https://arm.sputniknews.ru/20211227/vrastanic-rusastan-tanvogh-tshanaparhy-bac-e-bvolvor-transpvortajin-mijvocneri-hamar-36917970.html
Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար
Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար
Sputnik Արմենիա
Հայաստանը Ռուսաստանին կապող միակ ցամաքային ճանապարհի երկու հատվածները բացվել են, բայց երթևեկությունը միակողմանի է իրականացվում։ 27.12.2021, Sputnik Արմենիա
2021-12-27T16:57+0400
2021-12-27T16:57+0400
2021-12-27T17:00+0400
ռուսաստան
վրաստանի հանրապետություն
վերին լարս
https://cdn.am.sputniknews.ru/img/1672/17/16721784_0:0:3068:1727_1920x0_80_0_0_b090dab8f6085453b1059f3927231a3f.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի - Sputnik. Վերին Լարս անցակետ (վրաց-ռուսական սահման) տանող ճանապարհը վրացական կողմից բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Տեղեկությունը հայտնում է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտը։Նշվում է, որ այսօրվանից թույլատրվում է երթևեկել Մլեթա-Գուդաուրի և Գուդաուրի-Կոբի հատվածներով։ Ձնահոսքի վտանգ չկա, տրանսպորտային միջոցների անխափան երթևեկությունը վերականգնվել է։Միաժամանակ Գուդաուրի-Կոբի հատվածում կցորդով և կիսակցորդով, ինչպես նաև ավելի քան 30 նստատեղ ունեցող տրանսպորտային միջոցներով երթևեկությունն իրականացվում է միակողմանի՝ պարեկային ոստիկանության վերահսկողության և համակարգման ներքո:Հիշեցնենք, որ Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Մլեթա-Գուդաուրի և Գուդաուրի-Կոբի հատվածները փակ էին դեկտեմբերի 19-ից: Երկու կողմից էլ հազարավոր տրանսպորտային միջոցներ են կուտակվել անցակետի մոտ, այդ թվում` հայկական բեռնատարներ։
https://arm.sputniknews.ru/20211221/petutjuny-piti-kvompensacni-tsakhseri-ajn-masy-vory-karver-larsvov-gnalu-depqum-aghajanjan-36736703.html
վրաստանի հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1672/17/16721784_337:0:3068:2048_1920x0_80_0_0_d5aae6b361df7b75e8b82f53e363101f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, վրաստանի հանրապետություն, վերին լարս
ռուսաստան, վրաստանի հանրապետություն, վերին լարս
Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար
16:57 27.12.2021 (Թարմացված է: 17:00 27.12.2021) Հայաստանը Ռուսաստանին կապող միակ ցամաքային ճանապարհի երկու հատվածները բացվել են, բայց երթևեկությունը միակողմանի է իրականացվում։
ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի - Sputnik. Վերին Լարս անցակետ (վրաց-ռուսական սահման) տանող ճանապարհը վրացական կողմից բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Տեղեկությունը հայտնում է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային ճանապարհների
դեպարտամենտը։
Նշվում է, որ այսօրվանից թույլատրվում է երթևեկել Մլեթա-Գուդաուրի և Գուդաուրի-Կոբի հատվածներով։ Ձնահոսքի վտանգ չկա, տրանսպորտային միջոցների անխափան երթևեկությունը վերականգնվել է։
Միաժամանակ Գուդաուրի-Կոբի հատվածում կցորդով և կիսակցորդով, ինչպես նաև ավելի քան 30 նստատեղ ունեցող տրանսպորտային միջոցներով երթևեկությունն իրականացվում է միակողմանի՝ պարեկային ոստիկանության վերահսկողության և համակարգման ներքո:
Հիշեցնենք, որ Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Մլեթա-Գուդաուրի և Գուդաուրի-Կոբի հատվածները փակ էին դեկտեմբերի 19-ից: Երկու կողմից էլ
հազարավոր տրանսպորտային միջոցներ են կուտակվել անցակետի մոտ, այդ թվում` հայկական բեռնատարներ։
21 դեկտեմբերի 2021, 19:03