https://arm.sputniknews.ru/20220217/ekh-n-arcakhjan-hakamartutjany-verabervogh-karevvor-drujtner-e-yndunel-ashvotjan-38784231.html
Եվրախորհրդարանն Արցախյան հակամարտությանը վերաբերող կարևոր դրույթներ է ընդունել. Աշոտյան
Եվրախորհրդարանն Արցախյան հակամարտությանը վերաբերող կարևոր դրույթներ է ընդունել. Աշոտյան
Sputnik Արմենիա
Արմեն Աշոտյանը շնորհակալություն է հայտնել Եվրոպական խորհրդարանի գործընկերներին։ 17.02.2022, Sputnik Արմենիա
2022-02-17T14:10+0400
2022-02-17T14:10+0400
2022-02-17T14:12+0400
արմեն աշոտյան
եվրախորհուրդ
եվրախորհրդարան
ղարաբաղյան հակամարտություն
արցախ
գերի
եահկ մինսկի խումբ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/04/0f/27186957_0:0:1600:901_1920x0_80_0_0_7539a9edd472c406391607fd89c86319.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի – Sputnik. Եվրոպական խորհրդարանն այսօր ընդունել է «Ընդհանուր արտաքին և անվտանգային քաղաքականության» 2021 թվականի զեկույցը, որում կան Արցախյան հակամարտությանը վերաբերող դրույթներ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը` որակելով դա լավ լուրեր Եվրոպական խորհրդարանից։Նա ներկայացրել է այն դրույթները, որոնք դրական նոտա են պարունակում Արցախյան հարցի վերաբերյալ։«Նման կարևոր ձևակերպում միջազգային լուրջ ատյաններում գրեթե մեկ տարի չէր եղել»,–ընդգծել է Աշոտյանը:Ընդգծվել է նաև պատերազմից հետո մնացած ռազմագերիների վերադարձի համար ճնշումներ գործադրելու հարցը։Աշոտյանի հավաստմամբ` ՀՀ իշխանությունը որևէ կապ չունի այս դիվանագիտական հաջողության հետ։ «Դա բացառապես անհատների և քաղաքական թիմերի շնորհիվ է, նախևառաջ՝ Դավիթ Շահնազարյանի և Հանրապետականի, ինչպես նաև «Հայ Դատի» եվրոպական գրասենյակի ու Նաիրա Զոհրաբյանի գործունեության շնորհիվ»,–գրել է Աշոտյանը:Նա նշել է, որ չնայած ադրբեջանական հսկայական ջանքերին, իրենց հաջողվեց կատարել այս աշխատանքը:Արմեն Աշոտյանը շնորհակալություն է հայտնել Եվրոպական խորհրդարանի գործընկերներին իրենց ազնիվ ու արդար կեցվածքի համար:Հանդիպել ենք Արցախի 2 նախագահների և Սերժ Սարգսյանի հետ. Քոչարյանը մանրամասներ հայտնեց
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/04/0f/27186957_177:0:1600:1067_1920x0_80_0_0_1589da8aaf0fb20110676fffdff80702.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արմեն աշոտյան, եվրախորհուրդ, եվրախորհրդարան, ղարաբաղյան հակամարտություն, արցախ, գերի, եահկ մինսկի խումբ
արմեն աշոտյան, եվրախորհուրդ, եվրախորհրդարան, ղարաբաղյան հակամարտություն, արցախ, գերի, եահկ մինսկի խումբ
Եվրախորհրդարանն Արցախյան հակամարտությանը վերաբերող կարևոր դրույթներ է ընդունել. Աշոտյան
14:10 17.02.2022 (Թարմացված է: 14:12 17.02.2022) Արմեն Աշոտյանը շնորհակալություն է հայտնել Եվրոպական խորհրդարանի գործընկերներին։
ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի – Sputnik. Եվրոպական խորհրդարանն այսօր ընդունել է «Ընդհանուր արտաքին և անվտանգային քաղաքականության» 2021 թվականի զեկույցը, որում կան Արցախյան հակամարտությանը վերաբերող դրույթներ: Այս մասին
ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը` որակելով դա լավ լուրեր Եվրոպական խորհրդարանից։
Նա ներկայացրել է այն դրույթները, որոնք դրական նոտա են պարունակում Արցախյան հարցի վերաբերյալ։
Հոդված 42-ում մասնավորապես Եվրոպական խորհրդարանը ճանաչում է Արցախյան խնդրի կարգավորման միայն մեկ ձևաչափ՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը, և շեշտում է կարգավորման 3 հիմնարար սկզբունքները, այդ թվում՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը:
«Նման կարևոր ձևակերպում միջազգային լուրջ ատյաններում գրեթե մեկ տարի չէր եղել»,–ընդգծել է Աշոտյանը:
Ընդգծվել է նաև պատերազմից հետո մնացած ռազմագերիների վերադարձի համար ճնշումներ գործադրելու հարցը։
Աշոտյանի հավաստմամբ` ՀՀ իշխանությունը որևէ կապ չունի այս դիվանագիտական հաջողության հետ։ «Դա բացառապես անհատների և քաղաքական թիմերի շնորհիվ է, նախևառաջ՝ Դավիթ Շահնազարյանի և Հանրապետականի, ինչպես նաև «Հայ Դատի» եվրոպական գրասենյակի ու Նաիրա Զոհրաբյանի գործունեության շնորհիվ»,–գրել է Աշոտյանը:
Նա նշել է, որ չնայած ադրբեջանական հսկայական ջանքերին, իրենց հաջողվեց կատարել այս աշխատանքը:
Արմեն Աշոտյանը շնորհակալություն է հայտնել Եվրոպական խորհրդարանի գործընկերներին իրենց ազնիվ ու արդար կեցվածքի համար: