լռությունը. Շարմազանովը` Ադրբեջանի հայտարարության մասին
Sputnik Արմենիա
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է Ադրբեջանի զինդատախազության կողմից ՀՀ երկրորդ և երրորդ նախագահներ Ռոբերտ... 21.02.2022, Sputnik Արմենիա
2022-02-21T17:26+0400
2022-02-21T17:26+0400
2022-02-21T17:26+0400
ռադիո
ադրբեջան
իլհամ ալիև
հայաստան
իշխանություն
ռոբերտ քոչարյան
սերժ սարգսյան
պոդկաստ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/15/38924529_0:150:817:610_1920x0_80_0_0_4d5423a136aa957ecfcf015a8b68c8f6.jpg
Զավեշտ է. Շարմազանովը` Սարգսյանի և Քոչարյանի նկատմամբ Ադրբեջանի հետախուզում հայտարարելու մասին
Sputnik Արմենիա
Զավեշտ է. Շարմազանովը` Սարգսյանի և Քոչարյանի նկատմամբ Ադրբեջանի հետախուզում հայտարարելու մասին
Սա զավեշտալի և աննորմալ քայլ է, և ինձ համար կրկնակի անհասկանալի է այս պահին Հայաստանի իշխանություն կոչվածի կասկածելի լռությունը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Հայաստանի Հանրապետական կուսակցության ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանով` մեկնաբանելով Ադրբեջանի զինդատախազության`Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի նկատմամբ քրեական հետախուզում հայտարարելու մասին տեղեկությունը։«Սա նույնն է, եթե Հիտլերը ժամանակին հետախուզում հայտարարեր Խորհրդային Միության ղեկավարների կամ Մեծ կոալիցիայի ղեկավարների նկատմամբ։ Կրկնակի զավեշտալի է, որ 44-օրյա պատերազմի ընթացքում արցախահայության, խաղաղ բնակչության նկատմամբ հանցագործություններ կատարած, ժամանակին Գուրգեն Մարգարյանին սպանած ահաբեկիչ Սաֆարովին հերոսացրած, Ապրիլյան պատերազմ սանձազերծած Ադրբեջանի իշխանությունը հետախուզում է հայտարարում մարդկանց նկատմամբ, ովքեր պաշտպանել են արցախահայության աստվածատուր ինքնորոշման և կյանքի իրավունքը»,–նշեց Շարմազանովը։ՀՀ 2-րդ և 3-րդ նախագահները զուգահեռ հետապնդվում են Ալիևի և Փաշինյանի կողմից. Լևոն ՔոչարյանՇարմազանովը նշեց, որ այս իրավիճակում պարտադիր է, որ Հայաստանի ներկայիս իշխանությունները շատ խիստ պատասխան տան ու իրերն իրենց անուններով կոչեն, իսկ եթե այդպես չեն անում, նշանակում է` իրավիճակն իրենց սրտով է.«Այսօր ՀՀ 2-րդ և 3-րդ նախագահների նկատմամբ քրեական գործեր հարուցում են և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի իշխանությունները։ Սա աննորմալություն էլ չէ, զավեշտ է»,–ասաց Շարմազանովը։Հարցին` արդյո՞ք հետախուզման հայտարարումից հետո Սերժ Սարգսյանն արտերկիր մեկնելիս կարող է խնդիրներ ունենալ, Էդուարդ Շարմազանովը պատասխանեց, որ երրորդ նախագահն այնքան դժբախտություններ է տեսել համազգային առումով, որ այլևս այդքան չի անհանգստանում սեփական ճակատագրի համար, իսկ մնացածը կախված է ՀՀ ներկայիս իշխանություններից։Այս առումով, ըստ Շարմազանովի, հետաքրքիր է այսօրվա Հայաստանի իշխանություն կոչվածը, որն Ալիևին ժամանակին կառուցողական էր անվանում, Ալիևի այս լկտի, հակամարդկային, հակաբանակցային գործողությունից հետո ինչպես է արձագանքելու։Հիշեցնենք, որ այսօր Ադրբեջանի ռազմական դատախազության հատուկ հետաքննությունների բաժնի ղեկավար Էմիլ Թաղիևն ադրբեջանական իշխանամետ APA գործակալության հետ զրույցում ասել էր, որ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հանդեպ հետախուզում է հայտարարվել` 1988 թվականից նրանց «ծավալած գործունեության համար»։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/15/38924529_103:121:816:656_1920x0_80_0_0_db5e6fc11131d59e3592799a28242c0e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ադրբեջան, իլհամ ալիև, հայաստան, իշխանություն, ռոբերտ քոչարյան, սերժ սարգսյան, պոդկաստ, аудио
ադրբեջան, իլհամ ալիև, հայաստան, իշխանություն, ռոբերտ քոչարյան, սերժ սարգսյան, պոդկաստ, аудио
Մտահոգիչ է ՀՀ իշխանության լռությունը. Շարմազանովը` Ադրբեջանի հայտարարության մասին
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է Ադրբեջանի զինդատախազության կողմից ՀՀ երկրորդ և երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի նկատմամբ հետախուզում հայտարարվելուն։
Սա զավեշտալի և աննորմալ քայլ է, և ինձ համար կրկնակի անհասկանալի է այս պահին Հայաստանի իշխանություն կոչվածի կասկածելի լռությունը։
Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Հայաստանի Հանրապետական կուսակցության ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանով` մեկնաբանելով Ադրբեջանի զինդատախազության`Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի նկատմամբ քրեական հետախուզում հայտարարելու մասին տեղեկությունը։
«Սա նույնն է, եթե Հիտլերը ժամանակին հետախուզում հայտարարեր Խորհրդային Միության ղեկավարների կամ Մեծ կոալիցիայի ղեկավարների նկատմամբ։ Կրկնակի զավեշտալի է, որ 44-օրյա պատերազմի ընթացքում արցախահայության, խաղաղ բնակչության նկատմամբ հանցագործություններ կատարած, ժամանակին Գուրգեն Մարգարյանին սպանած ահաբեկիչ Սաֆարովին հերոսացրած, Ապրիլյան պատերազմ սանձազերծած Ադրբեջանի իշխանությունը հետախուզում է հայտարարում մարդկանց նկատմամբ, ովքեր պաշտպանել են արցախահայության աստվածատուր ինքնորոշման և կյանքի իրավունքը»,–նշեց Շարմազանովը։
Շարմազանովը նշեց, որ այս իրավիճակում պարտադիր է, որ Հայաստանի ներկայիս իշխանությունները շատ խիստ պատասխան տան ու իրերն իրենց անուններով կոչեն, իսկ եթե այդպես չեն անում, նշանակում է` իրավիճակն իրենց սրտով է.
«Այսօր ՀՀ 2-րդ և 3-րդ նախագահների նկատմամբ քրեական գործեր հարուցում են և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի իշխանությունները։ Սա աննորմալություն էլ չէ, զավեշտ է»,–ասաց Շարմազանովը։
Հարցին` արդյո՞ք հետախուզման հայտարարումից հետո Սերժ Սարգսյանն արտերկիր մեկնելիս կարող է խնդիրներ ունենալ, Էդուարդ Շարմազանովը պատասխանեց, որ երրորդ նախագահն այնքան դժբախտություններ է տեսել համազգային առումով, որ այլևս այդքան չի անհանգստանում սեփական ճակատագրի համար, իսկ մնացածը կախված է ՀՀ ներկայիս իշխանություններից։
Այս առումով, ըստ Շարմազանովի, հետաքրքիր է այսօրվա Հայաստանի իշխանություն կոչվածը, որն Ալիևին ժամանակին կառուցողական էր անվանում, Ալիևի այս լկտի, հակամարդկային, հակաբանակցային գործողությունից հետո ինչպես է արձագանքելու։
«Այն, որ Ադրբեջանը դա կանի, այն, որ լկտի է և չափ ու սահման չի ճանաչում, վաղն էլ կարող է Հաագայի տրիբունալ դիմել, քանի որ Հայաստանի իշխանությունն անգործության է մատնված։ Աբսուրդ է, բայց կարող է լինել։ Բայց ավելի մտահոգիչ է այն, որ Հայաստանի իշխանությունը մինչ այս պահը լռում է»,–հավելեց Շարմազանովը։
Հիշեցնենք, որ այսօր Ադրբեջանի ռազմական դատախազության հատուկ հետաքննությունների բաժնի ղեկավար Էմիլ Թաղիևն ադրբեջանական իշխանամետ APA գործակալության հետ զրույցում ասել էր, որ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հանդեպ հետախուզում է հայտարարվել` 1988 թվականից նրանց «ծավալած գործունեության համար»։