ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի – Sputnik․ Երեկ` փետրվարի 6–ին, Արցախում տեղի ունեցած փրկարաորոնողական աշխատանքների արդյունքում որևէ աճյուն չի հայտնաբերվել։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Արցախի ԱԻՊԾ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը։
Որոնողական աշխատանքները ընթացել են Հադրութի և Ջրականի (Ջեբրայիլ) ուղղություններում: Այսօր որոնումները շարունակվելու են Հադրութի և Ֆիզուլիի ուղղություններում:
Նշենք, որ նոյեմբերի 13-ից մինչ օրս իրականացած որոնողական աշխատանքների արդյունքում Արցախում և Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայտնաբերվել է 1365 աճյուն։ Գտնվել է 9 ողջ մարդ, 7-ը զինծառայող, 2-ը քաղաքացիական անձ՝ հայր և որդի Հադրութից։