https://arm.sputniknews.ru/20220209/zintsarajvoghi-zvohvelu-depqum-pvokhhatucum-stacvoghneri-shrjanakn-yndlajnelu-orenqn-yndunvec-38468544.html
Զինծառայողի զոհվելու դեպքում փոխհատուցում ստացողների շրջանակն ընդլայնելու օրենքն ընդունվեց
Զինծառայողի զոհվելու դեպքում փոխհատուցում ստացողների շրջանակն ընդլայնելու օրենքն ընդունվեց
Sputnik Արմենիա
Նախագծին «կողմ» քվեարկեց 92 պատգամավոր, «դեմ»՝ 0, «ձեռնպահ»՝ 0։ 09.02.2022, Sputnik Արմենիա
2022-02-09T10:57+0400
2022-02-09T10:57+0400
2022-02-09T10:59+0400
զինծառայող
օրենք
զոհ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0c/18/25878680_0:167:1601:1067_1920x0_80_0_0_7cac89ab9260f3f6fbbf74a9437ab301.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի - Sputnik. Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ միաձայն ընդունեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած նախագիծը, որով պատգամավորն առաջարկում էր զինծառայողի զոհվելու (մահանալու) կամ անհետ կորած ճանաչվելու դեպքում, եթե բացակայում են զինծառայողի ծնողը, ամուսինը և զավակները, հատուցման շահառու հանդիսանան քույրը, եղբայրը, տատը կամ պապը:Նախագծին «կողմ» քվեարկեց 92 պատգամավոր, «դեմ»՝ 0, «ձեռնպահ»՝ 0։Ներկայացված նախագծով առաջարկվում էր ընդլայնել զինծառայողի զոհվելու (մահանալու) կամ անհայտ բացակայող ճանաչվելու դեպքում շահառուների շրջանակը՝ դրանում ընդգրկելով զինծառայողի եղբորը, քրոջը, պապին, տատին: Պարտադիր զինծառայությանը կհետևի պարտադիր օգնությունը. ՀՀ–ում կբացվի Վետերանների հոսպիտալԲացի այդ, առաջարկվում էր նախագծում ավելացնել նոր դրույթ, ըստ որի, «եթե զինծառայողը գտնվել է փաստական ամուսնության մեջ, սակայն չի ունեցել ամուսնության պետական գրանցում, ապա այն անձը, ում հետ զինծառայողը գտնվել է փաստական ամուսնական հարաբերության մեջ, համատեղ ամուսնական կենցաղ վարելու փաստը հավաստելու մասին տեղեկություններ է ներկայացնում Հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդ և, վերջինիս կողմից հաստատվելու պարագայում, համարվում է սույն հոդվածի շահառու:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0c/18/25878680_0:0:1423:1067_1920x0_80_0_0_26e31ed0e8ecfdc901f3535c58a16e5a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
զինծառայող, օրենք, զոհ
Զինծառայողի զոհվելու դեպքում փոխհատուցում ստացողների շրջանակն ընդլայնելու օրենքն ընդունվեց
10:57 09.02.2022 (Թարմացված է: 10:59 09.02.2022) Նախագծին «կողմ» քվեարկեց 92 պատգամավոր, «դեմ»՝ 0, «ձեռնպահ»՝ 0։
ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի - Sputnik. Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ միաձայն ընդունեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած նախագիծը, որով պատգամավորն առաջարկում էր զինծառայողի զոհվելու (մահանալու) կամ անհետ կորած ճանաչվելու դեպքում, եթե բացակայում են զինծառայողի ծնողը, ամուսինը և զավակները, հատուցման շահառու հանդիսանան քույրը, եղբայրը, տատը կամ պապը:
Նախագծին «կողմ» քվեարկեց 92 պատգամավոր, «դեմ»՝ 0, «ձեռնպահ»՝ 0։
Ներկայացված նախագծով առաջարկվում էր ընդլայնել զինծառայողի զոհվելու (մահանալու) կամ անհայտ բացակայող ճանաչվելու դեպքում շահառուների շրջանակը՝ դրանում ընդգրկելով զինծառայողի եղբորը, քրոջը, պապին, տատին:
Բացի այդ, առաջարկվում էր նախագծում ավելացնել նոր դրույթ, ըստ որի, «եթե զինծառայողը գտնվել է փաստական ամուսնության մեջ, սակայն չի ունեցել ամուսնության պետական գրանցում, ապա այն անձը, ում հետ զինծառայողը գտնվել է փաստական ամուսնական հարաբերության մեջ, համատեղ ամուսնական կենցաղ վարելու փաստը հավաստելու մասին տեղեկություններ է ներկայացնում Հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդ և, վերջինիս կողմից հաստատվելու պարագայում, համարվում է սույն հոդվածի շահառու: