«Երևանի աղբահանության և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի 51 հատուկ տեխնիկան և շուրջ 300 աշխատակից ողջ գիշեր ներգրավված են եղել ձնամաքրման աշխատանքներում։ Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։
Հրապարակված տեսանյութում երևում է, թե ինչպես է ձնամաքրման աշխատանքներ իրականացվում։
Փողոցում հարցմանը մասնակցող վարորդներից մեկը նշում է, որ գոհ է փողոցների մաքրման աշխատանքներից, իսկ մյուսը դժգոհում է, նշելով, որ փոքր, երկրորդային նշանակություն ունեցող փողոցները չեն մաքրվում։
Ձնամաքրման աշխատանքներում ներգրավված վարորդներից մեկն էլ նշում է, որ կան փողոցներ, որոնց մայթերին կայանած մեքենաներն ուղղակի խանգարում են իրենց աշխատանքին։