https://arm.sputniknews.ru/20211129/vorvosh-objektner-karvogh-en-pakvel-margarjany-nakhararutjan-nvor-sahmanapakumneri-masin-35861007.html
Որոշ օբյեկտներ կարող են փակվել. Մարգարյանը` նախարարության նոր սահմանափակումների մասին
Որոշ օբյեկտներ կարող են փակվել. Մարգարյանը` նախարարության նոր սահմանափակումների մասին
Sputnik Արմենիա
Ռեստորանների միության անդամ Արթուր Մարգարյանը Sputnik Արմենիայի եթերում խոսել է հունվարի 1-ից կորոնավիրուսի համավարակով պայմանավորված նոր սահմանափակումների... 29.11.2021, Sputnik Արմենիա
2021-11-29T18:40+0400
2021-11-29T18:40+0400
2021-11-29T18:45+0400
հայաստան
ռեստորան
կորոնավիրուս
կորոնավիրուսը հայաստանում և արցախում
անահիտ ավանեսյան
ռադիո
պոդկաստ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0b/1d/35859416_338:191:1048:590_1920x0_80_0_0_2324bae431ac3d051fefb6cda45fe8c8.jpg
Որոշ օբյեկտներ կարող են փակվել. ռեստորանների միության անդամը` նոր սահմանափակումների մասին
Sputnik Արմենիա
Որոշ օբյեկտներ կարող են փակվել. ռեստորանների միության անդամը` նոր սահմանափակումների մասին
Ռեստորաններում, հանրային սննդի կետերում կորոնավիրուսի համավարակով պայմանավորված նոր սահմանափակումների կիրառումն առաջինը կանդրադառնա հաճախորդների քանակի վրա, որի հետևանքով հանրային սննդի բոլոր օբյեկտները կարող են հայտնվել բավականին անհարմար վիճակում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Ռեստորանների միության անդամ Արթուր Մարգարյանը` մեկնաբանելով հունվարի 1-ից նախատեսվող նոր սահմանափակումները, որոնցով նախատեսվում է քաղաքացիների մուտքը հանրային սննդի կետեր թույլատրել բացառապես պատվաստման հավաստագիր ունենալու կամ ՊՇՌ թեստի բացասական պատասխանի առկայության դեպքում։«Շատերն այսօր հրաժարվում են պատվաստումից ։ Նրանց մեծ մասը պոտենցիալ հաճախորդներ են։ Նոր որոշումը շատ կազդի աշխատանքի վրա, առևտրի վրա, հաճախորդների քանակի վրա։ Որ նայում ես այլ երկրների փորձը, պարզ է դառնում, որ այդ սահմանափակումները շեշտակի ազդել են տնտեսվարողների բիզնես գործունեության վրա»,- ասաց նա։Մարգարյանի խոսքով` նոր սահմանափակումներն իրագործելու համար տնտեսվարողները ստիպված են լինելու հավելյալ աշխատակիցներ ներգրավել, քանի որ որոշակի ժամերի հաճախորդների հոսքը հանրային սննդի կետեր միանգամից ավելանում է, և մատուցողները բնականաբար չեն կարող վերահսկել, թե հաճախորդներից ով է պատվաստված, ով ոչ։Մարգարյանը չի բացառում, որ որոշ օբյեկտներ կարող են փակվել. ասում է` ցանկացած սահմանափակում կամ որոշում կայացնելուց առաջ ՀՀ առողջապահության նախարարության և այլ պատասխանատու մարմինների ներկայացուցիչները սովորաբար հանդիպում, քննարկում էին անելիքները, դրանց կիրառման մեխանիզմներ մշակում, բայց այս անգամ ոչ մի հանդիպում չի եղել, Ռեստորանների միության անդամները մամուլից են տեղեկացել նոր նախարարության որոշման մասին։Կորոնավիրուսով վարակված 23 քաղաքացի է մահացել, որոնք պատվաստված են եղել. ԱվանեսյանՆշենք, որ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ հունվարի 1-ից սննդի օբյեկտներ և մշակութային միջոցառումներ կկարողանան մուտք գործել միայն պատվաստված կամ բացասական ՊՇՌ թեստով քաղաքացիները: Նրա խոսքով` կորոնավիրուսի տարածումը նվազեցնելու համար նոր սահմանափակումները ոչ միայն քննարկվում են, այլ արդեն նախագծի տեսք ունեն և շրջանառվում են:
https://arm.sputniknews.ru/20211129/chenq-hnazandvi-kvortsanarar-vorvoshumnerin-restvoranneri-asvocacian-avanesjani-asatsi-masin-35856992.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0b/1d/35859416_0:0:1424:1068_1920x0_80_0_0_57f3dec376253916ba9924d3ea7b09a1.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ռեստորան, կորոնավիրուս, կորոնավիրուսը հայաստանում և արցախում, անահիտ ավանեսյան, պոդկաստ
հայաստան, ռեստորան, կորոնավիրուս, կորոնավիրուսը հայաստանում և արցախում, անահիտ ավանեսյան, պոդկաստ
Որոշ օբյեկտներ կարող են փակվել. Մարգարյանը` նախարարության նոր սահմանափակումների մասին
18:40 29.11.2021 (Թարմացված է: 18:45 29.11.2021) Ռեստորանների միության անդամ Արթուր Մարգարյանը Sputnik Արմենիայի եթերում խոսել է հունվարի 1-ից կորոնավիրուսի համավարակով պայմանավորված նոր սահմանափակումների մասին, նշել, թե դրանք ինչպես կանդրադառնան հանրային սննդի օբյեկտների գործունեության վրա։
Ռեստորաններում, հանրային սննդի կետերում կորոնավիրուսի համավարակով պայմանավորված նոր սահմանափակումների կիրառումն առաջինը կանդրադառնա հաճախորդների քանակի վրա, որի հետևանքով հանրային սննդի բոլոր օբյեկտները կարող են հայտնվել բավականին անհարմար վիճակում։
Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Ռեստորանների միության անդամ Արթուր Մարգարյանը` մեկնաբանելով հունվարի 1-ից նախատեսվող նոր սահմանափակումները, որոնցով նախատեսվում է քաղաքացիների մուտքը հանրային սննդի կետեր թույլատրել բացառապես պատվաստման հավաստագիր ունենալու կամ ՊՇՌ թեստի բացասական պատասխանի առկայության դեպքում։
«Շատերն այսօր հրաժարվում են պատվաստումից ։ Նրանց մեծ մասը պոտենցիալ հաճախորդներ են։ Նոր որոշումը շատ կազդի աշխատանքի վրա, առևտրի վրա, հաճախորդների քանակի վրա։ Որ նայում ես այլ երկրների փորձը, պարզ է դառնում, որ այդ սահմանափակումները շեշտակի ազդել են տնտեսվարողների բիզնես գործունեության վրա»,- ասաց նա։
Մարգարյանի խոսքով` նոր սահմանափակումներն իրագործելու համար տնտեսվարողները ստիպված են լինելու հավելյալ աշխատակիցներ ներգրավել, քանի որ որոշակի ժամերի հաճախորդների հոսքը հանրային սննդի կետեր միանգամից ավելանում է, և մատուցողները բնականաբար չեն կարող վերահսկել, թե հաճախորդներից ով է պատվաստված, ով ոչ։
Մարգարյանը չի բացառում, որ որոշ օբյեկտներ կարող են փակվել. ասում է` ցանկացած սահմանափակում կամ որոշում կայացնելուց առաջ ՀՀ առողջապահության նախարարության և այլ պատասխանատու մարմինների ներկայացուցիչները սովորաբար հանդիպում, քննարկում էին անելիքները, դրանց կիրառման մեխանիզմներ մշակում, բայց այս անգամ ոչ մի հանդիպում չի եղել, Ռեստորանների միության անդամները մամուլից են տեղեկացել նոր նախարարության որոշման մասին։
Նշենք, որ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր լրագրողների հետ զրույցում
հայտարարեց, որ հունվարի 1-ից սննդի օբյեկտներ և մշակութային միջոցառումներ կկարողանան մուտք գործել միայն պատվաստված կամ բացասական ՊՇՌ թեստով քաղաքացիները: Նրա խոսքով` կորոնավիրուսի տարածումը նվազեցնելու համար նոր սահմանափակումները ոչ միայն քննարկվում են, այլ արդեն նախագծի տեսք ունեն և շրջանառվում են: