00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
On air
07:00
240 ր
On air
12:00
180 ր
On air
17:00
180 ր
On air
22:00
120 ր
On air
07:00
240 ր
On air
12:00
180 ր
On air
17:00
180 ր
On air
22:00
120 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Աննախադեպ. Երևան–Ստամբուլ չվերթերը կիրականացնի հայկական ավիափոխադրողը

CC BY 2.0 / Papas Dos / EK-32008 A320 Fly One DME UUDD 1Самолет Airbus A320 авиакомпании Fly One
Самолет Airbus A320 авиакомпании Fly One - Sputnik Արմենիա, 1920, 02.02.2022
Բաժանորդագրվել
Օդային հաղորդակցությունը վերջին տարիներին ՀՀ–ն ու Թուրքիան կապող միակ ուղիղ ճանապարհն էր։ ՀՀ անկախության ամբողջ ընթացքում չվերթերը հիմնականում իրականացվում էին Ստամբուլից Երևան և միայն թուրքական ավիափոխադրողի կողմից։
Երևան-Ստամբուլ-Երևան չվերթը տեղի կունենա այսօր՝ տեղական ժամանակով 18:00-ին: Հայաստանի և Թուրքիայի միջև թռիչքները, չնայած դիվանագիտական հարաբերությունների բացակայությանը, միշտ էլ եղել են։ 90-ականներից սկսած դրանք իրականացրել է միայն թուրքական ավիաընկերություն։ Վերջին անգամ չվերթեր կազմակերպվել են 2019 թվականի դեկտեմբերին։
Ներկայիս չվերթի առանձնահատկությունն այն է, որ անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ Թուրքիան հայ փոխադրողին թույլ է տվել թռիչք կատարել դեպի իր երկիր։
Մեծ քայլ կլինի ՀՀ–ի համար. Շալենբերգը` Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման մասին
Ի դեպ, այդ թույլտվությունը տրվել է Մոսկվայում Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի հանդիպումից մեկ օր առաջ (հունվարի 14-ին,– խմբ.)։

Ինչպե՞ս է եղել նախկինում

Ավիացիոն ոլորտի մասնագետները նշում են, որ Թուրքիան և Հայաստանը կապող չվերթեր եղել են նաև խորհրդային տարիներին։ Իսկ 1993 թվականից ի վեր երկու երկրների միջև թռիչքներ են իրականացրել թուրքական ինքնաթիռները։ Չվերթերն ուղիղ էին, բայց չարտերային։
Հարկ է նշել, որ 90-ականներից սկսած Հայաստանն ունեցել է ազգային ավիափոխադրողներ, որոնք կարող էին Երևանը կապել նաև Թուրքիայի խոշոր քաղաքներից մեկի՝ Ստամբուլի հետ (որտեղ բնակվում է 60 հազարանոց հայկական սփյուռք,–խմբ.): Դա կարող էին անել «Հայկական ավիաուղիները» (պետական մասնակցությամբ), «Արմավիան» (ազգային փոխադրողը), իսկ արդեն «բաց երկնքի» քաղաքականության հաստատումից հետո` նաև հայկական կապիտալով ավիաընկերությունները։ Սակայն Անկարան այս տարիների ընթացքում Հայաստանից ավիափոխադրողներին թույլտվություն չի տվել անել դա։
2003 թվականից մինչև 2019 թվականի դեկտեմբեր շաբաթական տարբեր հաճախականությամբ Երևանից Ստամբուլ չվերթներ էր իրականացնում թուրքական Atlasjet Airlines ավիաընկերությունը։ Չվերթները հիմնականում իրականացվում էին շաբաթական մեկ անգամ։ Սակայն 2011-2013թթ.-ին, սեզոնի ընթացքում, պահանջարկի պատճառով ավիաընկերությունը թռիչքների հաճախականությունը հասցրել էր շաբաթական երեք և ավելի անգամի։ Վերջին տարիներին Atlasjet շաբաթը մեկ անգամ էր թռչում։
Երևանի և Ստամբուլի միջև ամենամեծ ուղևորահոսքը գրանցվել է 2019թ-ին։ Երևան-Ստամբուլ-Երևան չվերթից օգտվել է ավելի քան 61 հազար 431 քաղաքացի։
Ադրբեջանը Թուրքիայի միջոցով ուզում է համալրել զինանոցը գրոհային զինտեխնիկայով. Ներսիսյան
2019 թվականի վերջին Atlasjet Atlasda-ն սնանկացավ և դադարեցրեց թռիչքները։ 2020թ.-ին (նախքան 44–օրյա պատերազմը) չարտերով մեկնել է ընդամենը 480 ուղևոր։
Չվերթն ընդհանուր առմամբ պահանջված էր բիզնես ոլորտի ներկայացուցիչների և առևտրով զբաղվող անձանց շրջանում։ Թուրքական ապրանքների վաճառքով զբաղվողները հաճախ էին մեկնում Թուրքիա։ Ապրանքը Հայաստան էին ուղարկում Cargo Express ընկերության միջոցով, իսկ իրենք ինթնաթիռով վերադառնում Երևան։

Ինչո՞ւ ուղիղ, բայց ոչ կանոնավոր

Հայաստանի և Թուրքիայի միջև չվերթերը ներկայում չեն կարող կանոնավոր լինել։ Ըստ օրենքի` համապատասխան թույլտվությունը կողմերին տալիս է միջկառավարական հանձնաժողովը, իսկ այդպիսին պարզապես չկա դիվանագիտական հարաբերությունների բացակայության պատճառով։ Միայն համաձայնագիր ստորագրելուց հետո կարելի է կանոնավոր չվերթեր սահմանել։
Այդ պատճառով էլ 90-ականներից սկսած` բոլոր չվերթերն իրականացվում են որպես չարտերային։
2022-ի հունվարին Անկարան և Երևանը թույլտվություն տրամադրեցին հայկական Fly One ավիաընկերության և թուրքական Pegasus-ի չարտերային չվերթերի համար։
Հարաբերությունների կարգավորման քողի տակ Թուրքիան կատարում է իր սև գործը. Լոքմագյոզյան
FlyOne Armenia ավիաընկերությունը փետրվարի 2-ից սկսած շաբաթական երկու անգամ` երկուշաբթի և երեքշաբթի օրերին, կիրականացնի Երևան-Ստամբուլ-Երևան չվերթը: Ապրիլից նախատեսվում է չվերթերի քանակը հասցնել շաբաթական երեք անգամի (երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ օրերին)։ Pegasus Airlines-ով նախատեսված է երկու չվերթ՝ փետրվարի 2 - ին և 5-ին, սակայն փետրվարի 7-ից մինչև մարտի 27-ը ավիաընկերությունը շաբաթական երեք չվերթ կկատարի (երկուշաբթի, հինգշաբթի և շաբաթ օրերին):
Տոմսերի արժեքը սկսվում է 39 եվրոյից և հասնում 70 եվրոյի։ Թռիչքի ժամանակը երկու ժամ է։
Լրահոս
0