https://arm.sputniknews.ru/20211228/aphn-30-tarum-ardaracrel-e-iren-putiny-bacel-e-peterburgi-gagatnazhvoghvovy-36960010.html
ԱՊՀ–ն 30 տարում արդարացրել է իրեն. Պուտինը բացել է Պետերբուրգի գագաթնաժողովը
ԱՊՀ–ն 30 տարում արդարացրել է իրեն. Պուտինը բացել է Պետերբուրգի գագաթնաժողովը
Sputnik Արմենիա
ՌԴ նախագահը նշել է, որ ԱՊՀ շրջանակում կոոպերացիայի մակարդակը թույլ է տալիս ավելի արդյունավետ դիմակայել ընթացիկ մարտահրավերներին, այդ թվում՝ կորոնավիրուսի... 28.12.2021, Sputnik Արմենիա
2021-12-28T15:53+0400
2021-12-28T15:53+0400
2021-12-28T16:07+0400
վլադիմիր պուտին
ռուսաստան
անկախ պետությունների համագործակցություն (ապհ)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/1c/36957957_0:0:2811:1582_1920x0_80_0_0_f2464a2ab1a126c9b55f0cf8af86dd51.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի – Sputnik. Անկախ պետությունների համագործակցությունն այս տարիների ընթացքում արդարացրել է իրեն։ Նախկին ԽՍՀՄ հանրապետությունների միջև ինտեգրումը խորացել է, այդ թվում՝ տնտեսության և անվտանգության ոլորտում։ Նման կարծիք է հայտնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ բացելով Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովը։Նա կարծում է, որ, ընդհանուր առմամբ, դեռևս խորհրդային շրջանից պահպանված կապերն այսօր նույնպես իրենց դրական դերն ունեն. դրանք ընդհանուր հաղորդակցություններն են, ձեռնարկությունները, գործընկերները, միասնական արտադրական շղթաները, որոնք լրացուցիչ արժեք են ստեղծում:Ռուսաստանի նախագահի խոսքով՝ կորոնավիրուսի համավարակը լուրջ բացասական ազդեցություն է ունեցել տնտեսության, սոցիալական ոլորտի վրա։ Սակայն Պուտինը կարծում է, որ պահպանելով ԱՊՀ-ի տված հնարավորություններն ու մրցակցային առավելությունները, համագործակցության պետություններին հաջողվում է ավելի լավ հաղթահարել դժվարությունները:
https://arm.sputniknews.ru/20211228/aph-erkrneri-ghekavarnery-sankt-petrburgum-zhamanum-en-handipman-vajr-tesanjut-36956938.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/1c/36957957_0:0:2729:2047_1920x0_80_0_0_ca56cffbcaa43b8e74d1277f51187e00.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վլադիմիր պուտին, ռուսաստան, անկախ պետությունների համագործակցություն (ապհ)
վլադիմիր պուտին, ռուսաստան, անկախ պետությունների համագործակցություն (ապհ)
ԱՊՀ–ն 30 տարում արդարացրել է իրեն. Պուտինը բացել է Պետերբուրգի գագաթնաժողովը
15:53 28.12.2021 (Թարմացված է: 16:07 28.12.2021) ՌԴ նախագահը նշել է, որ ԱՊՀ շրջանակում կոոպերացիայի մակարդակը թույլ է տալիս ավելի արդյունավետ դիմակայել ընթացիկ մարտահրավերներին, այդ թվում՝ կորոնավիրուսի համավարակին:
ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի – Sputnik. Անկախ պետությունների համագործակցությունն այս տարիների ընթացքում արդարացրել է իրեն։ Նախկին ԽՍՀՄ հանրապետությունների միջև ինտեգրումը խորացել է, այդ թվում՝ տնտեսության և անվտանգության ոլորտում։ Նման կարծիք է հայտնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ բացելով Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովը։
«Հանդիպումն ավանդական է դարձել։ Մինչ համավարակը մենք կանոնավոր կերպով հանդիպում էինք Նոր տարուց առաջ։ Այս տարին առանձնահատուկ է ԱՊՀ-ի համար. բոլորովին վերջերս կառույցի ստեղծման 30-ամյակն էր։ Մեզ մոտ անցած տասնամյակների ընթացքում շատ բան է փոխվել, դրա հետ մեկտեղ կազմակերպության ստեղծումն արդարացված էր։ Շատ ուղղություններով, այդ թվում՝ անվտանգության, տնտեսության ոլորտում ինտեգրումը խորանում էր», – նշել է Ռուսաստանի նախագահը։
Նա կարծում է, որ, ընդհանուր առմամբ, դեռևս խորհրդային շրջանից պահպանված կապերն այսօր նույնպես իրենց դրական դերն ունեն. դրանք ընդհանուր հաղորդակցություններն են, ձեռնարկությունները, գործընկերները, միասնական արտադրական շղթաները, որոնք լրացուցիչ արժեք են ստեղծում:
28 դեկտեմբերի 2021, 15:07
Ռուսաստանի նախագահի խոսքով՝ կորոնավիրուսի համավարակը լուրջ բացասական ազդեցություն է ունեցել տնտեսության, սոցիալական ոլորտի վրա։ Սակայն Պուտինը կարծում է, որ պահպանելով ԱՊՀ-ի տված հնարավորություններն ու մրցակցային առավելությունները, համագործակցության պետություններին հաջողվում է ավելի լավ հաղթահարել դժվարությունները: