https://arm.sputniknews.ru/20220202/vripak-u-tekhnikakan-khndir-kadastri-kvomiten-alen-simvonjani-bnakarani-masin-38214437.html
Վրիպակ ու տեխնիկական խնդիր. Կադաստրի կոմիտեն` Ալեն Սիմոնյանի բնակարանի մասին
Վրիպակ ու տեխնիկական խնդիր. Կադաստրի կոմիտեն` Ալեն Սիմոնյանի բնակարանի մասին
Sputnik Արմենիա
Կադաստրի կոմիտեն արդարացրել է Ալեն Սիմոնյանին ու հայտարարել, որ սխալը իրենց պատճառով է տեղի ունեցել։ 02.02.2022, Sputnik Արմենիա
2022-02-02T15:20+0400
2022-02-02T15:20+0400
2022-02-02T15:21+0400
ալեն սիմոնյան
գույք
կադաստրի կոմիտե
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/1b/34736767_0:1:1600:901_1920x0_80_0_0_600c15610d8d8b7b4eed79771cc73f1b.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի – Sputnik. Կադաստրի կոմիտեն պարզաբանում է տարածել, որտեղ, ըստ էության հաստատել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի` նախօրեին արած հայտարարությունը` Աբովյան 62 հասցեում գտնվող բնակարանը տարիներ առաջ վաճառած լինելու մասին։Միաժամանակ պետական մարմինը նաև ընդունել է, որ Սիմոնյանի գույքի մասին սխալ տեղեկատվությունը հենց իրենց վրիպակի պատճառով է տարածվել։ Չգիտեմ` այստեղ լինեմ, թե այնտեղ. Ալեն Սիմոնյանը` միաժամանակ ՀՀ և ԱԺ նախագահ լինելու մասին«Հայտնում ենք, որ Ալեն Ռոբերտի Սիմոնյանի կողմից քաղաք Երևան, Կենտրոն, Աբովյան փողոց, 62 շենք, թիվ 6 հասցեի բնակարանը օտարվել է դեռևս 2016 թվականի մարտի 21-ի թիվ 859 առուվաճառքի պայմանագրով, որից հետո հիշյալ պայմանագիրը ներկայացվել է Կադաստրի կոմիտե՝ իրավունքների պետական գրանցման, և 2016 թվականի մարտի 25-ին այդ պայմանագրից ծագող իրավունքները ստացել են պետական գրանցում, գրանցվել է Արմենուհի Փաշաբեզյանի սեփականության իրավունքը, իսկ Ալեն Ռոբերտի Սիմոնյանի իրավունքը նշված հասցեի նկատմամբ դադարել է»,– նշված է Կադաստրի կոմիտեի հրապարակած հաղորդագրության մեջ։Ինչ վերաբերում է 06.10.2021թ.-ին տրամադրված տեղեկանքին, որի համաձայն Ալեն Ռոբերտի Սիմոնյանը տվյալ բնակարանի նկատմամբ գույքայի իրավունք ունի, ըստ Կադաստրի` դա «վրիպակ է, որը պայմանավորված է Կադաստրի կոմիտեում ներդրված «Հայաստանի անշարժ գույքի տեղեկատվական համակարգ»-ում 2012 թվականին տեղ գտած տեխնիկական խնդիրներով»։Հիշեցնենք` «Փաստերի ստուգման հարթակն» օրերս գրել էր, որ ԱԺ նախագահը թաքցրել է իրեն պատկանող անշարժ գույքի վերաբերյալ տեղեկությունների մի մասը։ Ալեն Սիմոնյանը ստանձնել է ՀՀ նախագահի լիազորություններըԸստ կայքի` 2012 թվականին Ալեն Սիմոնյանի և նրա մոր՝ Մարինե Հովհաննիսյանի խնդրանքով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը որոշել է նվիրատվության կարգով նրանց թույլ տալ սեփականաշնորհել Աբովյան 62 հասցեի թիվ 6 բնակարանի մի մասը, և Սիմոնյանը մինչև հիմա համարվում է այս անշարժ գույքի համասեփականատերը, բայց այդ մասին իր հայտարարագրում չի նշել ո՛չ հիմա, ո՛չ նախկինում։ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը փետրվարի 1-ին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել էր, որ տվյալ բնակարանն արդեն մի քանի տարի իրեն չի պատկանում։«Նշված գույքը 2012-15թթ–ին վաճառվել է։ Դա կոմունալ փոքր բնակարան էր` տատիկիս բնակարանը։ Երբ ես պաշտոնյա եմ եղել, այն վաղուց վաճառված է եղել, ու նշելու բան չի եղել, հիմա էլ չկա»,– ասել էր Սիմոնյանը` միաժամանակ հայտնելով, որ պատրաստվում է զրպարտության ու բանկային գաղտնիքի հրապարակման հայցով դիմել դատարան, հերքում ու փոխհատուցում պահանջել «Փաստերի ստուգման հարթակից»։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/1b/34736767_97:0:1521:1068_1920x0_80_0_0_31124a9fcf86b9065e8423d2f90b45f9.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ալեն սիմոնյան, գույք, կադաստրի կոմիտե
ալեն սիմոնյան, գույք, կադաստրի կոմիտե
Վրիպակ ու տեխնիկական խնդիր. Կադաստրի կոմիտեն` Ալեն Սիմոնյանի բնակարանի մասին
15:20 02.02.2022 (Թարմացված է: 15:21 02.02.2022) Կադաստրի կոմիտեն արդարացրել է Ալեն Սիմոնյանին ու հայտարարել, որ սխալը իրենց պատճառով է տեղի ունեցել։
ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի – Sputnik. Կադաստրի կոմիտեն
պարզաբանում է տարածել, որտեղ, ըստ էության հաստատել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի`
նախօրեին արած հայտարարությունը` Աբովյան 62 հասցեում գտնվող բնակարանը տարիներ առաջ վաճառած լինելու մասին։
Միաժամանակ պետական մարմինը նաև ընդունել է, որ Սիմոնյանի գույքի մասին սխալ տեղեկատվությունը հենց իրենց վրիպակի պատճառով է տարածվել։
«Հայտնում ենք, որ Ալեն Ռոբերտի Սիմոնյանի կողմից քաղաք Երևան, Կենտրոն, Աբովյան փողոց, 62 շենք, թիվ 6 հասցեի բնակարանը օտարվել է դեռևս 2016 թվականի մարտի 21-ի թիվ 859 առուվաճառքի պայմանագրով, որից հետո հիշյալ պայմանագիրը ներկայացվել է Կադաստրի կոմիտե՝ իրավունքների պետական գրանցման, և 2016 թվականի մարտի 25-ին այդ պայմանագրից ծագող իրավունքները ստացել են պետական գրանցում, գրանցվել է Արմենուհի Փաշաբեզյանի սեփականության իրավունքը, իսկ Ալեն Ռոբերտի Սիմոնյանի իրավունքը նշված հասցեի նկատմամբ դադարել է»,– նշված է Կադաստրի կոմիտեի հրապարակած հաղորդագրության մեջ։
Ինչ վերաբերում է 06.10.2021թ.-ին տրամադրված տեղեկանքին, որի համաձայն Ալեն Ռոբերտի Սիմոնյանը տվյալ բնակարանի նկատմամբ գույքայի իրավունք ունի, ըստ Կադաստրի` դա «վրիպակ է, որը պայմանավորված է Կադաստրի կոմիտեում ներդրված «Հայաստանի անշարժ գույքի տեղեկատվական համակարգ»-ում 2012 թվականին տեղ գտած տեխնիկական խնդիրներով»։
Հիշեցնենք` «Փաստերի ստուգման հարթակն» օրերս գրել էր, որ ԱԺ նախագահը թաքցրել է իրեն պատկանող անշարժ գույքի վերաբերյալ տեղեկությունների մի մասը։
Ըստ կայքի` 2012 թվականին Ալեն Սիմոնյանի և նրա մոր՝ Մարինե Հովհաննիսյանի խնդրանքով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը որոշել է նվիրատվության կարգով նրանց թույլ տալ սեփականաշնորհել Աբովյան 62 հասցեի թիվ 6 բնակարանի մի մասը, և Սիմոնյանը մինչև հիմա համարվում է այս անշարժ գույքի համասեփականատերը, բայց այդ մասին իր հայտարարագրում չի նշել ո՛չ հիմա, ո՛չ նախկինում։
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը փետրվարի 1-ին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել էր, որ տվյալ բնակարանն արդեն մի քանի տարի իրեն չի պատկանում։
«Նշված գույքը 2012-15թթ–ին վաճառվել է։ Դա կոմունալ փոքր բնակարան էր` տատիկիս բնակարանը։ Երբ ես պաշտոնյա եմ եղել, այն վաղուց վաճառված է եղել, ու նշելու բան չի եղել, հիմա էլ չկա»,– ասել էր Սիմոնյանը` միաժամանակ հայտնելով, որ պատրաստվում է զրպարտության ու բանկային գաղտնիքի հրապարակման հայցով դիմել դատարան, հերքում ու փոխհատուցում պահանջել «Փաստերի ստուգման հարթակից»։