ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի — Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ժողովի մասնակիցներին տեղեկացրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հունվարի 11-ին կայացած եռակողմ բանակցությունների մասին։ Տեղեկությունը հրապարակվել է Կրեմլի կայքում։
Նշվում է, որ ժողովի ընթացքում քննարկվել են նաև Ռուսաստանի ներքին ու արտաքին քաղաքականության արդիական հացերը։
Ժողովին մասնակցել են ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը, Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն, Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը, Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը, նախագահի վարչակազմի ղեկավար Անտոն Վայնոն, Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը, ներքին գործերի նախարար Վլադիմիր Կոլոկոլցևը, արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը, Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը, բնապահպանական գործունեության, էկոլոգիայի ու տրանսպորտի հարցերով նախագահի հատուկ ներկայացուցիչ Սերգեյ Իվանովը։