https://arm.sputniknews.ru/20220206/arvonjann-arajatar-e-fide-i-gran-prii-shakhmatajin-seriaji-ir-khmbum-38362355.html
Արոնյանն առաջատար է ՖԻԴԵ-ի «Գրան պրիի» շախմատային սերիայի իր խմբում
Արոնյանն առաջատար է ՖԻԴԵ-ի «Գրան պրիի» շախմատային սերիայի իր խմբում
Sputnik Արմենիա
ՖԻԴԵ-ի «Գրան պրիի» սերիայի երկու հաղթողները իրավունք կստանան մասնակցել հավակնորդների մրցաշարին: 06.02.2022, Sputnik Արմենիա
2022-02-06T10:28+0400
2022-02-06T10:28+0400
2022-02-06T10:29+0400
լևոն արոնյան
շախմատ
https://cdn.am.sputniknews.ru/img/975/11/9751117_0:83:1600:983_1920x0_80_0_0_9449c896dcf77ff9ec844292419db9e3.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի - Sputnik. ԱՄՆ-ի դրոշի ներքո հանդես եկող հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանն առաջատար է Բեռլինում ընթացող ՖԻԴԵ-ի «Գրան պրի» շարքի առաջին մրցաշարում:Երկրորդ տուրում հայ շախմատիստը ոչ ոքի է խաղացել ռուսաստանցի Դանիիլ Դուբովի հետ: Երկու տուրից հետո Արոնյանը 1,5 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Նրա մրցակիցները՝ Դուբովն ու գերմանացի գրոսմայստեր Վինսենթ Քեյմերը հավաքել են 1-ական միավոր։ Լևոն Արոնյանը հաղթել է ՖԻԴԵ-ի Գրան պրիի առաջին փուլումՀնդիկ Սանտոշ Վիդիթը, որին Արոնյանը հաղթել էր առաջին տուրում, ունի 0,5 միավոր:Բեռլինում ընթացող մրցաշարի տասնվեց մասնակիցները բաժանվել են չորս խմբի: Արոնյանն ընդգրկվել է C խմբում, որտեղ նրա մրցակիցներն են գերմանացի Վինսենթ Քեյմերը, հնդիկ Սանտոշ Վիդիթը և ռուս Դանիիլ Դուբովը: Խմբային փուլում կխաղարկվի վեց տուր: Փլեյ-օֆֆ դուրս կգա յուրաքանչյուր խմբի հաղթողը։Սա «Գրան-պրի» շարքի երեք մրցաշարերից առաջինն է։ Սերիայի երկու հաղթողները կմասնակցեն հավակնորդների մրցաշարին:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/975/11/9751117_90:0:1510:1065_1920x0_80_0_0_15077eb8da6f5cb47b2b301e619a6ac4.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
լևոն արոնյան, շախմատ
Արոնյանն առաջատար է ՖԻԴԵ-ի «Գրան պրիի» շախմատային սերիայի իր խմբում
10:28 06.02.2022 (Թարմացված է: 10:29 06.02.2022) ՖԻԴԵ-ի «Գրան պրիի» սերիայի երկու հաղթողները իրավունք կստանան մասնակցել հավակնորդների մրցաշարին:
ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի - Sputnik. ԱՄՆ-ի դրոշի ներքո հանդես եկող հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանն առաջատար է Բեռլինում ընթացող ՖԻԴԵ-ի «Գրան պրի» շարքի առաջին մրցաշարում:
Երկրորդ տուրում հայ շախմատիստը ոչ ոքի է խաղացել ռուսաստանցի Դանիիլ Դուբովի հետ: Երկու տուրից հետո Արոնյանը 1,5 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Նրա մրցակիցները՝ Դուբովն ու գերմանացի գրոսմայստեր Վինսենթ Քեյմերը հավաքել են 1-ական միավոր։
Հնդիկ Սանտոշ Վիդիթը, որին Արոնյանը հաղթել էր առաջին տուրում, ունի 0,5 միավոր:
Բեռլինում ընթացող մրցաշարի տասնվեց մասնակիցները բաժանվել են չորս խմբի: Արոնյանն ընդգրկվել է C խմբում, որտեղ նրա մրցակիցներն են գերմանացի Վինսենթ Քեյմերը, հնդիկ Սանտոշ Վիդիթը և ռուս Դանիիլ Դուբովը: Խմբային փուլում կխաղարկվի վեց տուր: Փլեյ-օֆֆ դուրս կգա յուրաքանչյուր խմբի հաղթողը։
Սա «Գրան-պրի» շարքի երեք մրցաշարերից առաջինն է։ Սերիայի երկու հաղթողները կմասնակցեն հավակնորդների մրցաշարին: