00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:26
4 ր
Ուղիղ եթեր
09:31
29 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
42 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:27
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Кючук-Кайнарджийский мир: когда Крым стал ближе к России
15:33
25 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանը հետաքրքրվել է ռուսական նորագույն հարվածային ուղղաթիռներով

© Sputnik / Iliya Pitalev / Անցնել մեդիապահոցԿա-52
Կա-52 - Sputnik Արմենիա, 1920, 22.11.2021
Կա-52
Բաժանորդագրվել
Հայաստանյան պատվիրակությունը հետաքրքրություն է դրսևորել պաշտպանական ցուցահանդեսի ժամանակ։
ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի Sputnik. «Ռուսաստանի ուղղաթիռներ» հոլդինգի գլխավոր տնօրեն Անդրեյ Բոգինսկին ՏԱՍՍ–ին ասել է, որ Հայաստանն ու մի շարք այլ պետություններ հետաքրքրություն են դրսևորում ռուսական Կա52Մ և Մի-28ՆԷ նորագույն հարվածային ուղղաթիռների նկատմամբ։
Նրա խոսքով` Հայաստանից բացի, հետաքրքրվել են նաև Ղազախստանն ու Արաբական Միացյալ Էմիրությունները։
Բոգինսկին հայտնել է, որ արտասահմանյան պատվիրատուները ռուսական ուղղաթիռների նկատմամբ հետաքրքրություն են դրսևորել ԱՄԷ–ում նոյեմբերի 14-18-ը անցկացված Dubai Airshow 2021 միջազգային ցուցահանդեսի շրջանակում։
«Պատվիրակություններ կային Հայաստանից, Ղազախստանից, Մալայզիայից, Մավրիտանիայից, ԱՄԷ–ից, Սաուդյան Արաբիայից։ «Ռոսօբորոնէքսպորտի» գործընկերներն ակտիվ աշխատում են առաջ գնալու համար, մեզ գոհացնում է արդյունքը», – ասել է Բոգինսկին։
 F-16 - Sputnik Արմենիա, 1920, 19.11.2021
Ուղղահայաց անկման կործանիչ. F-35-ի նոր աղետը Միջերկրական ծովում
ԱՄԷ–ում կայացած Dubai Airshow 2021 ավիացուցահանդեսի գլխավոր նորույթներից մեկը Մի–28ՆԷ հարվածային ուղղաթիռն էր։ Ավելի վաղ «Նոչնոյ օխոտնիկի» այս մոդիֆիկացիան երբեք չէր ցուցադրվել արտասահմանյան ցուցահանդեսների ժամանակ։ Առաջին անգամ էր Dubai Airshow–ին մասնակցում նաև Կա-52–ը։ Ավիացուցադրության շրջանակում օդանավերը մասնակցում էին թռիչքային ծրագրին, որի ընթացքում ցուցադրեցին իրական օդային մարտերի ժամանակ կիրառվող բարդ պիլոտաժի և մանևրումների էլեմենտները։
Կա-52Մ–ը «Ալիգատոր» Կա-52 ուղղաթիռի արդիականացված տարբերակն է։ Կա-52Մ–ի հրթիռային սպառազինությունը միասնականացվել է մեկ այլ նորագույն հարվածային ուղղաթիռի` Մի-28ՆՄ սպառազինության հետ, ինչը թույլ է տվել զգալիորեն մեծացնել թիրախների խոցման հեռավորությունը։ Բացի այդ Կա-52Մ–ը ռադիոլոկացիոն նոր համալիր է ստացել։ Արդիականացված ուղղաթիռի փորձանմուշի առաջին թռիչքը կայացել է 2020 թվականի օգոստոսի 10-ին։
Մի-28ՆԷ ուղղաթիռը նախատեսված է օդային թիրախները, տանկերն ու զրահատեխնիկան վերացնելու համար, կարող է օգտագործվել նաև հետախուզության ու պարեկության նպատակով։ Մի-28ՆԷ սպառազինության համալիրը ներառում է 30 մմ տրամաչափի շարժական թնդանոթ, 6 և 10 կմ հեռահարության երեք տեսակի հակատանկային կառավարվող հրթիռներ, «օդ–օդ» կառավարվող հրթիռներ, երկու տեսակի չկառավարվող հրթիռներ, մինչև 500 կգ տրամաչափի ավիառումբեր։
Հիշեցնենք, որ հայկական բանակի սպառազինությունը բաղկացած է ավելի քան 20 ռուսական ուղղաթիռից։
Սու–57 - Sputnik Արմենիա, 1920, 17.11.2021
Ռուսական Սու-75 կործանիչն «արվեստի գործ» է, կամ լուրջ հարված ամերիկյան F-35-ին
Լրահոս
0