ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի - Sputnik. Այսօրվա ընթացքում զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ են նախատեսվում Արցախի Մարտունի քաղաքում և հարակից բնակավայրերում, Ասկերանի շրջանի Խնածախ և Այգեստան համայնքների տարածքում, ինչպես նաև Ստեփանակերտի օդանավակայանի մոտակայքում: Տեղեկությունը հայտնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։
«Պայթյունների ձայներ լսելու դեպքում խնդրում ենք խուճապի չմատնվել»,– նշված է հաղորդագրության մեջ:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարելի է զանգահարել ԱԻ ծառայության 911 ահազանգման կենտրոն:
2020թ. սեպտեմբերի 27-ից առ այսօր ԱԻ ծառայության սակրավորական ջոկատները, «Հումանիտար ականազերծման կենտրոն հիմնադրամը» և «Հելո Թրասթ» ոչ կառավարական ականազերծման կենտրոնը շարունակում են Արցախի տարածքը մաքրել չպայթած զենք-զինամթերքից` այն հավանական սպառնալիքներից դարձնելով ավելի անվտանգ:
Աշխատանքներին ավելի ուշ միացել են ՌԴ ՊՆ սակրավորները:
Մադրիդում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածների և տուժածների մեջ հայեր չկան