https://arm.sputniknews.ru/20220220/arcakhy-misht-mern-e-linelu-robert-qocharjan-38879449.html
Արցախը միշտ մերն է լինելու. Ռոբերտ Քոչարյան
Արցախը միշտ մերն է լինելու. Ռոբերտ Քոչարյան
Sputnik Արմենիա
ՀՀ երկրորդ նախագահն ուղերձ է հղել Արցախի Վերածննդի օրվա կապակցությամբ։ 20.02.2022, Sputnik Արմենիա
2022-02-20T12:49+0400
2022-02-20T12:49+0400
2022-02-20T12:49+0400
արցախ
ռոբերտ քոչարյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/04/33907412_0:46:1600:946_1920x0_80_0_0_74713f86ed185b360a28dd1b4d860370.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի - Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Վերածննդի օրվա կապակցությամբ: Այս մասին տեղեկանում ենք նրա ֆեյսբուքյան էջից։Ռոբերտ Քոչարյանը նշում է, որ 34 տարի առաջ այս օրը մեկնարկը տրվեց Արցախի և ողջ հայ ժողովրդի համար դժվար, բայց լավ ապագա խոստացող իրադարձությունների։ Շարժմանը մասնակցեց ողջ հայությունը:Հայաստանը, Արցախը և Սփյուռքը փառահեղ հաթանակներից հետո լծվեցին Արցախի Հանրապետության շենացմանն ու պետականության ամրապնդմանը: Մենք ընդմիշտ Արցախում ենք․ Վիտալի Բալասանյանը ուղերձ է հղել«Այսօր, սակայն, ծանր ապրումներով եմ շնորհավորում Արցախի վերածննդի օրվա առթիվ։ Մենք պարտավոր ենք վերագտնել մեր ուժը, վճռականությունը և միասնությունը՝ հաղթահարելու հուսահատությունը և պարտության հետևանքները:Արցախը միշտ մերն է լինելու»,-նշել է ՀՀ երկրորդ նախագահը:1988 թվականի փետրվարի 20-ին ԼՂԻՄ ժողովրդական պատգամավորների արտահերթ նստաշրջանը որոշում ընդունեց դիմել Ադրբեջանական ԽՍՀ և Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդներին խնդրանքով՝ խորապես ըմբռնել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության ձգտումները և լուծել ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ԽՍՀ կազմից Հայկական ԽՍՀ կազմ տեղափոխելու հարցը:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/04/33907412_177:0:1600:1067_1920x0_80_0_0_c2d7b5188a680919b0a803619aedc174.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արցախ ռոբերտ քոչարյան
Արցախը միշտ մերն է լինելու. Ռոբերտ Քոչարյան
ՀՀ երկրորդ նախագահն ուղերձ է հղել Արցախի Վերածննդի օրվա կապակցությամբ։
ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի - Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Վերածննդի օրվա կապակցությամբ: Այս մասին տեղեկանում ենք
նրա ֆեյսբուքյան էջից։
Ռոբերտ Քոչարյանը նշում է, որ 34 տարի առաջ այս օրը մեկնարկը տրվեց Արցախի և ողջ հայ ժողովրդի համար դժվար, բայց լավ ապագա խոստացող իրադարձությունների։ Շարժմանը մասնակցեց ողջ հայությունը:
Հայաստանը, Արցախը և Սփյուռքը փառահեղ հաթանակներից հետո լծվեցին Արցախի Հանրապետության շենացմանն ու պետականության ամրապնդմանը:
«Այսօր, սակայն, ծանր ապրումներով եմ շնորհավորում Արցախի վերածննդի օրվա առթիվ։ Մենք պարտավոր ենք վերագտնել մեր ուժը, վճռականությունը և միասնությունը՝ հաղթահարելու հուսահատությունը և պարտության հետևանքները:
Արցախը միշտ մերն է լինելու»,-նշել է ՀՀ երկրորդ նախագահը:
1988 թվականի փետրվարի 20-ին ԼՂԻՄ ժողովրդական պատգամավորների արտահերթ նստաշրջանը որոշում ընդունեց դիմել Ադրբեջանական ԽՍՀ և Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդներին խնդրանքով՝ խորապես ըմբռնել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության ձգտումները և լուծել ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ԽՍՀ կազմից Հայկական ԽՍՀ կազմ տեղափոխելու հարցը: