00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:32
5 ր
Ուղիղ եթեր
09:45
15 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:26
4 ր
Ուղիղ եթեր
09:31
29 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երեխաներին դպրոց կտանեն ավտոբուսներով. Սյունիքում դպրոցաշինության նոր ծրագիր է մեկնարկում

© Sputnik / Aram NersesyanСело Чакатен в Сюникской области
Село Чакатен в Сюникской области - Sputnik Արմենիա, 1920, 11.11.2021
Բաժանորդագրվել
Միայն Կապան խոշորացված համայնքում բարեփոխումների արդյունքում կգործեն 13 դպրոցներ, որոնցից 8-ը կվերանորոգվեն ու կվերածվեն նախակրթարանից մինչև մասնագիտական կրթություն ապահովող համալիրների, իսկ 5-ը կկառուցվեն զրոյից։
ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի – Sputnik. Սյունիքի մարզի դպրոցների 2/3-ը մինչև 100 աշակերտ ունեցող դպրոցներ են։ Այս մասին այսօր ՀՀ կառավարության նիստում հայտնեց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը։
Ռուս խաղաղապահներն Արցախի դպրոցականների հետ դասընթացներ են անցկացրել․ տեսանյութ
Կրթական հաստատությունների բարելավման ծրագրով, ըստ նախարարի, առաջարկվել է դպրոցների բարեփոխումներ իրականացնել Կապան խոշարացված համայնքում, որի կազմում ներառվել են Կապան քաղաքն ու հարակից 31 գյուղերը։
«6 գյուղերում պետք է պահպանել եղած դպրոցները, դրանցում ապահովել նաև մասնագիտական կրթությունը` մինչև 12-րդ դասարան, նաև կառուցել նախակրթարաններ։ Իսկ մնացած 25 գյուղերում առաջարկվել է ստեղծել 7 հանգույցներ, որտեղ տարբեր դպրոցների երեխաներ կմիավորվեն ու որակյալ կրթությամբ կապահովվեն։ Այս 7 հանգույցների գործունեությունն ապահովելու համար առաջարկվում է կառուցել 8 ճանապարհ ։ Իհարկե, ծրագրում ներառված են նաև որակյալ տրանսպորտային միջոցները»,– ասաց նախարարը։
Ասուլիսի ժամանակ - Sputnik Արմենիա, 1920, 05.11.2021
Խստորեն պահպանել հակահամաճարակային բոլոր կանոնները. դպրոցներում վերսկսվում են դասերը
Այսինքն` Կապան խոշորացված համայնքում բարեփոխումների արդյունքում կգործեն 13 դպրոցներ, որոնցից 8-ը կվերանորոգվեն ու կվերածվեն նախակրթարանից մինչև մասնագիտական կրթություն ապահովող համալիրների, իսկ 5-ը կկառուցվեն զրոյից։
Ծրագրի արժեքկ կառավարությունը գնահատել է 9 մլրդ դրամ։
Վարչապետի` նոյեմբերի 4-ի որոշմամբ, Կապան համայնքի ծրագիրը կտարածվի նաև ամբողջ Սյունիքի մարզի համայնքների վրա։
ԿԳՄՍՆ փոխնախարար Ժաննա Անդրեասյանն էլ հայտնեց, որ ծրագիրը ներառում է նաև ուսուցիչների վերապատրաստման դասընթացներ, ռեսուրսների գնահատման արդյունքում նաև նոր մասնագետներով համալրում ու կրթական ծրագրերի վերանայում։
Դպրոցների փակումը որոշ արդյունք տվել է. «Դելտա» շտամը վտանգավոր է նաև երեխաների համար
Շենքային բարեկարգ պայմաններով ու տրանսպորտով ապահովվելուց զատ Սյունիքի դպրոցները կհամալրվեն լաբորատորիաներով, ժամանակակից սարքավորումներով։ Այս ամենը ևս ներառված է 9 մլրդ դրամի ֆինանսավորման մեջ։
Ինչ վերաբերում է Սյունիքի նախադպրոցական հաստատություններին, դրանք ամբողջ մարզում 51-ն են, ուր հաճախում է 4621 երեխա։ Վարչապետ Փաշինյանի խոսքով՝ սա մարզի նախադպրոցական տարիքի երեխաների 5.6 տոկոսն է։
«Այսինքն Սյունիքի մարզի նախադպրոցական երեխաների միայն 5.6 տոկոսը հասանելիություն ունի նախակրթարաններին»,– ասաց Փաշինյանը` կարևորելով, որ նախակրթարանները հնարավորինս մոտ լինեն դպրոցներին, որպեսզի օգտվեն ընդհանուր տրանսպորտային միջոցներից։
Ремонтные работы в ереванских школах по улучшению сейсмоустойчивости - Sputnik Արմենիա, 1920, 08.11.2021
2022 թ-ին Հայաստանի 56 դպրոցներ կհիմնանորոգվեն կամ կկառուցվեն. ԿԳՄՍՆ
«Ամեն օր առավոտյան երեխաներին այդ տրանսպորտային միջոցները գյուղերից հավաքելու են հանգուցային կրթահամալիրում` պետության հաշվին, և երեկոյան հետ են վերադարձնելու իրենց տները»,– ասաց Փաշինյանը` հավելելով, որ ճանապարհները վերանորոգվելու ու համապատասխանեցվելու են ամենաբարձր չափանիշներին, իսկ վարորդներն ընտրվելու են ամենախիստ չափորոշիչներով։
Սյունիքի մարզում մեկնարկող ծրագրով, ըստ Փաշինյանի, մեկնարկում է նաև Հայաստանի դպրոցաշինության ծրագիրը, որով նախատեսվում է 500 մանկապարտեզ ու 300 դպրոց կառուցել։
Լրահոս
0