00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
On air
07:00
240 ր
On air
12:00
180 ր
On air
17:00
180 ր
On air
22:00
120 ր
On air
07:00
240 ր
On air
12:00
180 ր
On air
17:00
180 ր
On air
22:00
120 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԼՂ Ասկերանի շրջանի շուրջ 60 ընտանիք օգնություն է ստացել խաղաղապահներից

Բաժանորդագրվել
Մարդասիրական արձագանքման կենտրոնի սպաներն անհատական մոտեցում են ցուցաբերում հասցեական օգնությանը։
ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի – Sputnik. Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները բարեգործների հետ համատեղ ԼՂ հեռավոր շրջաններ մարդասիրական օգնության առաքում են կազմակերպել և դրանք փոխանցել վերաբնակիչներին ու բազմազավակ ընտանիքներին։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։
«Ռուսական խաղաղապահ զորախումբը բարեգործական կազմակերպությունների միության հետ համատեղ Ասկերանի շրջանի վերաբնակիչների համար հասցեական մարդասիրական ակցիա է կազմակերպել Ստեփանակերտում։ Տրամադրվել են վերմակներ, հագուստ և կոշիկ։ Վաղը հասցեական ակցիա է սպասվում Խնածախ բնակավայրում` կրկին Ասկերանի վերաբնակիչների համար», – ասել է ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Անդրեյ Կուդրինը։
Ընթացիկ տարվա սկզբից շուրջ 60 ընտանիք մարդասիրական հասցեական օգնություն է ստացել ռուս խաղաղապահների կողմից։
Մարդասիրական արձագանքման կենտրոնի սպաներն անհատական մոտեցում են ցուցաբերում հասցեական օգնություն տրամադրելուն։
Բնակիչներին հատկացվում են առաջին անհրաժեշտության պարագաներ` հագուստ և կոշիկ, լվացքի փոշի, գազօջախներ, խոհանոցային սպասք, մթերային հավաքածուներ, անկողնային պարագաներ, բարձեր, վերմակներ, անհատական հիգիենայի պարագաներ, խաղալիքներ երեխաների համար, ինչպես նաև անհատական բժշկական պարագաներ և դեղորայք։
Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
ՌԴ խաղաղապահները 1 օրում ապահովել են մոտ 1,5 հազար մարդու մուտքը Արցախ
2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
Լրահոս
0