00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:28
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Մաղարիչով» հարց կլուծվի՞. Ադրբեջանից 1990–ականներին բռնագաղթածները դեռ հատակին են քնում

© Sputnik / Astgh SuqiasyanТяжелые социальные условия семьи Ноны Лалаян
Тяжелые социальные условия семьи Ноны Лалаян - Sputnik Արմենիա, 1920, 20.07.2021
Բաժանորդագրվել
Ադրբեջանից բռնի տեղահանված և Հայաստանում բնակություն հաստատած հայ ընտանիքը հոգնել է պատկան մարմինների դռները թակելուց, իսկ բարեկեցիկ կյանքով ապրելը, սեփական երեխայի ապագան ստեղծելը երազանք է մնացել։

41–ամյա Նոնա Լալայանն ընդամենը 9 տարեկան էր, երբ 1989 թվականին մոր հետ Ադրբեջանից բռնի տեղահանվեց Հայաստան։ Հիմա արդեն կորցրել է երբևիցե նորմալ մարդկային կյանքով ապրելու հույսը։ Ինքը, մայրն ու 17–ամյա որդին ապրում են 15 քմ տարածքում. քնում են հատակին, առավոտյան կտորները հավաքում, դնում մի բարձր տեղ, որ փոքր ինչ շարժվելու տարածք ունենան։

© Sputnik / Astgh SuqiasyanՆոնա Լալայանի ընտանիքի կենցաղային պայմանները
«Մաղարիչով» հարց կլուծվի՞. Ադրբեջանից 1990–ականներին բռնագաղթածները դեռ հատակին են քնում - Sputnik Արմենիա, 1920, 20.07.2021
Նոնա Լալայանի ընտանիքի կենցաղային պայմանները

Նոնան պատմում է, որ 1990–ականներին Հայաստան գալուց հետո իրենց տվել են փախստականի կարգավիճակ ու տարածք հատկացրել Սյունիքի մարզում։

«Սիսիանում 2.5 տարի ապրեցինք 2– հարկանի կիսաքանդ տանը, որի առաջին հարկն անասնագոմ էր եղել։ Մեզ ասեցին` տուն չկա, ժամանակավոր այդտեղ մնացեք, մինչև ձեզ քարից տուն կտանք։ Սարսափով էինք քնում ու զարթնում, հատկապես երբ շենքը սկսեց փլուզվել։ Պատճառը ստորգետնյա ջրերն էին։ Բացի այդ` լույս չկար, անտանելի ցուրտ էր»,–հիշում է տիկին Նոնան։

Сборный домик в селе Кармир Шука - Sputnik Արմենիա, 1920, 19.07.2021
Ստեփանակերտում բնակվող երիտասարդ ընտանիքներն էլ 5 մլն դրամ կստանան տուն կառուցելու համար

1999 թվականին ընտանիքը հերթագրվել է Երևանում հանրակացարանային սենյակ ստանալու համար։

«Այդ ժամանակ Փախստականների հարցերով վարչության պետը Արայիկ Հարությունյանն էր, գնացի, հարցրի` կլինի՞ մենք մեր հերթին Երևանում չսպասենք, քանի որ այստեղ տան վարձ չենք կարողանում տալ, ինձ շատ կոպիտ պատասխանեց, ասաց` ուզում եք` գնացեք նստարաններին սպասեք, մուրացկանություն արեք– ապրեք, ինձ դա չի հետաքրքրում, երբ ձեր հերթը կգա, կստանաք ձեր հանրակացարանի սենյակը»։

Որոշ ժամանակ ընտանիքը Երևանում է ապրել`հարազատների մոտ, բայց ստիպված են եղել վերադառնալ Սիսիան, քանի որ 2001 թվականին հանրակացարանների հերթում դեռ 67 համարն էին, իսկ հարազատների տունը փոքր էր` երկար ապրել չէին կարող։

Տիկնոջ խոսքով` Սիսիանում նույնպես տուն չեն ունեցել. մի կին խղճացել, տեղ է հատկացրել իր տանը։ Ասում է` վարձ չէին տալիս, բայց երկար ապրել էլ չէին կարող։ Երկու տարի անց ստիպված էին նաև այս տունը լքել։

10 տարվա մերժումից հետո. ինչպես կլուծեն Ադրբեջանից եկած փախստականների բնակարանային խնդիրը

«Երբ 2003 թվականին գնացի պարոն Հարությունյանի մոտ, որպեսզի իմանամ, թե մեր հերթն ինչ եղավ, ասացին, որ 2–րդն ենք։ Շատ էի ուրախացել, արդեն անհամբեր սպասում էի, թե երբ պիտի մի կտուր ունենանք մեր գլխավերևում»,–պատմում է կինը։

Հետո անկեղծանում է, որ այդ տարիներին, անկախ ամեն ինչից, ինքը երջանիկ էր, իր կյանքում տղամարդ կար, որը, սակայն, չքվեց, երբ իմացավ, որ երեխա են ունենալու։

«2003 թվականին ես հղիացա։ Ցավոք, տղամարդը, ում հետ հարաբերություններ ունեի, լքեց ինձ. ես մնացի մենակ։ 2004–ին, երբ երեխաս ծնվեց, ես նամակ գրեցի Փախստականների հարցերով վարչության պետին, հասկանալու համար, թե իմ հերթն ինչ եղավ։ Մինչ այդ ինձ ասել էին` սպասեմ, գրավոր կտեղեկացնեն, երբ հերթը գա։ Ինձ պատասխան նամակ եկավ, որ ես ու մայրս ոչ մի հերթացուցակում էլ չկանք»,–պատմում է կինը։

Նրա խոսքով` երբ գնացել է պարզելու, թե ինչ շփոթմունք է եղել, Փախստականների հարցերով վարչության պետն իրեն վռնդել է սենյակից, հետո սպառնացել։

«Ասում էր` նայիր` մեքենայի տակ չնկնես։ Երբ սկսեցի պայքարել իրավունքներիս համար, դիմեցի ՀՀ նախագահին (Ռոբերտ Քոչարյան,–խմբ.) ու ինձ էլի հերթի մեջ մտցրին։ Ես հույս ունեի, որ գոնե երկրորդը կլինեմ, բայց ինձ դարձրել էին 495–րդը, իսկ մի քանի ամիս անց` 501–ը։ Բոլոր փաստաթղթերն առկա են, ես վստահ եմ, որ այս համակարգը կոռումպացված էր»,–ասում է տիկին Նոնան, հետո հավելում, որ ի պատասխան իր դժգոհության` գերատեսչության ղեկավարը շեշտում էր`դեռ շնորհակալ եղիր, որ հերթում կաս։

© Sputnik / Astgh SuqiasyanՆոնա Լալայանի ստացած պատասխանները
«Մաղարիչով» հարց կլուծվի՞. Ադրբեջանից 1990–ականներին բռնագաղթածները դեռ հատակին են քնում - Sputnik Արմենիա, 1920, 20.07.2021
Նոնա Լալայանի ստացած պատասխանները

Ընտանիքը Երևանի Նոր Նորք վարչական շրջանի Մոլդովական փողոցում ` Պոլիտեխնիկական համալսարանի նախկին հանրակացարանում մի սենյակ է ստացել 2010 թվականին, սակայն ինչպես տիկին Նոնան է ասում`դրա համար կյանքի կեսն ու ողջ նյարդերն է կորցրել։

Арарат Саруханян на церемонии вручения сертификатов для приобретения недвижимости беженцам из Азербайджанской ССР (4 марта 2020). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 04.03.2020
«Վերջապես կամուսնանամ». Ադրբեջանից բռնագաղթած 20 ընտանիք կսկսեն իրագործել երազանքները

Հիմա իրենց հարկում 3 սենյակ է ազատվել, որոնցից մեկի համար ինքն էլ է դիմել։

«Թիվ 600 սենյակում ապրող տղամարդը սերտիֆիկատ է ստացել, գնել է բնակարան, բայց 2 շաբաթից ավելի է` իր իրերը չի տեղափոխում, իսկ նրա մայրը, որն ապրում է հարևանությամբ, 2 ամիս է` բանալիները չէր հանձնում տնօրինությանը, բացի այդ, հարևանների մոտ հայտարարում է, որ «մաղարիչով» այդ սենյակն իրեն են տալու։ Ասեմ ավելին, ողջ սենյակը ջարդուփշուր է արվել պատուհաններից սկսած, որ ոչ մեկը չցանկանա այդտեղ տեղափոխվել։ Այդ տղամարդը, ում սերտիֆիկատ են տվել, զինվորական է, նույնիսկ այդ սենյակում չի էլ բնակվել, այնտեղ ո՛չ ջուր կա, ո՛չ զուգարան, ո՛չ բաղնիք։ Ոչինչ չկա»,–ասում է կինը։

Նրա խոսքով`երբ դիմել է հարակացարանի տնօրենին, վերջինս պատասխանել է, որ ինքը պետք է հարևաններից 17 ստորագրություն հավաքի, որ դեմ չեն այդ սենյակն իրեն տրամադրելուն։

Հայաստանում փախստականների ու ապաստան հայցողների թիվն աճում է

«Ստորագրություններով թուղթը տարել եմ Միգրացիոն ծառայություն, աշխատակիցը ընդունել է, թղթի տակ ստորագրել, բայց 2 շաբաթ հետո հայտարարում են, որ այդ թուղթը ոչ մեկին պետք չի, մինչդեռ հանրակացարանի տնօրենն ասում է` պետք է»,–նշում է կինը։

Հանրակացարանի իրենց հարկում սենյակներ են ազատվել, մի քանիսը բնակարանի գնման վկայական են ստացել ու գնացել, բայց պետությունը հրաժարվում է այդ սենյակներից մեկն էլ տրամադրել տիկնոջը` ներկայացնելով տասնյակ պատճառներ։

«Ես ընդամենը ուզում եմ, որ որդիս, որն արդեն հասուն տղա է, շորերով չքնի, ամաչում է, սրտնեղում է, հասունացման տարիքում է։ Էլ ուժ չունենք դիմանալու։ Եթե մեզ տեր չեն կանգնում, ավելի լավ է` Հայաստանից վտարեն, սա կյանք չի, որ մենք ենք ապրում արդեն 30 տարուց ավելի»,– ասում է տիկին Նոնան։

Կինը բազմաթիվ դիմում նամակներ է գրել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանին, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին և այլոց։

Житель норкского общежития у входа - Sputnik Արմենիա, 1920, 21.11.2019
Կառավարությունը փակում է հին պարտքերը. Ադրբեջանից բռնագաղթած 112 ընտանիք բնակարան կունենան

Ի վերջո պատասխան նամակներում բոլորը նույն բանն են ասում` Նոնա Լալայանի ընտանիքը չի ընդգրկվել համապատասխան ծրագրում, քանի որ չի համապատասխանում ծրագրով սահմանված շահառուների ընտրության չափանիշներին։

Նշենք, որ Նոնա Լալայանը պնդում է` ունի բոլոր ապացույցները, որ 2004 թվականին Միգրացիոն ծառայությունում իմացել են իր բնակության վայրը, իմացել են, որ ինքը քարուքանդ եղած վթարային շենքում է ապրում, բայց իրեն չեն հաշվառել։

Sputnik Արմենիան դիմեց Միգրացիոն ծառայություն հանրային կապերի պատասխանատու Նելլի Դավթյանին, հասկանալու համար, թե խնդրի լուծումն ինչպես են տեսնում։

«Այս պահի դրությամբ կա ազատված 4 սենյակ, որոնց համար 32 դիմում ենք ստացել։ Մեկ անձի համար մենք չենք կարող նիստ հրավիրել, պետք է բոլոր դիմումատուների բնակարանային պայմաններն ուսումնասիրվի, որը կարող է տևել մի քանի ամիս։ Տիկին Լալայանի դեպքում խնդիրն այդքան էլ հրատապ չէ, քանի որ նա բնակվելու տեղ ունի, բայց դիմողներ կան, որ ընդհանրապես կացարան չունեն։ Մենք հերքում ենք այն տեղեկությունը, թե խնդիրը կարող է «մաղարիչով» լուծվել»,–ասաց Դավթյանը։

Միգրացիոն ծառայությունից տեղեկացրին, որ 1990-ականներին Ադրբեջանից բռնի տեղահանված 360.000 փախստական է եկել Հայաստան։ Քանի որ բնակապահովման ծրագիր չի եղել, հաշվառումներ կատարելու գործընթացը դադարացվել է։

Եթե փախստականը տարիների ընթացքում այս կամ այն կերպ լուծել է իր բնակարանի հարցը (լուծում է համարվում նաև վարձով կամ բարեկամի տանը ապրելը) Միգրացիոն ծառայությունն այլևս իրենց չի հաշվառել ու վիճակագրությունն աղավաղվել է։ Այժմ ծայրահեղ վատթար վիճակում գտնվող և 30 տարի շարունակ ժամանակավոր կացարաններում բնակվող մոտ 900 փախստական կա, որոնցից 250–ը մարզերում են, մնացածը` Երևանում։ Նախատեսվում է մինչև մյուս տարվա կեսերը ավարտել Երևանում հաստատված փախստականների բնակապահովման հարցը։ Ծառայությունը հույս ունի, որ բյուջեից հատկացում կլինի ու կշարունակեն ծրագիրը նաև մարզերում ։ Նշենք, որ մեծ թվով փախստականներ հրաժարվել են մասնակցել բնակարանի գնման ծրագրին։

Փախստականների 30-ամյա խնդիրը. Նիկոլ Փաշինյանին են ուղղված հարյուր հազարավոր հայացքներ

Երևանում այժմ բնապահովման ծրագրի վերջին`3-րդ փուլն է։ 2018 թվականից մինչ օրս փախստականներին հանձնվել է 183 բնակարանի գնման վկայականներ (ԲԳՎ)։ 3–րդ փուլում 160 ընտանիք ծանուցվել է, որ ընդգրկված են ԲԳՎ–ի ծրագրում։

Լրահոս
0